Դիւան

Հեղինակ

Բաժին

Թեմա
17բ || Սհապ պարոն Շահանիտ
      
       1718 յուլիս 27. Թարվէզ։
      
       Մալիմ լինի վերո սհապիտ, որ առաջ քան շաթրն քեզ հասանիլն , քո
       մին գիրն ինձ հասաւ, որ գրել էիյր թէ՝ ուխտ ես արել իմ ապրանքն չի ծախես։ Աստուծոյ փառք, որ յիմացար ծախելն, ամմա աստուած տայ որ փողն հաւաքեմ։ Ապրանքնիտ դաֆտարն ուզել ես. ի՞նչպէս դաֆատար անեմ, Ծ (50) մարթօվ մի ապրանք կառնուք, ես ինչպէ՞ս կարեմ ձեր հսապն դաֆտար անել, ձեր հսապն կտրել։ Աստուած տա որ քուլի փողերն հաւաքեմ ամէն իր գնօվն, մին դաֆտար կանեմ, ղրկեմ Շամախի, դուք գիտէք՝ ձեր հսապն։
       Միուս նմրա 47 գիրտ հասաւ, որ գրել էս թէ Ջուպուռի շաթրն էկար, գիր չի կայր։ Մէկէր գիտես թէ միայն էտ ֆիքր ունեմ, որ յիմանայի շաթրի գալն։ թողութիւն շնորհես, թէ յիմացել էյի, յե՞րբ ուրիշ փողոօվ շաթր կու բռնէյի։
       Եւ միուս նմրա 48 գիրտ մեր ղրկած շաթրօվն հասաւ յուլիս 26։ Գրել ես թէ՝ ուզենայի, զօլաթաս յետ կառնէյի։ Թէ որ յետ առած լինէյիր, բերէյիր, լաւ էր, անճախ որ գիդեմ որ մղտես Սարքսի գիրն կարթաս, գու գաս։ Յեալտուզ օսկին տեղին 29 շահի կէս, պազի վախտ՝ 31 շահի։ Էս գրիս թ[ա]րեղին 29 կէս շահօվն դէժար կառնուն։
       Մին էլ գրել ես թէ՝ իմ փողի թանխէն շահօվ առ, ղրկէ։ Մակ[ա]ր առնո՞ւլ կու լինի. թէ առնուլ լինէր մուպարէք էր։ Ղազպինու էհուալն հարցանես, էս օրտույին գօրա ալիշ վերիշն ղըթ է, չասես թէ օրտու պազար է , էտ ֆիքրօվն չի լինես։
       Աղէն քո հրամանուցն շատ բարեւ կանէ։ Ողջ լեր ի տ[է]ր, ամէն։
      
       Պրօմետ ծառաս Էլիյեաս։
       Այս գիրն գրեցի եւ մօհրեցի յուլիս 27, տվի եղվարթեցի շաթր Նիկողոսին, իւր նմրա 46, 47, 48. գրի պատասխանն հասցէ Նախջուվան Շահանին։