Դիւան

Հեղինակ

Բաժին

Թեմա
35բ || N 2. Միրզա Յուսուֆ վազիրիտ ողջոյն
      
       1723 դեկտեմբերի 31. Ռաշտ։
      
       Ծանուցումն լիցի, որ մեք ղրկեցինք քո հրամանուց ծառայութիւն մեհմատարի մարդ Ջաֆարն, քո հրամնոց գրի պատասխանն եւ որ մեր խարճն բերէր։ Եւ դուք հրամյել էյիք թէ՝ գնար Պապունաբեկի կուշտն ղապզ բերէ։ Այսօր էկաւ, մեզ ջուղապ բերեց թէ՝ Պապունաբէկն հիւանթ է եւ ղապզ չի տալ։ Մեք գլուխ չեմք հանել էս բանէս. Պապունաբէկի ղապզն քեզ ի՞նչ պետք է, յերկրի մեծաւորն դուն ես, կարօղ ես մին այլ մեհմանտար կարգել եւ նրանից ղապզ ուզել, մանաւանդ որ մեզ մեհմանտար կու տային բանակիցն, մեք ոչ հաճեցանք թէ՝ ռայաթի զուլում չը լինի։ Դուն տեղս տարուղա ունիս եւ մարդ մինին հրայմէ, որ օր ըստ օրէ մեզ խարճ տան, թէ ոչ կամիս՝ շաֆաղաթա մեզ գրէ, որ մեք ֆիքրն տեսնունք։
      
       1. Դեկտեմբերի 31. Քասմանու տարուղա աղայ Շարիֆ խանից մին գիր էկաւ խնամատար Ջաֆարօվն պարսեւար, որ թարգմանի այսպէս.
       Մեծ եւ բարձրաշուք, պատուելի , մեծաբան, մեծագին, բարձրագին պարոն էլչի բեկիտ, ողջ լինէք։ Յետ այնորիկ յայտնութիւն այս է, որ էս ժուկս ձեր գիրն հասաւ, կերպն յայտնի եղեեւ. տասը լտրաչանք շահիքար ծառայութիւն ձեր ղրկեցինք, գինին համար գրել էյիք, ի՞նչ հարկ է, ընձայապէս ղրկեցինք։ Յետ այնորիկ ծառայութիւն որ ունենաք՝ ծանուցանէք, հեղն կկատարեմք։ Վերջն ձեր բարի։
      
       Կնիքն է. Վանան յաթաւաթ քալ վահուվա ալալահ ավուհաս պուհու ապտուհու
       Մահմատ Շարիֆ