Դիւան

Հեղինակ

Բաժին

Թեմա
|| N 5. Պատուէլի եւ հոգեւոր սիրելի հօրտ մերո պատրի Թաթոսիտ օրհնեալ յաջն համբուրեմ հանթերց ողջունիւ
      
       1718 փետրվարի 24. Թարվէզ։
      
       Ծանուցումն լիցի վերո հօրտ մերո, որ քո հրամանուց գիրն մեզ հասաւ պատրի Բեռնարտոսի ձեռօվն։ Զարտաւա ուզել ես, ամա չեմ գիտեմ թէ քանի՞ հատ ուզում ես՝ թէ երկու կամ թէ շատ, համ չես գրել թէ ինչ բանի համար գուզես, ֆութա ղատիֆա կառնեմ կուղարկեմ։
       Թուֆանկն մին թումանօվ ուզեցին, աւելի չի տուին. թէ որ ուռուսխաթ կու տաս, մին թումանօվ ծախելու, խապար արա. որ փողն ողարկեմ։
       Էրզրմցի խօճա Մելքումն մեզ համար ձուկ էր ղրկել, հասաւ, չորս հատ պակաս էր. էլ պէտք չէ, ձուկ մի ողարկել։
       ԺԸ (18) մսխալ կէս մեխակ, ԺԸ (18) մսխալ կէս հիլ, ԼԷ (37) մսխալ իսիօթ միատեղ կապեցի մին մուշմապի մէջն կարեցի, տվի հալապեցի ֆաթեհ չելապուն, որ քու հրամանուցն հասուցանէ։
       Մեր պարոն Միքայելիցն իսկի մին խապար չունիմ։ Անճախ հերու որ ուռուսի ղօշունն գնացի Աստառապատ, անցել գնացել են Օզպակի հողումն Խէյվա անունօվ մին քաղաք կա, էտ Խէյվայու մարդիքն ֆանտօվ ուռուսի ղօշունն տարել են քաղաքի մէչն, որ ղօնաղլուղ անեն, ամէն մարթ իրան տանն ղօնաղն սպանել են, մնացած ղօշունն, որ նաւերու մէջն են մնացել, նոքա փախել են՝ ո՛րն Նիազօվա, ո՛րն Կիլան յելել եան, որն էլ չեն գիտել թէ ուր գնացին։
       Եւ ուռուսի էլչին էլ Շամախի նստել է. ԺԸ (18) րաղամ է բերել շահիցն, ոչ մինն անց չի կենալ։ Եւ այլ այնպէս մին խապար չունիմք, որ գրեմ .. . .
      
       Էլիյաս Պօղտանօվ Ջէյրանէս