Դիւան

Հեղինակ

Բաժին

Թեմա
71բ || Երբ Սպհահանու եկի Թարվէզ, տեսի որ ամէն ապրանքն, որ գրելի պահեստի, գողացել էր, եւ որչանք որ փող գուզէյի մեր պարտապանացն, չէյին տեր։ Շատ աշխատեցա՝ գանգատ եւ դատաստան գնալօվ, ոչ կարացի առնուլ, քանզի դատաւորքն յերեսպաշտութիւն կանէյին, եւ առնէյի[ն ] կաշառս եւ իմ բանս տնտես առին՝ ո՛չ թագաւոր, ո՛չ մեծ եւ ո՛չ փոքր։ Մնացի անճար, եւ առանց տեղի եւ առանց փողի, քանզի Սպահանու մերկ յելի վասն ահիցն աղուանից։ Եւ եկի նախ յիջեւանեցա ի վանս Քափուչինաց, որ մեցաւորի անունն է պարոն Բեռնատոս եւ միւսին[ն]՝ պարոն Յօհաննէս Մկրչի։ Եւ սիրօվ ընդունեց զիս մեծաւոր պատրին եւ ընկալաւ, քանզի որքան որ Սպահա Էյինք, այս պատրին խոստացաւ թէ՝ « Որժամ գաս Թարվէզ, եկ իմ տունն »։ քանզի յերկրաշարժն բլուցել էր քաղաքն, ոչ գոյր տեղ բաւական։
       Յետ երկու երեք աւուր, ասացի պարոն մեծաւորին թէ՝ «Ինձ ի՞նչ խրատ կու տաս. տեղս նստեմ, թէ՞ գնամ պանդոկըն »։ Ասաց. «Չէ՛ , մի՛ գնալ, տեղս կաց, քանզի թշնամի շատ ունիս, մինակ նստելն լաւ չէ, քան[ի ] որ կամիս մնալ տեղս, մն՛, 71ա || ինձ հաճոյ է »։ Քանի մի ամիս որ մնաց ], սիրօվ մնաց հետ մեզ, յետոյ օր ըստ աւուր դառնացուց յերեսն, եւ կապեաց նախանձ եւ թշնամութիւն։ Թողումք շատ բանն եւ գրեսցուք սակաւն։
       Հարկ եղեւ մեզ մի փայէկ ղրկել Կոստանդինուպօլիս եւ Հալապ թագաւորական բանին համար, որովհետեւ Օսմանցու յերկիրն փոքր ինչ յերկիւղ կայր փայէկաց, եւ ինկլիսների պալեօզներն մին գիր էյին հանել եւ տվել փայէկաց, որ ոչ ոք բան չունենա։ Վասն այն յայն գիրն իմ կուշտն էր, ես կամեցայ տալ իմ ղրկած փայէկներուն, որ աներկիւղ գնան։ Եւ այն գրի բերօղն էր բնական փայէկ ինկլիզաց, եւ բերած բարօվագրերն էլ եւս ինձ էր տվել, անունն էր Ֆրանսից Թավրիզեցի։ Եւ կամեցայ այն Ֆրանսիզն այլոց հետ ողարկել Այս պատրին խրատեաց եւ չթողեց գնալ ոչ նրան եւ ոչ ուրիշի։ Յետս սկսաւ այլքն ողարկել եւ այն անձնարական գիրն տալ նոցա։ Լսեց եւ խրատեց Ֆրանսիզին թէ՝ «Գնա գրերտ յետ առ »։ Նա էկաւ եւ դիմադարձ խօսուք գըրերն խնդրեց։ Ես յամեցա տալ։ Ինքն պատրին էկաւ, եւ սպառնալեօք, սաստելօվ, 70բ||այպանելեօք խնդրեց եւ ոչ թոյլ ետ ղրկել, յետ առաւ առաւ ինձանից եւ ինքն պահեց։ Յետո ես առաքեցի իմ փայէկքն առանց անձնարարական գրի՝ յուսալօվ առ աստուած։
       Եւս Սահակն, որ ազատացի գերութենէ, թագուն խրատում էր թէ՝ «Դորա հետ մի՛ գնալ, քէ կտանի կծախի , թէ հիւանդանա, չի պահել »։ Եւ կամեցա Սհակն թակել, լսեց եւ ասէ թէ՝ թակէ՝ իւրեան դուրս կհանեմ իմ տնէն»։
       Իմ կորած թուֆանկն, որ կորել էր, չը կամեցաւ, առնուլ. իրան երկաթէ գործին քաշեց, առաւ մին հային ձեռանէն թէ՝ «Իմ է»՝ որ երկրաշարժին թողել գնացել էր, եւ այն հայն փողօվ էր գնել։
       Եւ այլ շատ ներհակութիւն արաւ եւ հակառակ իմ բանին, եւ չարացաւ ի վերա իմ, եւ բանպասէր հանապազ, եւ կոտրէր անունս իմ եւ ծածուկ գործն իմ յայտնէր։ Եւ աւուր միում կամեցաւ իմ ինքմինս տնիցն դուսր քցել։ Եւ ես վասն երկիւղի գայթակղութեան համբերեցի աստուծօվ մինչի վերջն։ Եւ այլ շատ բանք՝ որ բաւ է բեղս գրել։
       Այս ամենայն հակառակութեան պատճառն էր իւր յընկեր պարոն Յօհաննէսն, քանզի միատեղ հանապազ կռիւ կանէյին, յետ կռվիցն պարոն Յօհաննէսն գայր իմ կուշտն, 70ա || առանձին գանգատ կանէր ամէն անձանքին վրա։ Եւ սոցա կռվի բաներն եւ պատփառն մեզ ոչ է փոյթ գրել։ Երբ որ գու գայր իմ կուշտն գանգատէր, մեծն կարծէր թէ՝ ես խրատ կու տայի թէ՝ «Կռիւ արա »։ Բայց ես խրատէյի թէ՝ «Համբերէ »։ Եւ մին պատճառն այն էր թէ՝ իմ թագուն գործն է, նրա չէյի յայտնել, եթէ յայ տնէյի, ինքն կասէր այլոց, վասն այն ոչ յայտնեցի, քանզի թագավորական բան էր։ Յերբ որ կարծեց եւ խոհեցաւ, սկսաւ յայտնել ամենեցուն թէ՝ ինձ վնաս հասնի, սուտ մարկարէյութիւն կատարի, քանզի յորժամ կարծեօք յիմացաւ, սկսաւ ասել թէ՝ «Այսինչ կամ այնիչ պատուհասի գու գաս »։ Վերջապէս քանի անգամ Յօհաննէս կամեցաւ յելանել եւ գնալ, ես չը թողի, ասելօվ թէ՝ «Մի՛ այնպէս յելնել, գիմանան եւ մեծ գայթակղութիւն գլնի, քանզի պարոն Հեայցենթոսն այսպէս կռվօվ յելաւ եւ դուն այսպէս յելնէս, լաւ չի լինիլ, համբերէ, մինչի իմ բանն կատարի միատեղ գնամք, որ համ պատվ69բ||օվ լինիս, համ գայթաղակութիւնն խափանի»։
       Եւ իմ բանն այս էր, որ շատ աշխատեցա, իմ փողն եւ իմ ապրանքն չը կարացի բուսուցանել։ Սկսեցա հնարել՝ թէ պարսից թագաւորիցն մին գիր հանեմ ի վերա մեր թագաւորին վրա վասն բազում պատճառաց եւ շահաւետութեան թագաւորացն մերոց եւ պարսից եւ վասն հաւատոյ քրիստոնէից։ Եւ զիսկն գրելն ոչ է պիտո։
       Որժամ կատարեցաւ բանն եւ կամեցա նամակն գրել իմ անունօվն, ես մտածեցի թէ՝ որօվհետեւ պարոն Յօհաննէսն գալու է, այս գործո մէջն խառնեմ, որ ոչ ոք չգայթակղի եւ պատւօվ գնամք։ Եւ հնարեցի, որ պատրին եւս աշխատակից լինի եւ եղեւ։ Եւ հասաւ կատար բազում աշխատանօք։ Երբ որ թամամ եղեւ եւ տեսաւ վերո պատրին, խոցեցաւ սիրտն լի նախանձիուք եւ երկուղալի քոսքեր ասէր թէ՝ ձեզ այսպէս կամ այնպէս չար է գալոց այդ բանին համար, պէս պէս երկուղալի խոսքեր, որ գրել չի լինիլ, յետո ջոկ ջոկ մեզ վեխեցնէր եւ առանձին պարոն Յօհաննէսին վախեցնէր թէ՝ «Ելիան քեզ 69ա || մին տեղ կցգէ եւ քեզ կթօղու եւ քեզ վնաս կու տայ » եւ այլ շատ այսպիսի խոսքեր՝ ցանկանալօվ թէ մեր մէչն խռօվութիւն ձգէ եւ մեր բան ոչնչացնէ։ Եւ ինձ համար այլոց բանպասէր եւ ասէր թէ՝ «Հիմ յընկեր պատրին հանում է վանքէն եւ իմ տունն քանտում է»։
       Այնքան արաւ, որ պարոն Յօհաննէսի սիրու սիրտն դառնացուց եւ վախեցուց ինձանից։ Եղեւ, որ յելի տնէն, գնացի յայլ տուն՝ առ ի տեսանել զբանս իմ։ Որժամ սկսեցի ստանալ զպաշտոնեայս պիտոյից, գայր պարոն Յօհաննէսն եւ ասէր՝ «Դու այչ տղերքն, որ քո անուօվ բռնում ես, ապա ինձ ո՞վ ծառայի, մի՞թէ դուն մեծ ես, կամ ես »։ Խրատեալ մեծէն, գայր կռիւ անէր եւ վշտացուցանէր։
       Թողումք այս պատրու բանն եւ խոսեմք մեծէն։ Կայր Թարվէզ մին բաղնիք ջուղայեցի՝ Շիրիմանցոց։ Եղեւ՝ զի մին հայէ դառցած ջուղայեցի ÿ Կոստանի որդի Մէհրալի անուամբ, խլեց այս բաղնիքն թէ՝ ինքն ազգակից էր այն բաղնեց տիրոչն։ Քանզի այսպէս սահման կայ ի մէջ պարսից միջումն՝ օվ որ քրիստոնա տաճկանա, ամէն հայ ազգականի ապարնքն ընտուր կհասնի։ Վասն այն ամէն մեծամեծ թագաւորին կնքեցին 68բ || մինչի 150 մարդ եւ գլխաւոր դատաւորաց, սարտարն, որ է փեսա շահ Թահմազին, հրամայեց լինել բաղնիքն Մէհրալուն։ Յետո ժողովեցան միատեղ ջուղայեցի Սահակի որդի Սէթն, եւ ջուղայեցի Թորոսի որդի Արութիւնն, համատանցի Ազիզն եւ վանեցի Աղախանն, հնարեցին գրել մին ձեռագիր, թէ ջուղայեցի Անդրեասն, որ վէքիլ էր համամին Ճ (100) թուման պարտ արաւ պարոն Պիղատոսէն եւ պարոն Օվանէսէն եւ այս բաղնիքն գրաւ դրեց պատրուց կուշտն։ Այսպէս սուտ ձեռնագիր գրեցին այս վերո այրքն, կնքեցին թէ՝ իրաւ էր, այսու հնարիւք կարօղ լինեն բաղնիքն ազատել։ Եւ հաւանեցաւ պատրին։ Յետո բաղնեցպանն թավրիզեցի ուստա Հատին եկաւ իմ կուշտն եւ աղաչեց թէ՝ «Որօվհետեւ պատրին ընդունեց եւ հանձն առաւ այս բանն, նոքա որ չեն գիտել քոսել եւ դուն խոսէ, քեզ տանք քսան թուման քո աշխատանանց համար»։
       Եւ ես կամեցայ։ Եւ նմանապէս վերո այրքն կաղաչէին։ Եւ ես մտածեցի եւ անձն առա երկու պատճառի՝ թէ այս սուտ բանն պատրին անձն առաւ, թէ չկարենա, 68|| խայտառակ գլնի մեր անունն եւ թէ՝ ինձ վարձ կու տան։ Հանձն առա եւ հանդերձ պարոն Օվանէսիւն գնացինք բանակն թագաւորին, քանզի թագաւորն յէլել էր դուսր։ Բազում աշխատանօք հրամանու դարձանք էկինք Թարվէզ։ Ես անդ աշխատեցա եւ ոչ կարացի առնուլ։ Կրկին մարդ առաքեցի եւ ծանուցի շահին։ Կրկին սաստիկ հրաման էկաւ, առինք բաղնիքն։ Յետո խնդրեցի իմ վարձն, որպէս խոստացան։ Պարոն Բեռնատոսն չթողեց։ Եւ այն հրաման բերօղ ծառայն եւս խնդրէր տասանորդն եւ ոչ ոք չէր տալ վերո մարդկանց։ Եւ շատ աղաչանօք վերո Արութենէն առի Ժ (10) թուման եւ տվի տասանորդ։ Եւ ասի թէ ոչ՝ բաղնեց պղինձն ծախէ, քո տասն թումանն առ, իմն մնայ »։ Երբ որ կամեցաւ գնալ, բարկացաւ վերո պարոն Բեռնատոսն եւ ասէ՝ «հանէ իմ տնէն բաղնց պղինծն եւ տար, որ ես էտ բանիտ մէչն չեմ խառնւել, քանզի էտ պատճառիցն իմ տունն պիտ քանտի» 67ա || Եւ իմ հանեալ պղինծն տվի թիֆլիսեցի Գաֆտելին եւ պատվիրեցի թէ՝ Ծախէ, Արութինի տասը թումանը տուր, երբ որ բաղնեցպանն վատ գլիներ, ինձ վատ կասեր, երբ լաւ գու գար, ինքն կհրամայէր, որպէս կամէր։ Թողումք անյիշելիքն։
       Վերապէս եկի մինչի Կիլան։ Իմ յետնէն որչափ վատ գիր գրեց ի վրա պարոն Օվանէսին եւ որչափ անունս կոտրեց, որ լսել պիտի լսողաց։ Յետո Կիլանու գրեցի բանակն բաղնեց համար եւ իմ փօղին։ Կրկին հրաման տվին բաղնեց համար եւ գրեցին թէ՝ իմ փողն պատրաստ է, որ մարդ ղրկեմ՝ առնուն։ Ղրկեցի ախլցխեցի Զօրապի որդի Արութինին եւ պաշտօնեա Սուլէյմանին։ Երբ գնացին բանակն, ընդունեցին եւ խոստացան տալ իմ փողն կտարեալ։ Եւ պարոն Բեռնատոսն գրել էր վերո Սէթին՝ թէ «Հասկացար, որ Էլիասն դառցաւ ուռուսաց կողմն եւ իր մարդն առաքեց, որ լրտեսի »։ Այսպէս Զ(6) օր արգելեցին։ Յետ վեց աւուրս արձակեցին, որ փախստեամբ էկին եւ քիչ մնաց, որ սպաննէին։ Այսքան ինձ վնաս հասաւ պատրուցն, այս քանի խոսքս ես չը տեսի, միայն ինձ ասացին իմ ղրկաց մարդիքն, որ լսեցին յայտնի ականճօք իւրեանց։ 67|| Եկեսցուք այժմ իմ յընկեր Յօհաննէսի բանն։
       Երբ որ տեսի սրա սիրտն դառնացած է կարծիքօվ եւ բանակռիւ լինէր, աւուր միում ասի. «Պա՛տրի, խորհուրդտ քո ի՞նչ է, էս բանն ես եմ շինել, կամ թող ես կատարեմ, դու բան չունիս, կամ դու շինէ, ես բան չունեմ, քեզ կու տամ »։ Ասաց. «Ո՛չ, դուն ես սկսել »։ Ասի՝ «Ես աշխարհական եմ, կաշխատեմ վասն շահելու, դուն ի՞նչ կասես »։ Ասաց. «Ես կամիմ գնալ միայն հաւատոյ »։ Ասի. «Երբ որ ինչ դատում լինի լինի քո՞նն է, թէ իմն է »։ Ասաց. «Երեք բաժին քեզ լիցի եւ մինն՝ ինձ, որօվհետեւ դուն աշխատում ես եւ ամէն բանն դուն ես տեսնում »։ Թողումք այլ եւ այլ բաներն։
       Թարվէզու եկինք Գիլան։ Յետ միո աւուր գնացինք տեսութիւն ուռուսի մեծաւորն։ Սկսաւ խոսիլ շատ։ Եւ սկսեց հարցրեց մեծաւորն թէ՝ «Օ՞վ ես, ո՞ւր ես գնում »։ Ասաց. «Գիր եմ տանում շահին մեր թագաւորաց կուշտն »։ Ինձ համար հարցրեց թէ՝ «Սա ո՞վ է »։ Ասաց որ «Մին մարդ էր, որ ծառայ էր ֆռանսիզաց, անկաւ, այժմ կամի գնալ մեր թագաւորի կուշտն »։ Ուրացաւ՝ թէ յընկերն եմ եւ փքանալօվ սկսեց հրամայեքլ ի վերա պաշտօնէից եւ ամենեցուն, եւ ես ոչ խոսեցա, համբերեցի։ Եղեւ զի խառնակեցան մեր ամէն պաշտօնեայքն։ 66բ || Եւ մի յելանէին։ Եւս փոխակերպվեցին, քանզի հրամայել էր թէ մի գտակ առնուն։ Երբ ինձ հրացին, ես չկամեցա, վասն այն փախաւ։ Յետո ասի. «Պատրի, ոչ գիտես՝ փողն ուստի գու գայ, միայն թէ գիտես հրամայել. որպէս գիտես հրամայել, այնպէս եւ գիտացիր փող ճարելն, քանի ժամանակ է, որ ձեռ եմ քաշել, ահա խանգարեցաւ տունն։ կամ արա, կամ թող անեմ, քեզ հազար անգամ ասացի, եթէ մարդ ես գիտացիր »։ Պատասխանեց. «Դու ես սկսել, ես էլ բան չունիմ։ Երբ պատահի նեղութիւն, ինքն յետ քաշի, երբ լաւ լինի, սկսէ հրամայել եւ ոչ գիտէ։
       Յետոյ եղեեւ, զի վասն միոյ վնասու, ծեծեցի պստի Պետրօն։ Լսեց ձայնն եւ թռաւ, բարկութեաբ սկսաւ կանչել, վիճել թէ՝ «Է՞ր ես թագում, մի՞թէ միայն քեզ տվին այն երեխան » եւ այլ շատ բանք, ամօթ արա զիս։ Ո՜հ, զի՞նչ արարից, եթէ թողում, մեծ վնաս եւ ամօթ լինի ինձ եւ ինքն լինի անպարտ, եթէ չթողում, ամէն օր պիտի որ կռիւ անեմ տէր աստուածն ամենայնի տացցէ համբերութիւնք եւ շնարհք, որ բարեպէս տանիմ այս մեծամեծ փորձութիւնը ի փառս աստուծոյ մերո, ամէն։
       66ա || Այս պարօն Օվանէսն խրատէր առանձին մեծ Պետրօյին, թէ՝ Ինչ որ խարճես, աւել գրէ, որ աւելցած փողն ինձ համար մին ղայլեան առ եւ թաքուն պահէ, որ Էլիասն չիմանա եւ ֆռանկիստան ինձ տուր, որ յում ուզեմ՝ պաղշեմ։
       Երբ ախլցխեցի Յարութիւնն էկաւ բանակէն եւ խապար բերեց թէ՝ պարոնն հիւանդ էր, խոսեցաւ հետ մուսիու Տալասոնին եւ ասէ. «Վախեմ պատրու գլուխն կտրեցին » եւ աչքօվ ասեց թէ՝ «Այս մարդու պատճառիցն»՝ իբր թէ իմ բանին համար։
       Երբ լաւ լինի, պարծեն թէ՝ իւրեանք արին, երբ վատ լինի, վնասն դնեն այլոց վրա։
       Մին օր պատիւ ունեցաք եւ ես յելի դուրս։ Այրն, որ փչէր թութաք, եկաւ դուրսն ածեց, եւ ինձ հետ էկաւ։ Տեսաւ պատրուն եւ ինքն ցանկացաւ առաժամայն յելաւ դուրս, թէ իւրեն էլ այնպէս կանեն։ Ոչ եղեւ։ Դարձաւ ներս եւ միչոց չուվանօվն սկսաւ յարկանել եւ ասէ. «Նրա համար յելիր դուրս թութակն ածեցիր, ընդէ՞ր ոչ ինձ համար »։ Այրն պատասխանեց թէ՝ «Դուն պատրի ես »։ Ասաց թէ՝, «Ինձ պատրու պէս մի՛ք նայիլ, ինձ աղայի պէս մտիկ արէք»։
       Եւ աւուր միում խօսէյին Նիկոլային հետ։ Ասաց. «Մեք չէյինք գալ, շահն մեզ ուժով ղրկեց », որ սուտ է։ Նաւիցն, որ գնում էր քա[փ]իթանի տետ քաղաք 65բ || փասափօռթն առաւ մինակ իրան համար։ Քափիթանն շատ ասաց թէ՝ «Ինձ հետ ես, մի՛, պետք չէ »։ Ոչ օգտեց։ Քանզի մեք յետ մնացինք 9 մարդօվ առանց [փասափօռթի Եւ հարբաց, որպէս որ սովոր է եւ յուժօվ խմեցնէր այլոց եւ հրափեցնէր զայլսն։ Եւ ինձ ասաց թէ. «Ես գնամ առաջ պաշտօնէութիւն անեմ եւ դուն տեղս կաց , որ ողայութիւն անես »։ Զի ոչ գիտէր, թէ զի՞նչ խոսէր։ Ինձ հետ չգնալն շատ պատճառ ունէր։
       Ապրիլ 5 ես բարկացա պաշտօնէից թէ՝ ոչ բարեպէս ծառայէյին։ Ինքն հակառակեցաւ։ Եւ ես ասի. «Դուն այս հանապազ հակառակ լինիս- իսկոյն կանչելօվ ասաց ինձ. «Հարամզադա, ղուռումսաղ »։ Ասի. «Այդպէ՞ս »։ Ասաց. «Այդպէ՛ս »։ Վկայ է պարոն Ֆելիքս քափուչինն Իտալիոյ։
       Հաշտարխան համբարձման յետի կիրակին, որ էր մայիսի 28 օրն, իմ օթաղի պատն հերսունօվ ծակեց իրան նստածէ օթաղիցն։
       Հաշտարխանա յելած օրն հարբած ման էր գալիս եւ նաւն կայնած նայում էին մեզ։ 65ա || Սիզռան գնաց գումենտանտի կուշտն, հարբեցաւ, էկաւ ինձ հետ կռուօվ խոսիլ։ Եւ ես ասի. «Գնա՛ քնէ, հարբած ես »։ Շիշն քաշելու պէս արաւ թէ՝ «Քեզ կսպանեմ»։
       Սիմպիրիցքա մտած իրիկունն շատ հարբեց, կռիւ արաւ, զուր տեղն ուշունց տվեց սեռժանին, Ալեքսանին վրան շիշ քաշեց։ Սիմպիրցքայու յելած օրն հարբած կռիւ արաւ սեռժանին հետ զուր տեղն եւ ապտակօվ զարկեց։ Յետ դադարեցնելուն հացին վրա սկսաւ ուշունց տալ։ Ես ասի. «Ամաչիլ չէ՞ս »։ Սկսաւ ինձ հետ կռւիլ թէ՝ «Լինէր թէ քեզ չէյի տեսել » եւ այն…