Դիւան

Հեղինակ

Բաժին

Թեմա
30բ || N3. Սուրբ հայր պ[արոն ] Լակառտիտ օրհնե[ա]լ յաջն համբուեմ հանդերձ ողջունիւ
      
       1722օգոստոսի 14. Թարվէզ։
      
       Գիտութիւն լիցի վերապատուելոյտ, որ այս գրիցն յառաջ մին գիր քո հրամանուցտ եւ մուսիու Դուֆրէնին գրեցի եւ ղրկեցի հոգեւոր տիրոչ շաթր Ալահվերդու ձեռն յուլիսի 21 եւ համտիպն եւս նորոգեցի, զի եթէ կորչի մինն, իմանաս միուսօվն։ Եւ աւէ[լ ] եւս այս գիրս գրում եմ սրբութեանդ, զի Էրզրմա պ[արոն ] Մունիերիցն մին գիր էկաւ ինձ եւ մին գիր պ[արոն ] Դունվանին։ Իմ գրումն գրել էր թէ՝ շուտօվ պ[արոն ] Դուվանն ղրկէ, աւատալօվ թէ՝ իմ հետս էկաւ։ Եւ պ[արոն ] Դուվանի գիրն պահեցի տեղս, գիտեմ, որ այժմ ճանփումն են պարոն Թաթէոսին հետ, չունքի մուսիու Պօռէկարն ինձ գրեց թէ՝ առաջին գալողներուն հետ գու գան։ Հ[ա]լ[ա]պա ղասիտ էկաւ, մուսիու Գառտանին համար եւ մուսիու պատրու համար գիր ունի։ Մուսիու Շւալիերի գրերն փոքր է, բայց մուսիու Գառտանի գրերն մեծ։ Եւ բերանօվ պատմեաց մեզ այս ղասիտն թէ՝ յունիսի գլխիցն յելել են Ֆռանկիստանու 9 կռվի նավ, եւ ապրանքօվ, որ գան Բանտար՝ 5 նավ գումբանի նավ է, եւ 9 նավն Մաշկետու համար. որ ամէն նավերում 1500 մարդ եւ 200 թոփ դրած է, չունքի ղասիտն չի գալ, մինչեւ որ մին լաւ խապար չհասնի՝ թէ ճանապարհներն բաց է։ Վասն այնորիկ հարկ եղեւ մեզ գրել, ծանուցանել տիարցդ մերոց։ Մուսին գառտանին եւ մուսիու Շւալիերին տուր, աւետիս ուրախութեան, զի նման մէջ ուրախութեան, մինչ որ գրերն հասնի։ Յառաջ պիտի որ օսմանցի գար տեղս կռիւ, բայց այժմ նոր խապար հասաւ մեզ՝ թէ ղափուչի պաշի էկաւ, հունքարէն, արգելել է զօրաց, որ չը գնան պարսից վրա, ստուգ է այս խապարն։ Վրաց տան իշխանին որդին յետ գնաց Թիֆլիս, ասելօվ թէ՝ ճէհէլ է, չի պաշարել, ամայ Վախտանկն ինքն գու գայ 30000 մարդօվ։ Եւ իւր ախպէրն սարտար կարգեց, առաքում է լուզկուն վրայ։ Եւ նոր լսեցինք թէ՝ նոր մին էլչի էկար է Թիֆլիս որ պի[տի ] գայ Սպահան։ Եւ Թարվէզու զօրքն, որ գնացին Պլպասն կողոպտել էր Մարաղայ եւ գնացել էր ի տեղիս իւր։ Եւ լսեցի, որ երկու նավ Հինտիստանու գու գայ Բանտար, շատ ուրախացայ։ Խնդրեմ, որ այս խապարներս ասես մուսիու Շւալիէրին եւ մուսիու Դուֆրէնին՝ հանդերձ ողջոյն տալօվ բանիւ իմօվ։ Եւ մեզ չը մոռանան, քանզի միրզա Մումինն մեռաւ եւ մեր տունն աւիրեցաւ 31ա || Կրկին կսպասեմ թէ՝ մուսիու Շւալիերն եւ մուսիու Դուֆրէն ինձ համար եւ իրանց հաճոյ, արասցէն այնպէս։ Եւ դու , հայր սուրբ, մի մոռանալ անձաւորս։ Եւ ամեն խապար որ լինի, մեզ գրես շնորք կանես։ Եւս բանիւ իմով ողջոյն տաս պարոն տիրոչն, պ[արոն ] Դէեհին, Փիլիպպոս վարդապետին, առհասարակ պատրիներին եւ շէրիմանցոց։ Եւս ողջոյն տաս այս խապարներօվս մուսիու Գառտանին, մուսիու Քափիթանին, մուսի Միրանին, մուսի Ժօզեփին, եւ մուսիու Ներսէսին, մուսիու Եռմէթ, եւ մուսիու Անդրէյին եւ այլ առհասարակ մեծի եւ փոքու, եւ մեզ հարցանօղաց ամենեցուն յոյժ եւ յոյժ սիրօվ ողջոյն կու տամ։ Բաւեսցի իմաստութե[ա]նտ եւ վեր յընկար։
      
       Ի ծառայ Էլիաս Մուշեխանց։
      
       Նոր մին խապար էկաւ Կիլանու, գրաց է թէ՝ մին ուռուսի չափառ նավ յելաւ, որ պիտի գնայ Սպահան, եւ գրած է թէ՝ լազկուցն էլ յերկուղ չը կայ , չունքի ուռուսն գնացել է լազկուն վրա, որ կոտորեն։
       Ողջոյն մուսիու Սպերանսին։
       Այս գիրն գրեցի, եւ վերո գրի օրինակն հետն
       Մօհրեցի, եւ տվի ներքո մուսի Պօռէկարին, գիր տանօղ չափառներին, որ տանեն Սպահան եւ տան պարոն Լակառտին։ Կնքեցի օգոստոսի 14։