Դիւան

Հեղինակ

Բաժին

Թեմա
N 1. Սեպտեմբերի 20 հալապա մին գիր էկաւ մուսի Փելրանիցն Անտրիասի ձեռօվնիմ գրած գրի պատասխանն, որ թարգմանի այսպես.
      
       Օգոստոսի 9 1723։
      
       Պատրի
      
       Հիմք քո գիրն ինձ հասաւ, որ գրեցիր յուլիսի Ինչպէս որ ասում էք թէ պարսից թաքաւորն ձեզ, հրմիզ փափին, իմփերատօռին եւ մեր թագաւորին համար է, եւ որ ես միայն բան պտիտ տեսնում։ Որ մեր թագաւորին համար է եւ մեր թագաւորիցն հրաման չունիմ, վասն այնորիկ չեմ կարել ձեզ օգնել , որ թէզ գնաց, չեմ գիտել թէ այնպէս նաւ կա՞յ Իլեմանումն, որ 12բ || շուտ գնա Ֆռանկիստան։ Ամա լինի թէ՝ նաւ լինի, կարօղ չեմ պահել առանց թագաւորին հրամանաւն։ Եւ յայտնի չէ ձեր գալն, թէ պահեմ, ինձ համրա վնաս գլինի։
       Մտածեցէք, որ լաւ կպահեմ, այն խօսքն, որ ինձ ասիք եւ ումեք չեմ ասել թէ ինձ ինչ գրեցիք։ Էս է, որ կարող եմ անել եւ ծառայել պարոն Էլիաս Մուշեղին համար, որ չեմ ճանաչել եւ որոյ գիրն ինձ հասաւ եւ նրա պատասխանին համար գլնի։
      
       Ես եմ շիտակ եւ պարոն խոնարհ ծառա Փէլրան։