Դիւան

Հեղինակ

Բաժին

Թեմա
49բ || N 50. Իմ պատուէլի մուսիու Պօռէկարիտ
      
       1723 փետրվարի 16. նոր տօմար. Թարվէզ։
      
       Պարոն.
       Գիտութիւն լիցի հրամանուցտ, որ էս գրիցն յառաջ երկու գիր գրեցի հրամանուցտ այն ժամուցն յետ, որ լսեցի թէ էկել ես Համատան. մին գիրն տվի համատանցի Աբրահամին եւ մինն եւ անտի՝ Պաղտատ։ Այն գիրւն գիմանաս ամէն ամցեալ բաներն։
       Յունվար 14 շահ Թահմազն մտաւ Թարվէզ եւ իչաւ Հատրբեժանի էվզիրի տունն։ Յետ քանի աւուր սունկ արաւ վէզիրն, եւ բռնեց մին երկու սուլթան վիզն զարկեց։ Դիւան բէկիուն Չորա խանութիւնն տվեց եւ ղրկեց Չորա։ Չանկանցի Մուստաֆա սուլթանն թօփչիպաշ է եւ ղուլլար աղասու նայիպ, Քուրտ Մահմատ Ալի խանն՝ թուֆենկչի աղասի։ Սպահանու թօփչի պաշի Մահմատ Ալի խանն, որ Չարբաղի կարմնճի թօփերն քցում էր, հիմիկս այս շահի նազիրն է։
       Մինչ հիմիկս Նաղուցն ապրանքն չը կարացի առնուլ։ Արզա տվին շահի դիւան բէկուն, մուհասիլօվ բերել տվի ապարանքն, բայց ինչ որ փողի մօտիկ եւ լաւ ինքմին կար, ամէնն կերել էր եւ ամէն սնտուկներն՝ յորն կոտրած, յորն բացած։ Ամէն բանն գրել չի լինիլ, քանզի յերկար գլնի։ Բայց քո ֆռանկի շորիտ վրայի զանճարան եւս քանդել էր, էրկաթի սնդուկն բացել, եւ իմ պստի ղութին բացել եւ ինչ որ ինձ եւ քեզ կար, ամէն հանել։ Խալիներն եւ նամաթներն այնքան բանեցուծ էր, որ մին փող չի յաժել։ Ինչ որ ինձ հասաւ, գրցին, եւ ինչ որ նրա վրա մնացել էր, գրեցի մատե[ա]ն[ն ] եւ տվի մուհասիլին, որ առնու։ Այսօր 4 - 5 օր կայ, որ թակում են, ուրանում է, թէ այլ ապրանք չը կայ իմ կուշտն։
       Էս մատենի մէջն մին քանի ինքմին յաւել եմ գրել, որ թամամ մեր հախն մեզ հասնի. եթէ քեզ վրա գիր գայ կամ մարդ, որ հարցնէն թէ՝ Ի՞նչ ունիս Թարվէզ, պատասխան կու տաս թէ՝ Ամէն, ինչ որ կայ, իմ վէքիլ Էլիասն գիտէ, քանզի իմ ամէն ապրանքն եւ իմ էխտիարն նրան ձեռն է։
       Մին ինքմին են սօվորացրել Նաղուն, թէ՝ դու ասայ թէ՝ Էս ապրանքն աղէն սիահի արաւ, եւ ես տակումն մօհրեցի, այն սիահին ինձ ցոյց տայ, թէ բան պակաս է, ես տամ։
       Շուտօվ Թուրքեւար մին գիր գրէ վկայուք եւ գրէ թէ՝ ամենեւին սուտ է, ես սիահի չեմ արլ Նաղու մօհրօվն եւ սանդուղներն չեմ բացել, քանզի Էլիասի մօրհրի հակն էր։ Նաղու ձեռնագիրն յուրիշ տեղ պահել էի, մեկէլ սանատներու մէջն չէր, շատ ման է եկել, բայց ոչ է գտել։
       Տեսնում թէ այս Նաղու բանն ոնց գլնի, մին արզա կու համ թագաւորին մեր փողերուն համար, թէ եղաւ, լաւ, թէ՝ ոչ, 50ա || ինչպէս գրես, այնպէս կանեմ։
       Ումիտօվ մի մնալ թէ՝ Օմարա աշնայ ունիմք, մեզ քօմակ կանեն. քուրտի բանն դուն լաւ գիտես։
       Մինչի այսօր Սպահանա մին խապար չառինք թէ՝ որպէս եղեն ֆռանկներն։
       Այս նոր շահն որ Ղազպինու յելաւ, աղուանք եկին եւ բռնեցին Ղազպին, քանզի քաթխուտէքն փէշավազօվ բերին։ Յետ քանի աւուր, էլչի Մուրթուզղուլի խանն սարտար էր, գնաց Ղազպինու վերայ, մինչդեռ Հօռօմդարա գեղիցն դուրս էկաւ, Ղազպինու մինչի աղուանքն եկին Մուրթուզաղուլի խանին վրայ խմբեցան պատերազմ, կոտորվեցան պարսք եւ փախան։ Այնչաղն ղազպինցիք Ղազպինու միչի աղուանն կոտորեցին։ Եւ այս կռվիցն յետ դառցօղ զօրքն եկին թէ Ղազպին մտնուն, չը թողին, փոքր ինչ կռվեցան եւ դառցան փախստական, մօտ երկու հազար աղուան ջարթեցին Ղազպինու մէջն։ Յետոյ Մուրթուգաղուլի խան մտաւ Ղազպին եւ նստաւ։
       Ուռուսիցն մին փոքր ղօշուն էկել են Կիլան եւ նստել են Ըռաշտու քաղաքն, ոմանք ասում են թէ՝ 6000 կան, ոմանք թէ՝ էլ քիչ։ Բայց այս ուռուսանին նեղութիւն չեն տալ Կիլանայ։
       Այս երկու օրումս լսեցի թէ՝ շահն հրամայեց մին քանի խանի թէ՝ գնացէք ուռուսն վերուցէք Կիլանա՝ գնան իւրեանց տեղն, մեզ քօմակ պիտոյ չէ։ Օսմանլու ղօշունն էկել է Ղարս, Կաղզվարն այս սինօռ տեղնարենքն նստել է, չեմք յիմանալ, թէ ինչ բանի վրայ են։
       Վրացի իշխանն էս տարի երկու երեք անգամ 50 - 60 հազար մարդօվ յելաւ Վրաստանայ եկաւ մինչի Գանճայ , ո՛չ շահին քօմակ ղը[կ]եց եւ ո՜չ գնաց լազկուն վրայ, վերչումն կռիւ արին Կախեթու վալի Մահմատ Ղուլի խանին հետ։ Մինչի այս էլ նոր խարար չէկաւ թէ ի՞նչ արին։
       Քուրդ Մահմատ Ալին խանն ինձ շատ սէր նշանց տվեց։ Փետրվարի 4 էհտիմա դօվլա եղաւ Մահմատ Ալի խանն. ես շատ ուրախացայ, թէ բաներս կշինվի, իմ մեցացէն այսօր մեռաւ։
       Մեր պարտատերերիցն մին փող չը կարացի առնուլ։ Գաֆտերլն տեղս ինձ փոքր փոքր խարճի տալիս է, որ խարճում եմ։ Եւ աստուած բարի տայ մեր պատրիներին, ինձ ընդունեցին եւ ինձ տեղ տվին եւ պահում են այն օրէն մինչի այսօր։
       Գրեցի մղտսիտ Սարգսին թէ՝ սանատներն զրկէր, պատասխանեց թէ՝ Նախջուան աղէն առաւ Գաֆտելի սանատն։ Եւ Նաղու գիրն չի ղրկել, ուզում է որ Էրզրում իմ ախպրտոցս բռնել տայ քու փողին համար։ Թէ որ հրամանքտ Գաֆտելի սանատն առել ես, ի՞նչ իր թէ սանատն տեղս լինէր, մնացեալ փողն մինչի այսօր կարէյի առնուլ Գաֆտելիցն, սանատ որ չունիմ, չեմ կարել յուժ անել։
       50բ || Տեղս այնքան վաճառական չը կայ։ Լօնտռա մահուտն լաւ գին է տեղս, մանաւանդ պահրալաթին, տաքտեղի լիտրն ԲՌ (2000), խամ շաքարն՝ 8 ապասի, ղանդ՝ 12 ապասի, տառչին՝ 12 հազար, մեխակ՝ երկու թուման, ջօվզ՝ 12 հազար, հիլ՝ 12 հազար, տապաղի լաք՝ 13 ապասի, լէղակն՝ 10 թուման, եւ այլ ամէն ապրանքն թանկ է տեղս՝ թէ հինտու, թէ թէ ֆռանկի ապարնք[ն]։
       Պարսից ֆիքրն այս է, որ մին ժամանակ շահն տեղս նստի եւ ղօշուն ղրկէ սպահանա վերայ։ Տեղս լաւ ալիշէրիշ կայ, օվ որ փող ունի։
       Պարոն. որժամ բարօվ գնաս Պասրա, ամէն բանի էհուալն ստուգապէս գրէ թէ՝ որ գիտես մեզ շահ գլնի, ինձ գրէ, որ գամ տեղս։ Թէ որ մուշախաս չէ, ինձ արցակէ, քանի ես եւ խեղճ եմ, մանկութենէս դատաց ապրանքս գնաց, մին քանի մանտր ու մունտր էր մնացել, էն էլ Նաղին կերաւ, մնացի մերկ։ Այն ժամանակն, որ Վասպինճ քեզ ասի թէ Գալուստին վրայ գրեմք, որ ապրանքն տանի քաղաք, չը թողիր։ Սպահան քեզ ասին Նաղին փախչելուն յետեւ[է ] թէ գրէս միրզա Մումինին, որ մին երկու մարդ դնէ Գալուստին հետ, քանի որ Նաղին չի հասել ապրանք տանի քաղաք , անկաճ չարիր, այսպէս եղաւ։
       Լազկու յերկիրն շատ ուռուսի ղօշուն կայ ասում են եւ Դարպանտու բերթն ուռուսի ձեռն է, Շամխալն հնազանդել է ուռուսին։ Շամախի դեռ լազկու ձեռն է։ Այս քանի օրումս շահն մին մեծ էլչի է ղրկում Յօսմանլույին յերկիրն հանդերձ մին մեծ ֆլիւ։ Ես գրեցի եւ ապսպրեցի պաղտատացի ղլիճի պաշի Ամպրօյին եւ Ղարիպին վրայ, որ իմ գիրն քեզ հասուցանեն եւ քո գիրն ինձ, քանզի իմ շատ բարեկամ են եւ որ համապազ նստած գլնին, Պաղտատումն, քո հրամանքտ էլ ղրկէ քու գիրն նրանց վերայ։ Էս գիրն Հալապա էկաւ քեզ համար (եւ շատ գրեր էկին ինկլիսներին, եւ մուսի Գառտանին համար, բայց որ ճանփա չը կայ ղրկելու, տեղս մնացին Գաֆտելն եւ Ալին շատ բարեւ կանեն։
      
      
       Elias Mouchek
      
       Այս գիրն գրել տվի ֆրանսեզի լեզուաւ եւ Հալապա էկած գիրն միատեղ կնքեցի ներքո գրին հեի եւ տվի Վարդանի ձեռօվն Պաղտատեցի Մաղօյի փեսայ խօճա Յուսուֆին, որ տանի Պաղտատ, տայ ղլճչի Ամպրօյին կամ ախպօրն՝ Ղարիպին , որ նօքա հասուաանէն մուսիու Պօռէկարին՝ ուր եւ իցէ։
       Կնքեցի փետրվարի 16 պատրի Ժան Պատիստի ձեռօվն։