Դիւան

Հեղինակ

Բաժին

Թեմա
N 1. Իսմայիլ բէկ նայիպիտ ողջոյն
      
       1724 թ. յունուարի 3. Ռաշտ։
      
       Քո հրամանուց գիրն հասաւ մեզ դեկտեմբերի 27։ Գրեալն իմացանք. շնորհաւոր լինի կարգտ, որ տուաւ քեզ։ Բայց սգուշ կաց եւ պատրաստ պահէ քո մարդն, որ մին անպատեհ գործ չգործեն եւ պատճառն ձեզանից գոյանայ, եւ ուրանց խաթերն աւերի [վարուես այնպէս ], որպէս որ խանն քեզ պատվիրել է։ Եւս մեզ գրեց թէ՝ Դուն բարեկամութիւն հաստատես ուռուսաց մէչն։ Եւ մեք որչանք որ կարող ենք ձեզ համար լաւ խօսել, անտես չեմք առնել։ Եւս խանն մեզ գրեց, թէ ինչ որ մեզ պէտք լինի եւ բան ունենամք, քեզ գրեմք, եւս քո հրամանն էլ ինչ որ բան ունենաս, մեզ գրես։ Այն որ 37ա || մեր ձեռնիցն գու գա, անտես չեմք առնել։
       Այն ռուսուն, որ մեզ մոտ ղրկեցիր, լաւ արիր, բայց առաջ քան զքո գիրն մեզ հասնիլն, այնակումն քաշել էյինք. ուռուսներն խուփ բան չկա, կամքն այն էր, որ իրանց մարդն իրանց հասնէր, հասաւ։
       Եւս շնորհք արայ մեզ տաս թուման փող ուղարկիր այս թղթաբեր Ամիրգունա բէկովն, քանզի խարճից պակասութիւն եմք քաշում։
       եւ այս գիրն անբացիկ շուտով ղրկես սարտարին։ Ես թէ խանիցն գիր գայ, կամ դու գիր գրես, կնքօվ մեզ ղրկէ, ուղիղ ֆոմին մի ղրկել. վազիրի ձեռն ա, թէ Կասկարուն մարդն վախում ես ղրկել, ուրիշ մարդօվ ղրկէ եւ կամ Միրազիզ սուլտանի ղասիտօվն, որ հանապազ գալիս էր տեղս։
       Թէ Միրազիզ սուլտանն տեղտ է, ողջոյն մատո։
       Այս գիրն գրեցի իր համար մին գրի պատասխանն եւ վերո սպառապետի գիրն դրի մէջն եւ կնքեցի, եւ տվի Ամիրգունա բեկին, որ տանի Կասկար, տայ նոր նայիպ սպարապետին, որ է Իսմայիլ բէկն։ Գնաց ամսոյս երեքումն։