Դիւան

Հեղինակ

Բաժին

Թեմա
23ա || N 1. Դեկտեմբերի 5 Էհտիմալ Տօվլի գիրն, որ վերո միրզա Ալի Նաղի գրի մէջն է, միրզա Ապտուլ Քարիմ էհմիտալ տօվլի գիրն էր, որ թարգմանի այսպէս.
      
       Իմ ղրկած գրի պատասխանն, նրա՝ որ գրել տվի , համատիպն աստ չը գրեցի, քանզի պարսեւար օրինակն պահեցի։
       Ընտրեալցտ, ընկերացտ եւ իրանց հաւասարիցն մեծ պարոն Օվանէս եւ Յեահիյեա Աստուածատուրի որդի Մուշեխանց, փոխանորդտ բալիօզին Ֆռանցիո։ Այս գիտացէ, որ էս ժուկն արզաներն եւ գրերն, որ գրել էյիք, բարձրատեղ թագաւորի ծառայութիւնն ղրկել էյիք, մեր հոգին նրա անուանն մատաղ լինի։ Մին քանի խօսք էլ ինձ գրել էյիք, որ ես նրա դռան ծառա մեծիցն մեծ միրզա Ալի Նաղու կուշտն ղրկել էյիք, ամէնն թագաւորի առաջեւիցն անց կացուցինք։ Բաղնեցն դիաց թալիղա գրեցինք, Սեթ աղա ժամաշենին մատուցինք Սահակեան, որ էստուց յետ ոչ ումէք ամենեւին պատճառօք բաղնեցն եւ իրան պաշտոնէյիցն հետ բան չունենան եւ չը նեղին։ Եւ ձեր փոխերն եւս կարգեցինք հրամանօվ, որ պաշտոնեայքն բուսուցանեն ամենակատար եւ ում որ ասէք տան, որօվհետեւ ձեզ մեծ ծառայութիւն կարգեցաւ, պիտի որ որպէս պետք էր տեղն հասուցանէք, յերեսնէրտ սպիտակացնէք եւ ձեր աշխատանքն յայնէք, այնպէս գիտացէք եւ ճշմարտիւ գիտացէք։ Յետ կատար հասուցանելոյն ամենիտ առաւել քան որ կարէք խորհիլ, պարգեւից եւ ընծայից եւ խլաթից, համարիցն յաւել լինելոց է, առաջիցն աւել լինլոց է, այ[ն]պիսի ձեզ շնորք եւ սէր է լինելոց, որ ոչ ումեք խորհուրդիցն անցած չը լինի եւ այնու շատանաք եւ շնորհակալութիւն մատուցանէք։ Ձեր բանին վռազ կացէք եւ աշխատեցէք եւ ինչ որ կամք ունիք գրեցէք։ Վերչ։
       Գրեցաւ սաֆար ամսոյ 1136 թվագանին։
      
       Կնիքն էր. Լա իլհա իլլ Ալլահ Ալհարիմ ըլ Քարիմ