Դիւան

Հեղինակ

Բաժին

Թեմա
Մայիսի 14-ին գիր եկաւ շաթրօվ, մարտի 27 գրած էր, նմրա 21 գիրն յառաջ էր գրած իմ նմրա 25, 26 եւ 27 գիրս պատասխանն, որ թարգմանի այսպէս.
       Ձեր գրերն որ գրեցիր 27 փետրվար եւ մարտի 8 եւ 13, իմ ձեռս հասան, ամմա ոնց որ հիմի ամէն բանի վրեն չեմ կարել պատասխան տալ որ գրել ես։ Անճախ քեզ կասեմ, որ մին փոքր համբերես մինչեւ որ մին խան լինի Թարվեզու համար ոնց որ յոյս ունիմ որ միրզա Մօնին խան լինի, ես ֆիքր կանեմ որ լաւ որ լաւ գլնի որ Ժ (10) թուման տաս Նաղուն որ յառաչի փողիցն որ կառնուս։ Ամմա լաւ մուղիաթ կու լինի, որ տֆտիկ տայ, ինչ որ մեզ տալու է, եւ էլի մուղիաթ կու լինիս որ փող տալիս յուրիշ բանի վրա չի դնէ։
       Տֆտիկի համար չեմ ծախել ինչպէս ինձ գրեցիր, չունքի պարոն Լօքն ինձ գրեց թէ Մաշատու սեւ տիֆտիկն ծախում են ԲՃԺԵ (215) ղուռուշ եւ Մաշտու կարմիր տիֆտիկն՝ ԲՃԽ (240) ղուռուշ, Թաւրիզու տիֆտիկն՝ մինչ ՃԻԵ եւ ՃԼԵ (125 եւ 135) ղուռուշ։ Խապար կառնուս թէ Իզմիր քանի՞ են ծախում եւ ինձ կու գրես։
       էս բանի վրեն որ գրեցի թէ նիսիա կառնուս հաճի Դաւրիշիցն, քեզ պատուիրելօվ պատուէր կտամ երկու պատճառի համար, մին որ ընդուր համրա, որ խափեփայ է, գուցէ որ քեզ խափէ, երկրորդ որ յուժ անէ փող առնելու, որ քեզ թեթեւ անէ, չունքի այսպէս է, լաւ մուղիաթ կու լինիս որ քեզ տալու են տֆտիկ առնուս։
       Շատ շնորք ինձ արիր, որ ինձ խապար տվիր որ նաւերն հասան Հալապ ԳՃ (300) բեռ, որ գալիս էր Թարվէզ, էս պատճառէն՝ էս ապրանքն շուտ կու ծախեմ, որ է իմ ձեռն իմ խորհուրդն է, որ ալիշ վերիշ անենք, որ դատինք։ Ամայ այսօր անճախ ֆիքր անելու եմք, որ փողերն ժողօվելու, եւ ինչպէս որ վախտ մօտ է որ ծախեմ ապրանքն. ինչ որ ունիմ խորհուրդս այս է, որ էն ժամանակն որ ծախեմ պրծնում, գնամ Սպահան. եւ էն ժամանակն դատիմ շինել ինչպէս որն լաւ է մեզ համար, մինյ կու տաս Սարքիս շաթրին եւ մին գիր ընտուց կառնուս, որ նշանց տամ՝ որ փող տվիր։ Ձիուն րախտն, որ զմրութի հետ փոխել են ինձ կու գըրես, որ շատ տեղս գուզեն եւ լաւ կառնուն ինչպէս որ հիմի պատասխան չեմ կարեր ղրկել։
       Պարոն Հեացինթոսին շնորք անես իմ լեզուիցն բարեւ տաս եւ պարոն Բեռնարտոսին եւ պարոն Լանկլատին, հալպաթ մեր բարեկամաց ողջոյն կու տաս։ Վերջ։
      
       Սիրօվ ծառա Պօռէկարտ.
      
       Ինձանից շատ բարեւ կանես հաճի Մախսում խան-բէկին եւ կասես 33բ || նրան թէ՝ տեղս այսպէս խօսք կայ, որ էշիկ աղասութիւնն տվին նրան, էս խապարս ինձ շատ ուրախացուց, շատ կերեւի թէ՝ նայիպութիւն կու տան միրզա Մումինին։ Եւ նրա էնչանք լաւութիւն կանեմ, որ գիտենամ անել։ Եւ ինչպէս որ ինձ նշանց հիմի կու տա որ լաւութիւն նրա կանեմ, գիտէ եւ գիմանա իյմ արած լաւութիւն, ինչպէս որ տեսաւ իմ արած լաւութիւն, ես էլ նրանց գուզեմ իմ աշխատանքին համար լաւութիւն անէ Հաճի Մախսում խանբէկին համար որչանք որ կարէ, մինչի հիմի իսկի չը կարացի անել էն վնասի փոխարէն որ մեզ արաւ Մահմուտալի խանն մինչի հիմի արի, ինչ որ ձեռացս գու գար , աւել չը կարացի անել, ամա ինշալահ են ժամանակն կանեմ, ինչ որ ձեռնէս գու գայ։