Դիւան

Հեղինակ

Բաժին

Թեմա
N 5 Պատուելի հայր պարոն Մունիերիտ
      
       1719 յունվարի 3, Թարվէզ։
      
       Ծանուցումն լիցի վերո պատուելոյտ, որ հրամանուց նմրա 5 գիրն ընկալա ուրախութեամբ դեկտեմբերի 15, որ հրամանք արել էյիր թէ էս մօրած գրերն ղրկես։ Խաթրջամ կաց, որ ինչ գիր գօկօղարկես մի լաւ մարթու ձեռօվ, կողարկեմ Ղարզարի ձեռն, որ նա հասուցանէ քո հրամայեաց տեղն։ Ղեւոնդին կողմանէ, որ գրել ես, միթէ Աստուած մին շնորհ տայ, երկու տարի նստաւ Հաշթարխան, էլ էտպէս անում էր, յետո մնաց խեղճ, էկաւ Շամախի, խնդրեցի մուսի Պօռէկարէն, որ բերէ Թարվէզ։ Բերեց ըստ խնդրո իմո, բազում խօսք եւ խրատ տվաք, կարծելօվ թէ փոշիման է իւր արած բանին, մուսի Պօռէկարն էտ արարնքն տվեց ողորկեց՝ թէ պետք է մին մարթ դառնա եւ գուզէր իմանալ՝ թէ որպէս բան կարէ պաշարել, որ յետոյ էլ շատ ապրանքօվ ուրիշ տեղ ղրկէ։ Խնդրեմ քեզանէ հայր սուրբ, որ մինչի էս գրիս հասնելն՝ թէ խրատ բռնել է լաւ բանին, մուղիաթ է, խօշ, լաւ, թէ ոչ, տեսնուս որ փողն փչացնում է, շնորք արա, քափիթանին ասայ, որ մին մարթ ղրկէ բեղաֆիլ ինչ ունիք՝ թէ փող, թէ ապրանք ձեռացիցն առնուն, չիփլաղ դուս անեն, ուր գուզէ գնալ՝ գնայ, որ չի լինի թէ փողն փչացնէ, ինձ թողու տեղս ամօթալց մուսի Պօռէկարի կշտին, ես խեղճ եմ, մին խօսք ասա դորան, թէ քանի Հաշթարխան էյիր, մին բան չարի՝ գօվելի, որժամ քո մեծ ախպերն քեզ կու խրատէր, քեզ կու նախատէր, դուն պատասխան կու տայիր, կասէյիր թէ՝ Շահանն արաւ, ինձ չէր թողուլ որ բան շինէյի, հիմա մինակ ես, մեծաւոր չունիս, որժամ գնաս Թարվէզ ի՞նչ պատասխան կու տաս քո մեծին։ Վասն Յիսուսի խաթերն, թէ խրատիւ չէ եղեալ մինչեւ ցայսօր, ապրանքն ձեռանիցն առնուլ տաս, մուսի Պօռէկարն խեղճ է, այնչափ շատ փողաւոր չէ, որ աչքին չերեւի դրա տարածն, որպէս քո կամացն հաճո թեւի, նոյնպէս արասցես, ինչպէս որ մեր աղին համար շահ է, անյպէս արա։ Հայր սուրբ, յորժամ որ էտ ամանէթն էկաւ, տեսա որ լաւ գրք էր, մինն վեր առի հրամանաւ մուի Պօռէկարին, գիտեմ, որ չես խնայել մին փոքրիկ գիրք քո ծառային, խնդրեմ որ հրաման տաս պահեմ ինձ համար վասն յիշատակի քո եւ թէ ոչ կամիս, էլի կողարկեմ։
       Էս գրերն Էրզրմա ղրկել էր Ղազարն, իմ գրի մէջն էր։
       Մեզանից պարոն Լակառտին, մուսի Պուլարին, մուսի Ռոզին, մուսի Միրանին յոյժ սիրօվ ողջոյն մատուցանես։ Թէ արժան է, որ նուաստս ողջոյն գրէ մուսի Կառտանին պակզատային, նոցա եւս ողջոյն մատուցանես, թէ ոչ է արժան, կամքն քոյ է։ Եւ այլ մնալօվ ի սէր ծառայութեան քոյ։
      
       Ի ծառայէ քումմէ Էլիասէս։
      
       Այս գիրն գրեցի իւր նմրա 5 գրի պատասխանն, մօհրեցի եւ տվի մուսի Քափինի նոքա Արապկիրու գիուղէն մաշտկերտցի Այվազին, որ տանի Սպահան տայ պարոն Մունիերին ջեզուիտին, յունվար Եւ Էրզրմա էկած գրկու գիրն էլ միատեղ մօհրեցի։
       Չունիմ մին նոր խապար, բայց Թավրիզու խանն էկաւ քաղաք դեկտեմբերի 21, լօթի պազար արին դեկտեմբերի 28, ասում են՝ թէ մեք էս խանն չեմք ուզել, յետո պարիշեցան, երեք չորս օր անց չի կացաւ յետ պարիշութեան յունվարի երեք չորս, նոր լօթի պազար արին տաս տասհինգ խանի մարթիցն սպանեցին, մինչեւ ցայսօր այսպէս մնացել է, վերջն աստուած գիտէ։