Դիւան

Հեղինակ

Բաժին

Թեմա
N 19. Սիրելի Մօվսէսիտ
       1718 յունվարի 16. Թավրէզ։
      
       Ծանիր Մօվսէս, ձեր ղրկած բեռներն եւ ամանաթներն մեզ հասաւ յունվարի 11, անճախ նմրա 4 հակն կտրած էր ճանփին, մին զրմզ ճօթէն Է (7) կազ կտրած էր։ Սարվաններն բռ[ն]եց աղէն , կազն ԺԶ (16) ապասօվ հսապ արաւ. ԻԲ Ռ (22000) դին փող առաւ։ Յետ մին երկու աւուր տեսինք, որ մին գուլնար ճօթիցն էլ մին կազի չանք կրաց էր, չուն որ քիչ էր. ձեն չի հանեցինք, աստոծօվ պէլքի ԳՌ (3000) դին կազն ծախվի, անճախ դուք ասացիք թէ՝ ԺԲ (12) ապասի գուզեն եղել։
       Մին էլ ես քեզ գրեցի թէ՝ լաւ ապրանք առնուս, դուն վատն առեր ես. 24 ճոթի մէջն անճախ Ե Զ (5- 6) ճոթ կա, որ ջուղեցու ապրանք է, մնացածն ուռուսի։ Էսչափ ժամանակ Շամախի ե՞րբ է ծախել ուռուսի պակռաստն ԺԲ ԺԳ (12- 13) ապասի, որ է քեսաթ ժամանակն էտ գնօվն առիք։ Համեշա Ը (8) ամիս, մին տարի վատա էր , հիմա դուք Գ Դ (3- 4) ամիս վատա էք առել. թէ որ ռանկներն լաւ չի լինէր, ըսկի չէր ծախվիլ։
       Մին էլգրել ես թէ՝ մերն քանց Շահվելու ապրանքն լաւ է։ Նրանցն ջուղայեցու մալ է, || մերն ուռուսի . ո՞րն լաւ կու լինի. դուն խափվեցար, գուզես ի՞նձ էլ խափել։
       Մին էլ որ ոչ բարօվագիրն դաձտարիս ոյղուն է, ոչ դաֆտարն՝ վիճակին, ոչ գրել էք թէ ֆալան մալն ֆալանին է, եւ ոչ գրել էք թէ՝ էսչանք ճոթ բակրաստի ջամն էսչափ կազ է որ իմանամ։ Եւ չէլ գրել թէ մինմինու վրա կազն էս գնովն եղեւ, էսչափ է մայեն։ Էտ ինչպէ՞ս բան է։ Հալպաթ, էս գի[ր]ն քեզ հասնելուն պէս ասացէք թէ՝ էն ապրանքն որ ղրկեցինք աղալուղ էր, զերա հէրու Շահանն մուսի Պօռէկարիցն շատ մալ էր տարել, ինքն ուշ եկաւ, նրա կօնթէն առինք, ղրկեցինք, մէք իլախա չունինք։ Այսպէս ասեցէք, զէրա մէք տեղս այսպէս աւտըցուցինք, զէրա էս մարթու անուանան պակասութիւն կու գա քիչ բանի համար, ալայ մալ այ. էս հակներու րախտարութիւն Ե Զ Ռ (5000- 6000) դրան է, ամա սրա անուանն պակասութիւն է. որ իմանան թէ ուրիշ ապրանքն իրան անունօվն անց կացնում է։ Թէ որ ես սրա կշտին չի լինէյի, ուրիշ բան էր, ամա չուն որ սրա կշտին եմ, զի լինիզ։ Մին էլ որ՝ էլ մարթ չէ մնացել՝ ամանաթ ղրկել է. մակար ես իմ գլխու եմ, որ մուղիաթ լինիմ։ Հիմակուց դէն ինչ մարթ որ զատ ղրկէ իմ վրա, մուղիաթ չեմ լինիլ, թէ ղրկելու լինեն, չի թողուս։
       Շահպազին շաի բարեւ անես, ասես թէ՝ պալխ դիշուն յերեսն մարթ չի մտիկ անել. կէսն փող տամ դակիշ չէն անել, սախաթեղէն ապրանքն տեղս կրակի գին է, փողօվ ձեռք չի յընկնիլ։
       Մին էլ Մօվսէս, առաջմէ գրել էյի թէ՝ ինչ որ ապրանք ունիս, նաղտէ, հազր կաց, որ ինչ գրեմ, այնպէս անես, մոռանաս ոչ։ Թէ որ կարես ճարել ասմանի ապի, մին քանի ճոթ էլ առ. ուռուսի ճոթ լինի, զարար չունի, թաք շատ բաց լինի։ Ամէն բանտ տես, թէ որ մնացած ապրանք ունիս՝ լաւ, պահահե. սընբանտ տես, թէ որ մնացած ապրանք ունիս՝ լաւ, պադահե. սնճապի հետ դակիշ արա, եւ այլ ինչ որ փող լինի, պահես։ Ամէն բանտ տեսնուս, զերա պիտի գաս, ամա ինչ որ ապրանք լին, առնուս։ Երբ որ չարվատարին կու տաս , պառլամէն գրել տուր թէ՝ ինկիլիս Պալէօզին սարքարէն էսչանք բեռ առի, էսչանք քիրա պարշեցա, որ Թարվէզ Պալէօզին թասլիմ անեմ։
       Մին էլ՝ քանի որ Շամախու յելել եմ, քեզ քանի գիր եմ գրել, ողջ համպարես՝ էս գրօվս քանի՞ կանէ, գրէ ինձ, որ այսուհետեւ նմրա պիտի դնեմ, որ չի կորցւի։ Քու գրերն ես համրեցի՝ Խուլ Վարդան հետ ղրկած գրօվն 21 գիր է, հիմակած դէն ինչ որ գրես, վրան նշան արա։
       Մուսի Պօռէկարն պարոն Մօսէսին շատ բարեւ կանէ, կասէ՝ «Ֆիքր մի քաշել, աստծօվ ճոթերն լաւ կու ծախես »։ Եւ ինչ որ գրել ես՝ էնչանք փող կու տամ ջուղայեցի պարոն Գրիգորին, անճառ մին էլ էտենց մի անել։ Էս ապրանքն որ ղրկել էս մեր վրա, մեր խու ֆաթ կու լինի, քու հայէրուն բերանն բռնել չի լինիլ, թէ րախտարութիւն տամ՝ զի լինիլ, զերա ինչ պարխանա գայ, գու գան կասէն թէ՝ ամանեթ մալ կայ, բեր խարճն տուր, գլխացաւութիւն կու լինի, թէ որ խարճն չի տամ՝ չի լինիլ, անճախ թէ մին էլ ուզես ղրկել, իմ անունօվն ղրկէ։
       Մին էլ՝ Մօվսէս, Սարքիսն գրել է թէ՝ «Աղա՛, իմ սանատն ղրկէ, ինչ որ քասր է մնացել, գլխուս գրա, կու տամ»։Դուն է՞ր չես սանատն հանել դուս նշանց տալ, մէկ էլ՝ մուսի Պօռէկարին տուած գիրս էլ նշանց տալ. ասա սօվտաքարի մէջ թէ՝ «Է՛ս քու սանատն, է՛ս մուսի Պօռէկարի սանատն, թէ սրա մէջն գրած է թէ՝ էսչափ ապրանք տուի Եղիային, ես բէհսապ եմ քեզ լաւութին արի, իմ փողն տուր, գնա քու տված Պալէօզիցն ուզէ. պէլքի տուն նրա հետ առնելիք տալիք շատ ունիս. ես ի՞նչ անեմ, հալա էս փողն տուր », ասա՝ «Էն ԺԲ (12) թուման որ առիք, նար տաւան յետեւ կանեմ»։
       Եւ այլ մեզ հարցանօղ բարեկամաց բազում ողջույն մատոյ։
       Շամախու ղրկած Ժ (10) հակին քաշն նմ[ր]ա նմրա ջոկ ջոկ գրեցի, գրի էս թղթիս մէջն։
      
       Ծառայից ծառա Էլիաս Աստուածատուրեան։
      
       Վերո գիրն մօհրեցի տուի ջուղայեցի շաթր Դաւթին. յունվարի 17 շափաթ։