Դիւան

Հեղինակ

Բաժին

Թեմա
Բալուցի Աթանասի որդի Մելիքշահին տուինք յօլպօռճի Զ (6) թուման ապասի թէմէսուկօվ, քնա Հաշտարխան Ը (8) թուման 4000 դիան կօփիկ տայ։
       Սուազցի Պողոսի որդի Մելքոնին տուիք Շամախի յօլպօռճի Դ (4) թուման 5000 ղեկան ապասի թէմէսուկօվ, աստուծօվ, գնա Հաշտարխան Զ (6) թուման 3000 դեկան կօփիկ տա։
       Պաքուցի Նազարի որդի Մուրատին տուինք Շամախի Բ (2) թուման 5000 դիան ապասի, որ գնա Հաշխարխան Գ (3) թուման 5000 դիան քօփիկ տա։
       Քաֆայեցի Սաֆարի որդի Ասլանին տուինք յօլպօռճի Է (7) թուման 1400 դիան ապասի թէմէսուկօվ, գնա Հաշտարխան, Ժ (10) թուման քօփիք տա։։
       Էրզրումցի մահտեսի Յակոբի որդի Գրիքորին տուինք Շամախի յօլպօռճի երկու թուման ապասի թէմէսուկօվ, գնա Հաշտարխան երկու թուման 8000 դեկան քօփիկ տա։
       Գրիգորի որդի Ծատուրին տուինք Շամախի յօլպօռճի մին թուման ապասի թէմէսուկօվ, գնա Հաշտարխան մին թուման 4000 դիան քօփիկ տա։
       Շամախի խրիտ արինք զարպաֆ ապրեշում 11 լիտր 23 իստիլ, փողն մինչեւ ի Նիազօվա 10 թուման 7800 դիան խարճօվն։ Մօվսէսին հետ խրիտ արին[ք ԼԳ (33) լիտր ԿԹ (69) իստիլ։ Երկու փայն Մօվսէսին է, մին փայն իմ՝ Եղիեային, իմ մին փայն կանէ ԺԱ (11) լիտր ԻԳ (23) իստիլ, Շամախու մինչեւ Նիազօվա խարճօվն իմ ԺԱ (11) լիտր ԻԳ (23) իստիլ ապրեշումն կանէ 107800։
       Շամախի որ Մօվսէսին հետ խրիտ էինք արել ԼԴ (34) լիտր ԻԱ (21) իստիլ շարպահ ապրեշում, իմ՝ Եղիեայիս մին փա(յ ), Մօվսէսին երկու փայ, իմ մին փայն ԺԱ (11) լիտր, ԻԳ (23) իստիլն ծախեցի դակիշօվ ԻԵ (23) թուման ԳՌԳՃԼԳ (3333) դիան պակրաստ չուխի հետ՝ ԺԴ (14) կտոր չուխա։
       Ես՝ Եղիեաս, Գանճա առի 12 ջրի շուն, գինն 7950 դիան, մէկ սեւ աղուէս՝ 500 դիան։
       Գանճա որ Աժիբեկին մին թօփ ճերմակ ապա էյի տուել, որ ծախէ, թիւն ՌՃԳ (1714) դեկտեմբերի ամսո գանճեցի Յուսէփէն առա մին հազար դին ապային գինն։
       Հաշտարխան յօլպօռճի տուինք ջուղայեցոց նաւին հետ ջուղայեցի Փիրին, աքուլեցի Սահակին տուինք, որ բարօվ գնա Շամախի 530000, 31 օր վատա, 53 թուման թազա սխալ ապասի տա։ Էս 53 թումանին երկու հիսան իմ է։ Միատեղ մի թամասուկ առինք, իմ՝ Եղիայիս, հիսան կանէ ԺԸ (18) թուման
       ԳՌԳՃԼԳ (3333) դին։
       Որ երեսունչորս լիտր ու քսան մին իստիլ զարպաֆ ունէյինք, ես Եղիեաս, ու Գրիգորի որդի Մօվսէսն, երկու գումրուկ տուինք քիրայօվն ու խարճօվին Նիազօվայու մինչեւ ի Հաշտարխան երեք թուման երեք հազար եօթն հարիուր յի[ս]ուն դիան՝ երկու փայ Մօվսէսին, մին իմ՝ Եղիայիս, իմ փայ գոմրուկն խարճօվն արաւ մին թուման մին հազար երկու հարիուր յիսուն դիան տուի, հախլաշմիշ եղա։
       Հաշտարխան յօլպօռճի տուինք ջուղայեցի Փերիին, ջուղայեցոց նաւին հետ յիսուն թուման քաբիկ, որ գնա Շամախի երեսուն ու մին օր վատա քառասուն եւ եօթն թուման, հինգ հազար դիան ապասի տա։ Էս յիսուն թուման քաբիկին երկու փայն էրզրումցի քուռչի Գրիգորի որդի Մօվսէսին է, մին փայն իմ՝ էրզրմցի Աստուածատուրի որդի Եղիայիս է, միայտեղ մին թէմէսուկ առինք, որ իմ փայն կանէ տասնուվեց թուման վեց հազար վեց հարիուր վաթսուն ու վեց դիան։
       Հաշտարխա(ն ) ես՝ էրզրմցի Աստուածատուրի որդի Եղիեաս , յօլպօռճի տուի (Ապրահամի որդի Մարտիրոսին ) եօթն թումն երեք հարիուր դիան քաբիկ, որ գնա Շամախի, երեսուն ու մին օր վատա, եօթն թուման թազա ապասի տա։ Թեմսուկն էրզրմցի Քուռչի Գրիգորի որդի Մօվսէսին անունօվն է գրած, ամենայն փողն իմն է։
       Հաշտարխան յօլպօռճի տուի դաշտեցի Իսայի որդի Սահակին, հինգ թուման քաբիկ թէմէսուկօվ, որ գնա Շամախի երեսուն մի օր վատա(ա ), թազա ապասի տա՝ չորս թուման ութն հազար դեկան։
       Որ Հաշտարխան տակիշօվ տասնուչորս կտոր պակրատ չուխա առինք վեց հարիուր ընսուն եւ վեց ուռուսի արշուն էր, երեսուն ա[ռ]շուն գլուխ առինք, մնաց վեց հարիուր վաթսուն եւ վեց առշուն, մին ուռուսի երեք հազար տասներեք դիանով առինք։ Էս վեց հարիուր վաթսուն եւ վեց առշունի փողն կանէ երկու հարիուր տասն եւ վեց դիան։ Էս վերո տասն եւ չորս կտոր չուխան երեք մարդ ընկերութենօվ առինք։ Ես՝ Եղիեաս, ունիմք էս վերո ապրանքին մէչն մին հարիուր յիսուն եւ եօթն չաստա կանճայու ալուչինայի ապրեշում, մին դաստան երկու հազար դիանօվ դակիշ դրի , որ կանէ փողն երեսուն ու մին թուման չորս հազար դին։ Ունէյի տասնումեկ հունքարի լիտր ու քսանումին իստիլ զարպաֆ դակիշիս մէնչն դրի, քսանուհինգ թուման ութ հազար երեք հարիուր երեսուն երեք դիան, էրզրումցի ղասապ Արութինի որդի քուռչի պարոն Թորոսին տղան ունէր երեք հակ Շամախոյ եփած ապրեշում, դակիշ դրեց ութսուն ու վեց թուման եօթն հազար դեկան։ Էրզրումցի քուռչի Գրիգորի որդի Մօվսէսն ունէր քսաներկու լիտր ու քսանուվեց իստիլ դակտեղ դրեց յիսուն ու մին թուման վեց հազար վեց հարիուր վաթսուն եւ վեց դիան։ Պարոն Մօվսէսն դակիշ դրեց հաշիա ու տարայի հինգ թուման մին հազար դիան։ Էս վերո երեք մարթուս ապրանաց ջամն կանէ երկու հարիուր թուման եօթն հազար դիան։
       Հաշտարխան մին գօզլուկ առա Ղազարին համար՝ 250։
       Տասն գինու ստաքան՝ 1000։
       Տասներկու ուռուսի առշուն խաթայու կտաւ՝ 1000։
       Վեց արաղի ստաքան՝ 420։
       Թվին ՌՃԿ (1711) յունիսի ամսո քսանէրկուսին Շամախու յէլա մինչեւ ի հօկտեմբերի ամսո երկուսին որ Շամախի մտա, գնալն թէ գալն թեմպելիթ, ըրախտարանա կամ վարց կամ օտայի քիրա կամ փսոն կամ յուրիշ մանտրումունտր խարճի ջամն արաւ էսչափ՝ 12285։
       Վերո գրեալ զարպաֆին Հաշտարխան գօմրուկ տուի տա(ս ) ու մեկ հազար երկու հարիուր յիսուն դիան։
       Վերո գրեալ Կանճայու ապրեշումին, ջրի շան, աղուէսին Հաշտարխան գօմրուկ տուի տասն ու մեկ հազար ութն հարիուր դիան։
       Էլչի Բաղուն քուրոչն տղան չափառութենօվ եկաւ Ղում մարտի 21 օրն, Գանձասարու կոթողիկոսն էլ հետն էկավ, գնացին Սպահան մարտի 22 օրն։
       Թիւն ՌՃԿԱ (1712) ապրիլի ասո քսան եւ ինն օրն իրեքշափաթ որ գանք Ղազպին, տէր աստուած բարի ճանապարհ տա, ամէն։ Առանց պարիշիլ բարեկամ դեյի չարուատար Օրօճիցն մին ձի հեծա մինչի Ղազպին, կարծէյի թէ հազար դին վարձ կառնու, Էկաւ Ղազպին, ղանթար բերեց խուճնամ զատօվն, սուֆրան, կարպետն, յօրղանն, մինչի ջրին փառչն կըշռեց, քսան եւ եօթն լիտր Թարվիզի էկաւ, մի լիտր երեսուն եւ հինգ դինօվ առաւ, որ արաւ ինն հարիուր ԽԵ (45) դին։ Մին հազար հինգ հարիուր ինձանից առաւ, ջամն՝ ԲՌԴՃԽԵ (2445) դին։ Խրատ լինի, որ առանց պարիշիլ չարուատարի ձի չի հեծնում։
       Երկու կաղ կէս չարակ նարինճի սօլտռա առի՝ 2475։
       Մին գուլնար չաշխր առի՝ 6000։
       Մին սաղրի պաշմաղ առի՝ 600։
       Չորս կազ չիթ առի՝ 400։
       Հինգ կազ աստառ առի՝ 115։
       Չորս ջրի փարչ առի՝ 20։
       Մին թօփ ասեղ առի՝ 20։
       Մին ձի առի՝ 9000։
       Երկու բուխարայու մորթի առի՝ մին հազար դին։
       Չորս կազ պակռաստ առի մեր օրթայի ճոթիցն՝ մին թուման։
       Ղում երկու մորթ առի՝ 450։
       Ձիուն նայելու տուի՝ 150։
       Ղազպին քսան օր օթրաղ արի՝ թէ ինձ, թէ ձիուս փսոն տուի Ի (20) աւուր՝ 1682։
       Զզմա կարելու տուի՝ 40։
       Արտաւիլու ԺՍ (12) աւուր փսոն տուի ինձ եւ ձիուս՝ 1275։
       Շամախի սարմայա վեր առի քառասուն եւ հինգ թուման ութն հազար դին ապասի, որ յօլպօռճի տամ կամ խրիտ անեմ գնամ Մօսքօֆ։
       Մին երկու երեք ջուխտ Թիֆլիսու գուրպա առի մին հարիուր յիսուն դին։
       Մին թօփ կապուտ համայուն առի վեց հարիուր երեսուն եւ հինգ դին։
       Չորս կազ նոյն համայուն ճերմակ խաւունցուն առի ինն հարիուր դին։
       Մին ջամ թաս առի մին հարիուր դին։
       Շամախի երկու բեռ ղահուվային պարանա տուվի քարուվանսարյատար Սահակին վեց հարիուր դիան։
       Շամախի երկու բեռ ղահուվային քիրա տուի մինչի Նիազովա սարվան Մահմատ Ալուն արկու հազար չորս հարիուր։
       Շամախի երկու բեռ ղահուվային քաղաքին դուռն պաճ տուի չորս հարիր դիան։ ց
       Շամախի ապրիշումին հակին մին միշինէ ղապճուղ առի վեց հարիր դիան։
       Նիազօվա մին հակ ապրեշումին րախտարնա տուի եօթն հարիուր վաթսուն դին։
       Նիազօվա մին հակ արեշումի ղուրպանի տուի քսան եւ հինգ դին։
       Նիազօվա մին հակ ապրեշումի «Նուրէ » նաւն ցքեցի մուզտուրան տուի երեք հարիուր դին։
       Իմ ապրեշումին հակն, որ «Նուրէ » նաւն ցքեցի մէչն, վիճակ եմ գրել գրեր եւ արմս վրան եմ կարել վերո հօռօմ Բանայօթին ապսպրեցի ԺԵ(15)՝ երկու շաբաթ։
       Հաշտարխան կօմրուկն իմ երկու հակ ղահուան կշռեցին քսան եւ չորս փութ էկաւ, մին փութն մին թուման ութն հազար դին գին արին, որ ջամին փողն արաւ քառասուն երեք թուման երկու հազար դին։ Մին թումանին հինգ հարիուր դին գօմրուկ առին, որ ջամի կանէ երկու թուման մին հազար եօթն հարիր դին։
       Երկու հակ դուհուվային նաւլուն տուի թաքաւորական երկու հազար դիան։
       Երկու հակ ղուհուվային նաւլուն տուի թաքաւորական երկու հազար դիան։
       Երկու հակ դուհուվային փրեքուփնու առին հինգ հազար տասն հինգ գին։
       Մօսկոֆու Յեաւլինն գօմրուկն քսան երկու փութ գրեցին, մի փութին մին թուման
       երկու հազար դին գին արին, ջամն արաւ քսան եւ վեց թուման չորս հազար դին։ Մի թումանի երկու հարիուր յիսուն դին գօմրուկ արարին, ջամն կանէ վեց հազար վեց հարիուր դին, որ է Մօսկօֆու կէս գօմրուկն-
       Պարաթ փօտօռօժնային իմ փայ խարճն տուի եօթն հարիուր ութսուն դին։
       Այս փօտօռօժնային հսաբն ծուռ էր եղել, Կամիշինք մին հարիուր յիսուն դին յետ առի։
       Երկու հակ ղահվային կշռելու տուի թաքաւորական մին հարիուր քսան դին։
       Խահվան քաշօղ Սօլօվօնի կներուն տուի խառասուն դին։ Ղահվան կշռելու զվօշիկի տուի մին հարիուր դին։
       Չորս յըռօկօժնա առի հակներու ղահվային վրա քաշելու՝ ութսուն դին։
       Մին սեւ թալաթինէ ֆռանկի չըզմա առի՝ վեց հարիուր յիսուն դին։
       Չուխաս կարելու տուի՝ երեսուն դիան։
       Մին սեւ գառի մուտակ առի՝ չորս հազար ութն հարիր յիսուն դին։
       Ձմերուկ առի՝ տասը դին։
       Տասն եւ մին օր օթուրաղ արի՝ թէ ճանփու խորակի, թէ փսոն տուի մին հազար երկու հարիուր վաթսուն դին։
       Տասն ու մին աւուր օթուրաղ օտայի քիրա տուի ութն հարիուր դին։
       Հաշտարխան մինչ Նաւա էօերս Սառին վերո ապարնացո լօթքայի քիրա տուի, որ է քսան եւ չորս փութ, մին փութն երկու հարիուր երեսուն եւ եօթն դիան ու կիսօվն, որ ջամն արաւ հինգ հազար երկու հարիուր քսան եւ հինգ դիան։
       Անտի վեր կացանք մինչի Կամիշինք վերո ղահուվայի քսան եւ երկու փութին սեպեցինք, մին փութին մին հարիր իննսուն եւ իրեք դին- որ ջամն արապայու կիսու քիրա տուի չորս հազար երկու հարիուր յիսուն դին։
       Հաշտարխանու մինչի Սառիլն իմ մեկ գլխուս համար լօթքայի քիրա տուի մին հազար դիան։
       Սառիլ տեղէն մինչի Կամիշինք փսոն փորակի տուի չորս հարիր քսան եւ հինգ դին-
       Կամիշինքու վեր կացանք, որ գնամք Սարաթօվ։
       Կամիշինքու մինչի Սարաթօվ իմ երկու արապային քիրա տուի չորս հազա դին։
       Սարաթօվ եօթն աւուր օթուրաղի փսոնի խորակի տուի մին հարիուր յիսուն դին։
       Կամիշինքու մինչի Սարաթօվ իմ երկու վօզին նամէլին տվի յիսուն դիան։
       Սարաթօվու մինչի Տրօյիցքա լիրա բռնեցինք, մին վօզն եօթն հարիուր յիսուն դիանօվն՝ խարճն մեր հետ։
       Սարաթօվու մինչի Տրօյիցքա իմ երկու վօզին քիրա տուի մին հազար հինգ հարիուր դին։
       Սարաթօվու մինչի Տրօյիցքա իմ երկու վօզին նամէլին տվի քսան դիան։
       Թէ Կամիշինքու Յակօբ Մուխայիլիչ տան, թէ Սարաթօվու ուլուշնիք Յուվան Աֆանեսիչի տան փէշքաշի նամելին իմ փայն տուի երկու հարիուր երեսուն դին։
       Սարաթօվու Տրօյից գալն Ճանապարհին թաֆթիշչի յըռաստ եկաւ ապրանք տեսնելու, փէշքաշ տուինք։ Իմ փայ նամելինմն տվի երկու հարիուր հինգ դին։
       Տրօյիցք պօյարին փէշքաշի տուինք, իմ փայն տուի մին հարիուր ութսուն դին-
       Տրօյիցքու վեր կացանք, որ գնամք Մօսքօֆ։
       Տրօյիքու մինչեւ Մօսքօֆ իմ երկու վօզին քիրա տուի երկու հազար չորս հարիուր դին։
       Սարաթօվու մինչի Մօսքօֆ իմ երկու վօզին թաքաւորական փրքազի խարճն՝ թէ զափիսն, թէ խամութա դեկին, թէ տասնանոցն, թէ փոտի յեաճու փողն, ամէն խարճն տուի վեց հարիուր դին։
       Սարաթօվ պուռմիսին փէշքաշ իմ փայն տուի մին հարիր դիան։
       Յունվարի ինն ուրփաթ սալամէթ ապրանքօվ դախիլ եղա Մօսքօֆ, տէր աստուած բարի յաջողմունք տա։
       Յունվար 12. աստուծօվ, կէս ալիբուխարան ծախեցի՝ ջամն մին հազար հինգ հարիուր դին։
       Իմ փայ փսոնի քացախէն կէս բատրա ծախեցի՝ հինգ հարիուր դին։
       Իմ փայ փսոնի գինին մին բատրան, մին չաթվար ջամն ծախեցի՝ մին հազար ութն հարիուր յիսուն դիան։
       Հաշտարխան, որ մին սեւ գառի մուշտակ էի առել, ծախեցի եօթն հազար հինգ հարիր դիան։
       Մօսքօֆ արաղի փսոն տուի մին հազար երեք հարիուր ութսուն եւ հինգ դին։
       Նախ կէս փութ ղահվան ծախեցի եօթն հազար հինգ հարիուր դին։
       Քսան եւ չորս փութ ղահվա ծախեցի, ջամն երեսուն եւ չորս թուման հինգ հազար երկու հարիր յիսուն դիան։
       Շամախու առած մեծ կարպետն ծախեցի երեք հազար դին։
       Մին լեհու բան շեշխանա թուֆանք առի մին թուման երկու հազար դին, որ Քօռն քաղաքն է շինած։
       Պուտաղին քսան դաստա ապրաշումն ծախացի թալլալի տուեց, առի հինգ հարիուր քառասուն դին։
       Մին ոսկոռի ջէպի դիւթի առին ղալամրաշ մէչն՝ հարիուր ութսուն դին։
       Մին ոսկոռի ջէպի ղիւթի առի ղալամթրաշ մէչն՝ հարիուր ութսուն դին։
       Մին Մսրտամու ստանփա ոսկօվ Նոր կտակարան առի մին հազար դին։
       Եօթն կրվանքա ու կէս պարուտ առի, մին կրվանքան մին հարիր երեսուն դիանօվն, ջամն կանէ ինն հարիու ութսուն դիան։
       Երեք կտոր խաթայու մօհրի համար մուրաքապ առին, մին կտորն երեսուն դիանօվ, ջամն կանէ իննսուն դինան։
       Մին ոսկօռէ սանտր առի՝ քսան դինա։
       Շոր լուանալու տվի քառասուն եւ հինգ դիան-
       Մին երկաթէ հաւան առի՝ հինգ հարիուր դիան։
       Երեսուն կազ քաթանէ զանճիր առի, ջամն մին հարիր իննսուն եւ հինգ դիան։
       Մին երկաթէ սանտուխ առի՝ երեք հազար վեց հարիուր դին։
       Մին ձեռնաման առի՝ ութսուն դիան։
       Քսան եւ սին մսխալ թանզուր խաթայի առի, որ է երեք կտորն կամիր, մինն՝ դեղին, չորս կտորը՝ երեք հարիր քսան եւ հինգ դին։
       Երեք դաստա թուխթա առի, մին դաստան եօթանասուն դիանօվ, ջամն կանէ երկու հարիուր տասն դիան։
       Ղաղպին որ մին եւս մորթի էյի առել չորս հարիուր դին , աստուծօվ Մօսքօֆ ծախեցի մին հազար երեք հարիուր դին։
       Շամախի, որ մին ջամ թաս էյի առել մին հարիուր դին, աստուծօվ, Մօսքօֆ ծախեցի երեք հարուր դիան։
       Հինգ կրվանքա արճիճ առի, մին կրվանքան քառասուն դիանօվն, ջամն կանէ երկու հարիուր դինա։
       Տասներկու թֆանքի քար առի՝ վաթսուն դիան։
       Սապաթ նաւն տանելու զվօշիկի տվի հարիուր տասն դին։
       Նաւն գնալն զվօշիկի տուի երեսուն դիան։
       Մօստի խարճի տուի իմ թամպալիթի արապին՝ տասն դին։
       Մին փոքր սանտուղի կօղպէք առի քառասուն դինա։
       Պարոն Շահանի հետ ընկերօվի ղունտուզ ղայիրի առինք, իմ փայն է տասն կրվանքա, վեց մսխալ, փողի ջամն է իմ փայն վեց թուման երկու հարիուր իննսուն դիան։
       Պարոն Շահանին հետ ընկերօվի պալուխ տիշի առինք, իմ փայն մին փութ հինգ կրվանքա , փողի ջամն իմ փայի տուի երկու թուման եօթանասուն եւ հինգ դիան։
       Պարոն Շահանի հետ ընկերօվի սակառ առի, որ է իմ փայն մին հարիուր հատ, իմ փայ փողի ջամն կանէ, տուի հասն եւ հինգ թուման։
       Հինգ թիմսալ առինք պարաթ պարոն Շահանին հետ ընկերօվի, իս փայն է հինգն թիմսալ, գինն հազար դիան տուի։
       Երկու տօնլուխ կարմին փաթայու լօվտան առի, մին տօնլուխն երեք հազար հինգ հարիուր դիան, երկու տօնլուղն ողջ մին թօփ է։
       Մօսքօֆ մին տօլուղ սեւ խաթայի կտաւ առի՝ երկու հազար հինգ հարիուր դին։
       Իմ վերո քսան եւ երկու փութ ղահվայի գօմրուկն փրէքուփնայի տուի երեք թուման չորս հարիուր յիսուն դին։
       Ճանապարհի համար հացի տուի երեք հարիուր երեսուն եւ հինգ դին։
       Մօսքօֆ օթրաղի քիրա տուի մին հազար ութսուն եւ հինգ դին։
       Էրզրումցի Շահպազի որդի Յօվանէսին սալամէթի տուի մին հազար դին։
       Մօսքօֆ ԻԴ (24) կազ ու կէս ուռուսի ալաճա դիմի քաթան առի տօշակի համար, մին կազն վաթսուն դիանօվն, ջամն կանէ մին հազար չորս հարիուր յօթանասուն դին-
       Մօսխօֆու վեր կացանք որ գնամք՝ Հաշթարխան, տէր աստուած բարի ճանապարհ տա մեզ եւ ամենայն քրիստոնյա եխպարց, ամէն։
       Կօլօմնիկա թել առի կարիչ՝ քսան դին։
       Նաւն պօլօթա ցքեցի՝ մին հարիուր յիսուն դիան։
       Փուլիկօռօտ մին դանակ չանկալ առի՝ մին հարիուր դիան։
       Նիժնա քսան եւ մին կազ եւ կէս կարուտօվ ալաճա քաթան առի չարսաւի համար՝ մին կազն եօթանասուն եւ հինգ դինաօվն, որ ջամն կանէ մին հազար վեց հարիուր տասն երկու դիան եւ կէս։
       Մին արճիճ հալելու երկաթի թաւա առի՝ քսան դին։
       Նիժնա մին կրվանքա գուլուլա առի՝ յիսուն դին։
       Նիժնա բաղնեց տվի եօթանասուն հինգ դիան։
       Չորս թօփ բարակ քանեփի սիճիմ չուան առի՝ մին հարիուր [դիան]։
       Հինգ կազ սպիտակ քաթան առի, մին կազն երեսուն դիանօվն, որ ջամն կանէ մին հարիուր յիսուն դիան։
       Նիժնա երկու փութ տասն կրվանքա քանտրէ հաստ չուան առի՝ մին փութն հինգ հարիուր յիսուն դիանօվն, ջամն կանէ մին հազար մին հարիուր քսան դիան։
       Շոր լուանալու տուի երեսուն դիան։
       Մին ձեռնաման առի՝ մին հարիուր յիսուն դիան։
       Հաշտարխան դախիլ եղա թրաշի տուի Կ (60) դին։
       Վերո պատրոն սապատն կշռեցի, ԺԳ (13) փութն եւ կէս էկաւ, թաքաւորական փրօվզ տվի մին հազար հինգ հարիուր ութսուն հինգ դին-
       Մին բարա արաղ առի՝ մին հազար դին-
       Մօսքօֆու փօտօռօժնի նամելիմ տուի երկու հարիուր յիսուն դին։
       Մօսքօֆու մինչի Հաշթարխան իմ փայ ղունտուզ ղայիրուն կեռիքին խարճ քիրա տուի մին հազար ինն հարիուր դին։
       Սին կրվանքա պարուտ առի՝ մին հարիուր ութսուն դին։
       Տասն եւ ինն օր Հաշթարխան օթուրաէ արի, քիրա տուի եօթն հարիուր դին։
       Շամախի որ մին տօնլուխ կապուտ համայու կտաւ էյի առել ԶՃԼԵ (635) դին, Նիազօվա ծախեցի մին հազար դիան։ Մօսքօֆում, որ ՕԱ (51) կեռիք էինք առել յընկերօվի, Շամախի վեց կեռիք ծախեցի հինգ լիտր երկու իստիլ, մի լիտրն՝ ութն հազար հարիւր դիանօվն, որ ջամն կանէ չորս թուման չորս հազար հինգ հարիուր դիան։
       Մեր Յոհանջանին տանն ԻԱ (21) լիտր գինի ծախեցի, մի լիտրն Կ (60) դիանօվն, որ փողի ջամն կանէ մին հազար երկու հարիուր վաթսուն դիան։
       Քսան երեք իստիլ ղունդուզ դայիր ծախեցի, լիտրն Ե (5) թուման ԳՌ (3000) դիան վրա, որ ԻԳ (23) իստիլ ղայիրի փողի ջամն կանէ հինգ թուման մին հազար երկու հարիւր դիան։
       Հաշթարխանու մինչի Նիազօվա ղախիլ լինելս նաւին մէչն փողն տուի մին հազար վեց հարիւր երեսուն դիան։
       Ղեւոնդին համար արիւն առնելու տուի ԻԵ (25) դիան։
       Նիազօվայու մինչի Շամախի ձիու քիրա տուի ութն հարիւր յիսուն հինգ դիան։
       Դարուխ կարելուն տվի ութսուն դին։
       Մին տախտակ սնճապի փոր եւ մին հատ սեւ կատու ծխեցի, ջամն էլաւ մին հազար չորս հարիւ յիսուն դին։
       Շահանին գողն տարած ղահուան էկաւ ԻԸ (28) լիտր, Շամախի ծախեցի մի լիտրն մին հազար եոթ հարիւր դինօվն, որ փողի ջամն ելաւ չորս թուման եօթն հազար վեց հարիւր դին։
       ԻԶ (26) շահի լիտր զարտավիլ առի, մին լիտրն ԶՃԽ (640) դինօվն, որ փողն ջամն եղաւ մին թուման ԶՌԶՃԺԵ (6615) դին։ Հուսեյն աղիմէնէ առի ԲՃ (200) յալտուզ ոսկի, ամէն մինն ՌԴՃՀԵ (1475) դինօվն, որ ջամն եղաւ ԻԹ (29) թուման ԵՌ (5000), երբ որ ուզէ տամ։ Մլթանի վալուին պօշմիշ արի մի օսկին մին ՌԴՃԿԵ (1465) դինօվն, որ ջամն եղաւ ԻԹ (29) թուման ԳՌ (3000) դիան։
       Փոքրիկ Մօվսէսն ունէր սարմաիա մին թուման ԸՌԹՃ (8900) ղին։ Ես տուի սրմիայս հինգ թուման մին հազար մին հարիւր դին, որ ջամն է եօթ թուման, բանեցնէ, ինչ որ դատում լինի՝ կէսն ինձ, կէսն նրան։
       Մին կարմիր չաշխուր ծախեցի վեց հարիւր դին։
       Շահանն Սպահանու եկաւ, վրան խրճեցի չաշխուր, պաշմխ, խաթայ, կապա, չուխա կարելօվն, ելաւ եօթ հազար չորս հարիւր եօթանասուն հինգ դին։
       Ղայսարցի Շահմիր օղլի Մարտիրոսն, որ Հաշթարխանու ամանէթն էր դրկել Շամախի վերո Մօվսէսին, ես առի ԸՃԿ (860) կարմիր, Անզաղու աղուէս Խ (40) հատ գլուխ, մի աղուէսն ԵՃ (500) դինօվն, որ ԸՃ (800) աղուէսի փողի ջամն կանէ ԽԱ (41) թուման։
       Այս աղուեսին հաւայի տուի թումանին մին շահտի, որ ջամն կանէ ԲՌԾ (2050) դիան։
       Երկու կարպետ առի՝ աղուէսն մէչն կօխելու համար, մի կարպետն ԷՃ (700) դինաօվն, որ փողի ջամն կանէ, մին հազար չորս հարիւր դիան։
       Այս վերո աղուէսն երկու հակ շինեցի, հակ կապելու տուի երկու հարիւուր դին։
       Երկու հակին պարանու տուի ԳՃ (300) դին։
       Երկու օտապաշու սալամէթի տուի ԳՃ (300) դին։
       ԻԶ (26) կազ շալ առի հակներու վրա քաշելու համար, մի կազն ԻԵ (25) դիանօվն, որ փողն վամն կանէ ԶՃԾ (650) դին։
       Ձիս նալելու տուի ՃԿ (160) դին։
       Մին Աստուածաշունչ առի Ե ղուռուշ։
       Ձի առի ԻԷ (27) դուռուշ մին ըստակ։
       Մին մորթի ծախեցի մին ղուռուշ։
       Գումիշխանա տարած մին քուրքն ծախեցի երկու ղուռուշ երկու թուլթ։
       Գանճա ԻԳ (23) գիլանի լիտր ղալայ էր ծախել քաթանչի Յուսեփին, մի լիտրն ԲՌԸՃ (2800) դինօվն, որ փողի ջամն կանէր վեց թուման ԴՌԴՃ (4400) դիան առի։
       Ղազարն Շամախի մին ձի էր ծախել թօխաթցի Շայպազին, Գանճա առի ԵՌ (500) դիան։
       Ծ (50) ջուխթ գուրպա՝ ԵՃ (500) դիան։
       Մին խալիչա առի մին ՌԶՃ (1600) դիան։
       Պարոն Թաթոսին մին խալիչա՝ երկու հազար դիան։
       Իմ՝ Եղիայիս եւ իմ՝ Ղազարիս Իսթանպօլու խրիտ արինք, այս է. 2 քաշ ու կէս Իսթանպօլու ղեղին կլապիտոն, կէս քաշ՝ ճերմակ, մեկ քաշն առինք 32 ղուռուշ, վենետիկու դեղին կլապիտոն առինք 62 մսխալ, գինն 25 ղուռուշ։ Նոյն Վենետիկու ճերմակ կլապիտոն 35 մսխալ՝ գինն 11 ղուռուշ։ Սրմա 100 գրամ՝ գինն 16 ղուռուշ ըռուպ, ճեմակ սրմա՝ 50 գրամ 7 ղուռուշ-
       Ես՝ Եղիեաս, Շամախի յօլպօռճի առի էրզրմցի Պաղտասարի որդի քուռչի Հարապետէն երկու թուման հինգ հազար դեկան (5000) ապասի . թէմեսուկ տուի, որ գնամ Հաշտարխան քսան ու մին օր վատա, երեք թուման հինգ հազար (5000) դեկան քաբեկ տամ։
       Ղազարն Էրզրում առել էր Ե (5) փոքր քաշ 28 դրամ մարճան, մին քաշն 12 ղուռուշ դակիշօվ։ Էս 528 դրամ մարճանի առքն 66 դուռուշ էր։
       Էս Ղազարի բերած 528 դրամ մարճանն Կանճա դրի 150 ալու չինայի ապրեշումի հետ, 355 մսխալ էկաւ, մին մսխալն 110 դիանօվ տուի, փողն ջամն արա 39050 դիան։
       Ես՝ Եղիաս, Կանճա Ղազարի բերած 528 դրամ մարճանն, որ արաւ 355 մսխալ, դակիշ դրի 150 ալուչինայի ա(պ)րեշումի հետ, մարճանի մսխալն 110 դիանօվ։ Մարճանի փողի ջամն արաւ 39050 դիան. 95951 դիան էլ ապասի տուի, 150 դաստա ալուչինայի ապրեշումի առի, ապրեշումի դաստան՝ 900 դիանօվ, փողն արաւ 135000։
       Կանճա որ դակիշօվ ՃԾ (150) դաստա ալուչինայի ապրեշում էյի առել, Հաշտարխան պակրաստի հետ դակիշ դրի՝ մին դաստան ԲՌ (2000) դիանօվ, Ե (5) դաստա էլ աւելացաւ։ Էս մին ՃԾԵ (155) դաստա ապրեշումի ջամի փողն արաւ ԼԱ (31) թուման չորս հազար դին։
       Պարոն Ղազարն առաւ Բ (2) դաստա ալուչինայի ա(պ)րեշում, մին դաստան՝ 800 դիան։ Այս վերո(յ ) մին հարիուր եւ յիսուն երկու դաստա ապրեշումն Հաշտարխան հինգ դաստը յաւելացաւ, ջամն էղեւ մին հարիուր յիսուն եւ եօթն դաստա։
       Ղազարն որ Բ (2) դաստա ապրեշում էր առել, մին դաստան ալ, մին դաստան չինայի, ծախեցի ԴՌ (4000) դեկան։ Վերոյ հարիուր եւ յիսուն հինգ դաստայ ապրեշ(ու)մին վրա դրի, որ եղեւ հարիուր յիսուն եւ եօթն դաստա, թամամ փողի ջամն արաւ երեսուն եւ մին թուման չորս հազար դին։
       ԺԲ (12) կազ բարակ դուկուր քաթան առի շապկացույի համար, մի կազն յիսուն դիանօվն, որ փողի ջամն կանէ վեց հարիուր դին։
       Նարինճի չուխիս կարելու տուի ԸՃ (800) դիան։
       Հաշթրխանու չափառ էկաւ, էրզրմցի ղասապ Յարութենի որդի պարոն Մարկոսէն մին գիր եկաւ, տվի յիսուն դին։
       Մին լազկու շալէ կարած կապա առի ԷՃ (700) դին։
       Պարոն Թաթոսից ԲՃԵ (205) ղարսաղ առի յընկերօվի, մի ղարսաղն մին ՃՁ (180) դիանօվն, որ իմ երկու բաժին ղարսաղի փողի ջամն կանէ երեք թուման ԶՌ ինը հարուր (6900) դին։
       Մին ՃՂ (199) յընկերօվի կուզ առի՝ թէ Կիլանու, թէ տեղիս, մի կուզն ԲՃՁԵ (285) դիանօվն, որ իմ երկու բաժին կուզի փողի ջամն կանէ երեք թուման ԷՌԸՃԺ (7810)։
       ԲՃՁԲ (282) թէ Կիլանու, թէ տեղիս՝ զարդաւ առի յընկերօվի, մի զարդաւան ԴՃԽԵ (445) դիանօվն։
       Մին Շամախու լիտր հինա առի ԷՃ (700) դիան։
       Մին Սպահանու ղալամքարի չիթ առի իմ մօրքուրի աղչիք Նռնայի համար՝ մին Ռ (1000) մին ՃԻԵ (125) դին։
       ԺԵ (15) իստիլ ու կէս շաքարլամէ առի՝ նօխութի, զիրայի, փողի ջամն է ԷՃԾ (750) դիան։
       Իսթիլ Քիրմանի զիրա առի ԲՃ (200) դիան։
       Մին լիտր քիշմիշ առի չորս հարիր դին։
       Մին լիտր խաշխաշ առի մին ՃԽ (140) դին։
       Պարոն Թաթոսին մին կեռիք ծախեցի ԺԸ (18) իստիլ, լիտրն ԸՌ (8000) դիանի վրա, որ ԺԸ (18) իստիլի փողն կանէ ԶՌ (6000) դիան։
       Երկու թիմսալ ծախեցի ԲՌ (2000) դիան, որ Մօսքօֆ Ժ (10) հատ Շահանի հետ յընկերօվի առել էյինք։
       Բ (2) թրաշի տուի ԽԵ (45) դիան։
       Ղեւոնդին կապին կարելու տուի ԲՃ (200) դիան։
       ԻԶ (26) չաթմա ութսուն դիարպաքիրո կարմիր շիլայի հետ սօվտա դրինք, մի չաթման՝ ԲՌԲՃ (2200) դիանօվն, որ ԻԶ (26) չաթմայի փողի ջամն կանէ Ե (5) թուման ԷՌԲՃ (7200) դին։
       Մին ալաճա ապրեշումի յերես առի ջէճիմ, յօրղանի յերես առի՝ մին հազար ԲՃԻԵ (1225)։
       Մին թիմսալ ծախեցի մին ՌԲՃ (120000) դին։
       Վերո Նիժնայու առած կապուտ ալաճա չարսաֆսույիցն Զ (6) ղըզլպաշի կազ ծախեցի, մի կազն մին Ճ (1000) դինանօվն, որ ջամն փողին կանէ վեց հարիւր դին։
       Գանճա Բ (2) տօպրակ մումլաթ էյի շինել ալու չինայի ապրեշումին համար, ծախեցի մին տօպրակն ԶՃ (600) դիան։
       Պարոն Թաթոսին մին կեռիք ցախեցի, մին լիտր մին իսթիլ ԸՌԷՃ (8700) դիան։
       Պարոն Թաթոսին մին թիմսալ ծախեցի ԸՃ (800) դիան։ Մին գօտի չարքազի գրօվ եմ առել որ ԶՃ (600) դիան էլ բերէ առածս ԸՃ (800) դինօվ։
       Գ (3) չարեկ շամախու լիտր սապոն ծախեցի ԵՃ (500) դին։
       Ղեւոնդին համար մին սեւ յափունչի առի վեց հարուր Ե (605) դիան։
       Ղազարին համար ալաճան կատվի մշտակ առի ղռմցի Կութանէն ութն հարիր դիան։
       Հալաւ լուանալու, թրաշի տուի մին Ճ (100) դիան։
       Մին «Բիւրաստան աղօթից » մին «Դուռն ողորմութեան»՝ Բ (2) գիրք առի ԵՃ (500) դին։
       գ (3) կազ եւ կէս քաթան առի բարցի յերեսի համար, տուի մին ՃԵ (105) դին։
       Բ (2) տօնլուղ կապուտ խաթայի առի, մի տօնլուղն 800 դիանօվն, որ ո փողի ջամն կանէ մին Ռ վեց հարիր (1600) դիան։
       Մին երկաթէ կրակի մանղալ առի ԵՃ (500) դին։
       Քառասուն իստիլ մեղրի մում առի, ջամն՝ մին հազար մին ՃԻ (1120) դիանօվ, որ փողի ջամն կանէ մին ՂԵ (95) դիան։
       Մին չարեկի մին յերեսն սպիտակ բակրաստ առի գըտակեցույի համար ԶՃ (600) դիան։
       Մին բուխարու մորթ առի սպիտակ գտակիս համար՝ ԶՃԵ (650) դին։
       Մօսքօֆու բերած սեւ խաթայ կապիս մէջի մի խայեաթու կարելու տօնլուղ աստառի տուի մին ՌԴՃԼ (1430) դին։
       Մին յեզտու կարած ալաճա արխալուխ առի մին Ռ մին ՃԻԵ (1125) դին։
       Ե (5) չարեկ լօնտռա կապուտ չուխա առի շալվարի համար մին ՌՃ (1100) դին։
       Շալվրին արխարլուղօվն կարելու տուի մին ԴՃ (400) դին։
       Պարոն Թաթդոսին մօհր շինելու տուի մին ղուռուշ ու կէս։
       Իմ մի մատանու շինելու երկաթէ տամղան եւ փայտէ տիպն գրելու տվի կէս ղուռուշ։
       Մին հօխա զէյթունի եղ առի մին ըռուպ։
       Արծաթէ բիլազուկն շինելու տուի ԾԱ (51) դրամ։ Արծաթ[ի ] գինն մին ղուռուշ Գ (3) ըռուպ։
       Երկու սալ աթար առի մին ղուռուշ։
       Մին մեծ հայելի առի ֆռանկի մին ղուռուշ։
       Մին հօխա սապոն առի մին ըռուպ։
       Երկու լիտր վինի առի մին ղուռուշ։
       Նըռանային համար մին թօփ Բիթլիսու կապուտ կտաւ առի կապուցուի համար Գ (3) ըռուպ Ժ (10) ըստակ։
       Մին թօփ ճերմակ կատաւ առի Դիապարքիրու՝ մին ղուռուշ կէս։
       ԺԱ (11) լիտր ալիուր առի Է (7) ըռուպ։
       Շահանն որ մին թօփ ճերմակ խաթայ էր ղրկել Շամախի, ես առի ըստակն տուի Բ (2) ղուռուշ Գ (3) ըռուպ։
       Մին կարպետ ծախեցի մին ղուռուշ մի ըռուպ։
       Մին լիտր մեղր՝ Գ (3) ըռուպ։
       Խրիթ արարի՝ մին ՃՀԲ (172) յալտուղ, Թ (9) պաճախլու մաճար ոսկի, Բ (2) ունկուրուզ ոսկի, Գ (3) թուրալու, որ ջամն կանէ մին ՃԾԶ (156) ոսկի, փողի ջամն է հինգ հարի[ւր ] ղուռուշ։
       Մին ջուխտ չուստ առի ԲՃԾ (250) դիան։
       Մօսքօֆ, որ պարոն Յովհաննէսէն Է (7) թումաննոց փող էի առել, մին ջուխթ թապանչա պարոն Թաթէոսին ծախեցի, թապանչան ԶՌ (6000), որ ջամն ելաւ Է (7) թուման ԶՌ (6000), որ գնամ Գանճա պարոն Փաւլօյին տամ։ Պարոն Փաւլօն մեռաւ թիւն ՌՃԿԳ (1714) նօվեմբերի Ի (20)։
       Մին դեղին պղծէ թիֆլիտան առի ԳՃ (300) դիան։
       Մին սեւ գառի մուշտակ առի, որ Գանճա պարոն Թաթէոսին ղրկեցի ԳՌԵՃ (3500) դին։
       Ժ (10) լիտր բրինձ առի ԶՃ (600) դին։
       Պուտաշէն եւ իփաքչի Հուսէյին Ղուլիցն առի ԲՃԴ (204) դաստա ապրեշում, մարթա գլուխ Ծ (50) դաստա չորս յըռանկ՝ կարմիր, կանաչ, կապուտ եւ սպիտակ ղվրճուղ, մի դաստան ԹՃ (900) դինօվն, որ փողի ջամն կանէ ԺԸ թուման ԳՌԶՃ (3600) դին։
       Հաճի Մահմատիցն առի ԻԳ (23) դաստա ապրեշում, մի դաստան մին Ռ (1000) դինովն, որ փողի ջամն կանէ ԻԳՌ (23000) դիան. կտրեցի չուն որ այնպէս մուղլաղ էյինք թողել, որ ջամն էլաւ երկու թուման ԲՌ (22000) դին։
       Հաշթարխան ինձ համար Ե (5) փութ, ԻԷ (27) կրվանքա մոմ էր առել, մի փութն մին Ռ (1000) դինարօվն, որ փողի ջամն կանէ ԵՌԸՃՀԵ (5875)։
       Վերո Հայրապէտին Հաշթարխանու բերած երկու քուրք ճեմակ կատուն ծախեցի մին ՌԷՃ (1700) մ։
       Մօսքօֆ որ մին հաւան առի ԵՃ դին, ծախեցի մին ՌԲՃ (1200)։
       Շահանն որ Էրզրմ ինձ ամանէթ էր տուել երկու բարձ պուրսայու, Ղեւոնդն ծախել էր ԴՌ (4000)։
       Ղեւոնդն առել էր ԻԴ (24) Ղարապաղի աղուէս, փողի ջամն է ԲՌԵՃԾ (2250)։
       Երեք չարեկ լիտր սապոն ծախեցի ԵՃ (500) դին։
       Պարոն Թաթոս հինգ մսխալ ջրի յընկերօվի ոսկի ծախացի, մի մսխալն մին 1800 դիանօվն, որ փողի ջամն է ԹՌ (9000) դիան։
       Պարոն Թաթոսի յընկերովի ջրի ոսկին ծախեցի ԻԵ (25) մսխալ, մի մսխալն մին ՌԸՃԾ (1850) դինօվն, որ փողի ջամն կանէ Դ թուման ԶՌԲՃԾ (6250) դին։
       Վերո չուխաս, որ լակզու կնիկն կարել էր, քանդել տուի կարել տուի ԲՃ (200) դիան։
       Մին դեղին պաշմախ առի երեք հարիուր դին։
       Երկու քուրք ճերմակ կատվի քուրք առի, որ իմ Բ (2) բաժին փողիս ջամն կանէ մին ՌԶՃԿԵ (1665) դին։
       Քառասուն քուրք՝ սնճապի քուրք առի մի քուրքն ԳՌ (3000) դինօվն, որ իմ երկու բաժին փողիս ջամն է ութն թուման։
       Մահտեսի Ալեքսանի Շամախի յօլպօռճի տուի տաս թուման, իմ անուանն թէմեսուկ առի՝ Ժ (10) շահին մին ղուռուշ, որ իմ Բ (2) բաժնի ջամն է Զ թուման ԶՌԶՃԿԶ (6666) դին։
       Ե (5) կարպետ առի, որ իմ Բ (2) բաժին փողի ջամն է մին ՌԹՃԼԲ (1932) դիան։
       Բ (2) Հինդիստանու մեծ կարմիր փեշթամալ առի, մի փեշթամանն մի ՌԳՃ (1300) դինօվն, որ փողի ջամն կանէ ԲՌԶՃ (2600) դին։
       Պարոն Թաթոս մին մսխալ ծախեցի ջրի օսկի, մին 1870 դին։
       Այս վերո Է (7) ղալամ յընկերովի օսկուն ծախսն ջամն ՀԶ (76) թուման ԸՌԲՃԼ (8230) դին։ Այս վերո 76 (76) թուման ԸՌԲՃԼ (8230) դին փողէն իմ բաժին յիսուն թմնին յընկաւ փող քառասուն եւ մին թուման, որ ղառշույի խրիտն արարի։
       Է (7) լիտր Ղազպինու թրի երկաթ առի, մի լիտրն ԷՃԵ (705) դինօվն, Շամախու լիտր է, որ իմ Բ (2) բաժին փողիս ջամն կանէ ԳՌԳՃԼ (3330) դիան։
       ԽԵ (45) Շամախու գօքսով ապրանք աղուէս առի, մի աղուէսն ԲՃԻԲ (222) դինու կիսօվն, որ իմ Բ (2) փայ փողիս ջամն է ԶՌԶՃԿԷ (6667) դիան։ Մուսի
       Մուսի Պուրաղարին համար, որ մին զարպաֆ էյի առել ԵՃ (500) դիան։
       Մին ղաջարցու չուխա էյի առել, տվի Մօվսէսին ԵՃ (500) դիան։
       Սպահանու եկած Գ (3) հակ խունկին կէս հակ զրատաֆիլին խարճ քիրա տուի Ուռուստամին մին թուման ԵՃԻԵ (525) դին։ Շամախի դռան խարճօվ՝ 70525։
       Մուսի Պուրղարէն առի Լ (30) շամախու լիտր տաքտեղ, մին լիտրն մին Ռ մին Ճ (1100) դինօվն, ջամն ըրիք թուման ԳՌ (33000)
       Բալվեցի շիլաչի Պետրոսէն առի մին ՃԻԵ (125) կարմիր տօնլուղ, մի տօնլուղն ԶՃ (600) դինօվ, որ փողի ջամն է եօթ թուման ԵՌ (5000) դին։
       Թիւն ՌՃԿԳ (1714) սեպտեմբերի ամսո Ղեւոնդն մին բէռ գինու գին էր տուել մատրասեցի տէր Մկրտչին Կ (60) շամախու լիտրի գին ԲՌ Մին Ճ (2100) դին։
       Թիւն ՌՃԿԴ (1715) յունիսի ԻԶ գնացի կարասն բացի, ծախեցինք ԲՌԲՃ (2200) դին, մին ՌԶՃ (1600) դինն առի, մնաց առնելու ԶՃ (600) դին։
       Էրզրեմցի Վերո Մանկասարի որդի Մալխասէն թամասուկօվ փող առի քսան երկու թուման, ամսէնն մին թումանին մին հարիուր դիան շահ տամ. երբ որ ուզէ, շահն եւ մայեն հասապօվն տամ։
       Թիւն 1716 դեկտեմբերի Ի (20) որ Շամախի տուել ի ախլցխեցի Աստուածատուրի որդի Ուռուստամին մին ՃՁԸ (188) յեալտուզ ոսկի, որ տանէ Սպահան էրզրմցի ղաթրչի Նիկողոսի որդի Շահանին տա, տուել էր Շահանին, մին ՃՁԸ (188) ոսկի, Շահանն ծախել էր, փողի ջամն է 28 թուման 4185 դին։
       Պարոն Թաթոսին ԼԳ (33) լիտր նիշատիր ծախեցի մինն ԳՌ (3000) դիանօվն, որ ջամն է Թ (9) թուման ԹՌ (9000) դին։
       Բ (2) լիտր եւ Է (7) իստիլ նիշատիրի հող ցախեցի, փողի ջամն է ԵՌԷՃԻԵ (5725) դին։
       Շահանին ձին ծախեցի էրզրմցի քուռչի Մուրատջանին ԵՌԲՃ (5200) դիան։
       Շահանին համար չուխա կարելու տուի ԵՃ (500) դիան։
       Մին գինու տիկ առի ԳՃ (300)։
       Գ (3) լիտր քացախ ղրկեցի Ղեւոնդին տուն ԳՃ (300) դին։
       ԻԷ (27) լիտր գինի առի , ղրկեցի Շահանին հետ ՌԷՃԾ (1750)։
       Իստանպօլցի աւաք իրիցու որդի հօռօմ Վասիլիցն առի մին փանտուլ սահաթ ԸՌ (8000) դին։
       Մովսէսին համար մին կապացու շալ առի՝ ՌԲՃԿ (1260) դին։
       Արութենին Ծ (50) յեալտուզ ոսկի ծախեցի, ջուղայեցի պարոն Պետրոսի, մի ոսկին մին ՌԴՃԿԵ (1465) դինօվն, որ ջամն եղաւ 73250։
       Պարոն Թաթոս Մուլթանի Հասանին ծախեցի մին ՃԻԱ (121) յելտուզ, մինը՝ մին ՌԴՃԾ դիանօվն, որ ջամն է 17 թուման 5450 դին։
       Պարոն Թաթոսին Է (7) ունկրուզ ծախեցի, փողի ջամն է ԸՌԵՃ (8500) դին։
       Ջուղայեցի Գօռկինի որդի Պետրոսին ծախեցի մին ՌԵՃ (1500) դինօվն, որ ջամն է 24 թուման։
       Ջուղայեցի պարոն Գրիգորիցն առի ԺԵ թուման սանաթօվ, ամսէնն մին ՃԾ (150) դիան շահօվն, երբ ուզէ, տամ։
       Պարոն Թաթոս ջուղայեցի [եւ ] պարոն Գրիգորիցն առի 10 թուման սանաթօվ, էս եւ վերո սանաթն ամսէն շահն ԲՃ (200) դին գրեցի, բայց միայն ՃԾ (150) դիան պիտի տամ։