Դիւան

Հեղինակ

Բաժին

Թեմա

20ա || Սիրելի եւ նազելի եխրայր Անանիյեա չելէրուտ
     

  1718 յուլիս 21. Թարվեզ։
      

Սիրելի իմ ի տեր, զի գիտեմ, զի՞նչ եղեւ քեզ, որ այս չափ ժամանակ է քո մին մատնաչափ քարտէսն ոչ ետաս առ մեզ, որօվ յիմանայաք որպիսութիւն տէրութենն ձերո եւ այնու մխիթարէյաք եւ կամ հարցանօղաց պատասխան էյեաք։
       Հրամանն քո է, զոր ինչ կամիս, կամքն քոնն է։
       Մին էլ արզ առնեմ սահապիտ, որ մեր եխրայր Ղեւոնդն մին փոքր ապրանքօվ ղրկում եմ Սպահան, խնդրեմ որ բարեկամութիւն անես, լաւ մուղիաթ լինիս, զերա փոքր ջահել է։ Ջուղա լիպշռ տեղ է կամ թէ մէյխանէքն. իմացիր՝ թէ ինչ կամին ասել։ Թէրէտ Ղեւոնդն Ջատի քարվանսարէն վէր կու գայ, թուղուս ոչ որ Ջուղա գայ։ Մին երկու անգամ թամաշի համար՝ այիպ չէ։ Մաթլապ, ինչ որ քու հրամանուցն լայեղ է, նոյն գունակ խրատես, որ լաւ իրան բանին մուղիաթ լինի, համարիս իբի քո եխպայր, որպէս որ արժան էր քո եխպօրը խրատել, նմանապէս Ղեւոնդ ծառայի քո։ Ես խնդրեմ, որ համիշա դորա լաւէն վատէն խապարտար լինես մեզ, գրօվ ծանուցանես՝ թէ լաւ յերեսպարզութիւն արաւ, քեզանից գիմանամ, թէ վատ՝ էլ քեզանից, զի քոյ է ծառայ։
       Էրզրումա էհուալն հարցնես, շատ լաւ է, էժանութիւն է, ԺԳ (13) լիտր պէքսիմէթն՝ մին մառչիլ։ Ամէն զատն նոյն գունակ։ Թէ Սաֆարի էհուալն հարցանես, ումիտ կայ, որ պարիշին, զէրա էս տարի Անատօլիցն մին մարթ չի գնացել կռիւ։
       Ղաթրչի օղլի Շահինն եկել է Նախջովան, փողն տվել զառապխանէն, որ կտրել տայ, գնա Շամախի։ Աղէն, մահտեսի Ս[ա]րքիսն, քեզ շատ բարեւ կանեն…
      
       Սհպիտ ամենախոնարհ ծառայի ծառա՝
      
       Էլիյաս Աստուածատուրեան