Դիւան

Հեղինակ

Բաժին

Թեմա
N 25. Մարտի 2 շահի բանակիցն մին գիր էկաւ պ[արոն ] Թաթէոսինցն, լաթինեւար գրած էր, որ թարգմանի այսպէս.
      
       Իմ պատուէլի Եղիա
      
       Առաջմէ հրամանուցտ ծանուցի, որ էլի շատ նեղութենօվ գալացուկ էյի բանակն նոր հրաման առնելու պարոն տիրոչն համար, որ կարօղ լինի հրօվարտակներ տալու շահին, որ նոր էկել է սրբազան փափիցն, իմփէրատօռիցն, ֆռանցէզ թագաւորին պարսից՝ թագաւորին համար, քանզի առաջի հրօվարտակքն, որ տվեց շահին, իրանն բան չունէր, որօվհետեւ հրամայեածն կտայր Էխտիմա Դօվլէն։ Իմ երկրորդ դառնալս առ Սպահան այս բանն եղաւ, ես ասի թէ հերուան եւ այս տարուան հրօվարտակած, յելած պատասխանն ես կտանիմ ֆռանկիստան, վասն այնորիկ ուռուսի դեսպանիցն գիր առի, որ ուռուսի ճանապ[ա]րհօվն գնամ, բայց առաւել գուզէյի, թէ հնար է գնալ օսմանցու յերկրիցն, որ շիտակ Ալիկուռնա կամ Վանատիկ գնայի, որ լաւ գլնէր ինձ համար, որ յետո Հռօմայու յետ դառնալուց լէհու եւ ուռուսի յերկրիցն գայի Պարսիստան, քանզի թուրքաց յերկրիցն հետ եւ շուտ գլնէր։
       Քո հրամանքտ մտածէ, թէ գուզե՞ս գալ ինձ հետ Ֆռանկիստան, եւ մտածէ թէ քեզ համար լաւ գլնի թէ ոչ, եւ թէ մարդ ճարես, որ ինձ համրա գիր գրես Թէհրան լաթինեւար կամ հայեւար եւ քո կամքտ գրես ինձ։ Ասացին, որ էկած շափաթ օրն ինձ ճանփու կու դնեն դէպի Սպահան, էս հրամանօվն գնամ Սպահան եւ յետ երեսուն աւուր էլի գու գամ Թօհրան։ Իմ եւ քո բանն աստուծոյ ապսպրէ, որ մեզ լոյս տայ։
       Աստուծոյ փառք կու տամ, որ պարոն || եւ դուն ինձ եղաք։ Մուսիու Պօռէկարն մեծ զատկին ճանփուցն գու գա Սպահան։ Կաղաչեմ հրամանուցտ, որ մուղիաթ լինիս իմ տանն վրա, որ է Երեւան, քո անուամբտ գրես Անթոնին, որ լավ պահէ իմ բաներն եւ ինձնից գրես պարոն Թորոսին, որ լավ պահէ իմ զատերն, պալքի կարենամ ոչ էս տարի գալ եւ նստիլ տունն իմ. վասն այնորիկ քեզ կաղաչեմ որ լաւ մուղիաթ լինիս որ քեզ ասի. Իմ թուրն դրի Թարուէզ վրացի Գաֆտէլի կուշտն, կաղաչեմ մուղիաթ լինիս, որ չը կորցնէ, քեզ աստուծոյ ապսպրեցի եւ քո աղօթքիտ մէջն ինձ չը մոռանաս։
       Վերապատուելի պատրի քափուցիններուն բարեւ։
      
       Եւ քո սիրօվ ծառա պ[արոն ] Յութաս Թաթէոս Քռուչիսկի Յիսուսեան։
       Եղեւ Թէհրան քաղաքն. 1721, հունվարի