Դիւան

Հեղինակ

Բաժին

Թեմա
N 3. Յունուարի 10։ Կասկարու մին գիր էկաւ վերո նոր նաիպ Իսմայիլ բէկի[ց]ն պարսեւար, որ թարգմանի.
      
       Հանապազ սիրալիր սրտիցին ձերոց հայելին, աշխարհի ժանկիցն եւ աղտիցն մաքուր մնա բարեկամութիւն։ Եւ յուզելուցն յետ յայտ լիցի ձեր սիրելի սրտին, որ էս պատճառիցն, որ սէր եւ միութիւն եւս էր երկու մեծահռչակ թագաւորաց մէջն, որ պարսք եւ ուռուսն, լինի սրանց մէջն կայ մինչի այսօր, թշնամութիւն չէ եղել եւ ոչ է լինելոց։ Քանի ժամանակ է, որ ուռուս թագաւորի սարտարն քանի մի մարդօվ Ռաշտու յերկիրն եկել է, էս պատճառից չլին թէ ոմանց վնաս հասնի եւ անէծքի պատճառ լինի։ Էս պատճառիցն Ռաշտու մարդն հանգստութեամբ իրենց բանին յետնէն են, ամա երբեմն փոքր ինչ ժողովուրդ որ Փիրապազարումն են, նրանցից վնասակարութիւն յայտնւում է այսպիսի բանիւք։ Կասկարու ոմանց աղքատ ժողովրդոց իրենց բանից համար եզր ծովուն կգնան որսալ, նրանցից կբռնեն, նեղութիւն կուտան եւ նրանց պախրէքն կտանիր արածել, Փիրապազարիցն լիրբ մարդիցն ուռուս շոր հագած, եւս քանի մի ուռուսի մարդ նաւի բանւորիցն իրենց յընկերացնում են, եւ այսպիսի նապատեհ գործ կգործեն։ Գիտեմք, որ սպարապետն ուռուսաց այնպիսի գործոց հաճիլ չի, առանց նրայ գիտութեան այնպիսի բաներ կանեն, այնպիսի գործ հեռու է բարեկամութենէն։
       Բարեկամաբար էս գիրն որ ձեզ հասնի , պիտի որ սպարապետի կուշտն գնաք եւ այս խօսքերն յայտնէք. թէ որ մէջտեղն բարեկամութիւն կայ, այսպիսի գործ չթողուն, եւ չը թողու, որ ժող40ա||ովրդեանն վնաս հասնի, որ մեր բարեկամութիւն քան զյառաջինն էլ հաստատ լինի, թող թէ նոքա հուր են, հուրն ամէն տեղ ազնիւ է, նրանց պատիւն հարկաւոր, եթէ նրանց մարդ սարտարիցն անգիտութեան, այսպիսի գործ գործեմ, մգք ի՞նչ պիտիմք անել, եթէ մեր դիհիցն մին անպատեհ գործ երեւի, նրանք պետամաղ կլինին եւ գանգատ կանեն։ Վասն այն, այս երկու խօսիւքս յայտ արարաք սարտարն՝ իրան մարդն չթողու, որ մարդու վնաս տան, որ էս երկու թագաւորաց մէջն բարեկամութիւն ծաղկի։ Եւս գիտեմք, որ այս խօսքերն յայտնելացու էք սպարապետին եւ պատասխանն շուտօվ մեզ յիմացնէք եւ ձեր կամքն մեղ յայտնէք, որ մեք տեղն կատարեմք։
       Վերջ ձեր բարի։
      
       Կնիքն վերո կնիքի պէս։