Դիւան

Հեղինակ

Բաժին

Թեմա
Պարոն Եղիային
      
       Ի Քրիստոսի ծառա մուսի Բուլղարէս բարեւ հազար բարեւ հասցէ ու հարցանեմ զքո հրամանք ի բարին ժիր եւ առողջ խաղաղութեամբ։ Եւ թէ մեր ահվալն հարցանես, գոհութիւն Քրիստոսի, մինչի այս թարիղս սաղ եմք։ Մալում լինի քո հրամանոցն որ տեղս լսեցինք թէ՝ միրզա Մօմինին հրամաեալ են որ ղօշուն վեր առնի գնա Արդավիլ, թէ որ էս ողորդ է, պարտիս որ Թավրիզու մին ղասիդ բռնես, ողորկես միրզա Մօմինի կուշտն ու իմ տված գիրն նրան ողորկես եւ մին արզա դու էլ գրել տաս որ մին սֆարիշլամի գիր ողորկի իւր նայիբին վրա, որ ինչ որ առնելիք ունինք, տեղտ առնու եւ քեզ տա։
       Քո տեղէս դուրս գալէն հետ, աղվաններն գեղերն շատ խարաբ են անում եւ ինչ տեղ որ հասնում են ազուղէն, ցորեն թէ գարին կրակ են տալիս, երում են։ Հիմիկս մին ավազա են վեր հանել, թէ բախտիարն գալիս է ԷՌ (7000) ղօշումով եւ ճանապարհում շատ աղվան են սպանել, ղէրազ էս էլ ասում են չորս դիհիցն շատ ղօշում ա գալիս, սուտ եւ ողորդն աստուած գիտէ։
       Թէ հարցանես Հադիրբեջանս սարդարն մանզուլ ա եղեր, սարդարութիւն Վրացտանու վալուն են տվել, Թավիրզն իւրեան են տվել, ուրիշ տեղ էլ շատ են տվել, շահն թաջ եւ թօմարն ողորկել ա, որ ԲՌ (2000) թուման կարժէ, մին ջավայիրէ թուր, որ ԲՃ (200) թուման կարժէ, էստուր հետ էլ մին ձեռք լաւ պատուական խալաթ։ Էս խաբարն էտեղ աշքարա մի աներ, որ առաջի սարդարն մեզանէ աղրդա չլինի։ Ինչ խաբար որ դեղտ կա կամ լսում ես, ողջ ինձ գրօվ ծանուցանես։
       Հալբաթ էն փողն որ քեզ ապսպրեցի, շուտօվ ողորկես, որ իմ պարտքերն տեղս տամ, համ ինձ խարջլուղ անեմ։ Բանդարու խաբար ա եկել թէ՝ Սուրաթու մին ֆրանցիսու գէմի Սուրաթու գալու ա իմ բանիւ։ Պատրոցն շատ բարեւ արա, հալբաթ ա, իմ բաներն լաւ մուղայիթ կենաս, որ թեզ կատարվի. աղա Մօմին հալա չէ գնացեր, աստուծօվ էս էրկու- երեք օրումս կճանապարհվի։
       Գրեցաւ թիւն 1722 յունիսի ամսոյ ԻԸ (28). Սպահան։ Աւարտեցաւ գիրս։ Ողջ լեր։
       Աստուծով հասցէ գիրս H. Beauregard Թավրիզի ի ձեռն Արզրումից պարոն Եղիայ Մոշէկի ձեռն, տանողն աստուծոյ օրհնի։