Դիւան

Հեղինակ

Բաժին

Թեմա
Սհաբ դօվլէթ պարոն Եղիայիդ
      
       1722 նոյեմբեր 6. Գանջայ։
      
       Մեծաւ սիրով եւ ըղձալի սրտիւ յոյժ փափականօք քաջայայտ լիցի վերոգրեալ հրամանուցդ եւ քոյոցդ ամենայնի։ Եթէ կամիս տեղեկանալ, քո հրամանուց գրեալ շաղաւաթնամէն, որ՝ ի սեպտեսբեր 3, հոկտեմբեր 31 բանդիս հասաւ, կարդացի եւ ամենայն ահվալն իմացայ։ Աստուած հրամանուցդ երկար կեանք պարագեւէ, զի իմացա, որ զսէրդ իսկական ի վաղնջուց ոչ է մերժեալ ի մէնջ։
       Եադբուդ առնելով զիտեալ ծերունի ծառայ քո, որովհետեւ տեղեացս որպիսութենէն էյիր ուզել, մանաւանդ օռուսի թագաւորի ստուգիւ գալն։ Հազարք հազարոց վկայեցին՝ թէ եկաւ, Դարբանդա բերթն մտաւ, ղօշունն գնաց Դաղըստան մեծ Իսմու երկիրն աւերեց։ Գիր չկայ, օրն հարիւր բարաթ խպար է դուրս գալիս այլ եւ այլ, չուն որ Վաղթանկ խանն Բ ամիսէ աւել է, որ Թիֆլիզու դուրս է, ամմայ Ի ԻԵ (20 - 25) օր է, որ Շամքոռու դէսն Ղարայ Արփին վերայ նստած է։ Եւ նորա շաթիրն եւ գիրն համիշա գնում է օռուսին թագաւորին մօտն եւ գալիս։
       Մինաս վարդապետն, եւ իւր նազիր Յովսէփ բէկն եւ մեր երկու հոգեւոր տէրն մօտն են։ Եւ այս չորեքեանս են նորայ խորհրդակից։ Եւ այս չորեսինս բանդիս հետ լաւ սըխ սըխռդաշռ են։ Մանաւանդ որ Մինաս վարդապետն անցեալ շաբաթներս տեղս էր, Ժ (10) օր մնաց, բանդայս գիշեր ցերեկ մօտն էյի, եւ շատ խորհուրդ յայտնեց բանդիս նորանէ, բայց գրելու մաջալն չէ։ Բանդ[ա]յս ֆիքր արի եւ չորեցունց վերայ գիր գրեցի, եւ քո հրամանուց գիրն սարբա մօհր դրի մէջն եւ ուղարկեցի օրդուն նոյեմբեր եւ այս ֆիքրով, որ թէ մասլահաթ տեսնուն, ծածկաբար բազի ավհալներ գրեալ էյիր, յայտնեմ նմա կամ թէ գիրն ցոյց տան իւրն եւ ապա բանչիս գրին ամենայն ահվալն. որ բանդայ հասկացնեմ հրամանուցդ։ Այսօր Ե (5) օր է գրոյն պատասխանն դեռ չէ եկել։ Նհայեթ վերջապէս քարվան էր դուրս գալիս, թահդի գրեցի այս գիրս, ինշալահ, ինչ քարվան որ գայ, գրոյ պատասխանն եւ ամենայն ահվալ, մի ըստ միոճէ, կու գրեմ։ Բայց հրամանքդ գիրն պակաս չանես։
       «Ակն հոգեկանն », որ ուզել իր, երկու հատ ունէյի, երկուսն էլ կորցրել եմ, թողութիւն շնորհես։
       Պատրիքն՝ պարոն Ղազարն, պարոն Աւէտն, պարոն Նազարն, Ադիպէկն, տիրացու Եղիէն ողջոյն կու մատուցանեն։ Հոքտեմբեր 22։ Մալխասն առ աստուած փոխեցաւ, պատրօց տանն էր հիւանդ, եկեղեցոյ դրանն հայոց թաղեցանք։ Եւ լեր ողջ։
      
       Ծառայ Յովսէփ Եսայեան
       (Թղթապանակ N 7, «B»)