Դիւան

Հեղինակ

Բաժին

Թեմա
|| N 20. Իմ սիրելի պարոն եխայր Արութինիտ
      
       1723 մայիս 31. Թարվէզ, նոր տոմար։
      
       Յայտ լիցի հրամանուցտ, որ համար 15 գրած գիրտ թարվիզցի շաթրօվն մեզ հասաւ մայիս 29, ի զոր գրեալն էյիր ապրիլի 26, որօվ ծանուցիր մեզ՝ թէ կամիս տեղիս գալ եւ խնդրեցիր թէ ապրանաց որպէսութիւնն եւ գինն գրեմ։ Լեղական յերես չունի, մնացած սախաթ ապրանքն, այն գինն է, որ տեսել ես եւ այնչափ շատ ալիշվերիշ չկայ։ Տապանչաներին բանն գրել եմ հրամանուցտ համար 19 գրումս։ Գիմանաս եւ դեղն, որ տվի Օվանէսին, առնես, թէ կոտրեցաւ, ասում է, թող ամանի կտորն նշանց տայ, թէ ոչ՝ յուժ արայ, որ առնես։
       Եւ բաներն թէ յիմանաս, աստուծօվ կամիմ գալ եւ գնալ Հալապ, քանզի Սպահանա քափիթանիցն գիր էկաւ Թագաւորին վրա, որ իրանց գումբանի փողերն առնուն եւ ինծ տան։ Եւ ինձ գրեցին՝ թէ «Որ թաքաւորն մեր ամէն պարտն հաւաքեց քեզ տվեց, գնա Հալապ եւ հեսապն տուր պալիօզին, եթէ չառին շուտօվ գնաս Հալապ եւ հեսապն տաս պալիօզին եւ ինչ որ առնելու, տալու ուինինս հետն տեսնուս եւ անտի գնաս Պասրա»։Հիմիկս ինձ շատ յուսադիր արին թէ՝ շուտօվ քու փողերն կբուսցունենք, թէ բուսուցին թէ ոչ, աստուծօվ, գու գամ, Եւ այլ ողջ լերուք եւս ողջոյն մատոյ ծնողիս իմոյ եւ ամենայն բարեկամաց։
      
       Ամենախոնարհ ծառայ Էլիասիս Մուշեխանց։