Դիւան

Հեղինակ

Բաժին

Թեմա
N1. Գերապատուելի պ[արոն ] Դուվան օրհնեալ յաջն համբուրեմ հանդերձ ողջունիւ
      
       1722 դեկտեմ[բեր ] 8. Թարվէզ։
      
       Սուրբ հայր, գիտութիւն լիցի հրամանուցտ, որ մեք հասանք Թարվէզ յուլիսի 14 եւ յիջանք քափուչինի վանքն, եւ նոքա եւս սիրօվ ընկալան զմեզ։ Էս գրիցն յառէջ երկու անգամ գրեցաք ամէն որպիսութիւնն գերազանց մուսիու քունսուլին եւ նրանից ոչ ընկալաք գիր եւ ոչ խապար եւ ոչ գիտեմք թէ զի՞նչ պատահեցաւ ձեզ ի այդ անտեանելի փորձութենտ, զոր տէր Յիսուս անսասան պահեսցէ ձեզ։ Մուսիու Պօռէկարիցն մեզ մին գիր էկաւ Համատանայ, զորն գրեալ էր թէ՝ անկան ի ձեռս աղուանից եւ մերկացան, բայց մուսիու Շւալիերն եւ պ[արոն ] Լակառտն եւ պ[արոն ] Դէհէն եւ մուսիու Դուֆրէնն զերծան, Խունսարայ վրայօվն գնացին Շիրազ։ Եւ մուսիու Պօռէկարն եւ կարմելիթան պարոն Ժոզէճին հետ գնացին Պաղտատ, որ գնան Պասրա, քանզի լսեցին թէ Ֆռանկսիզի նաւերն եկել են Պասրայ՝ 3 նաւ։ Եթէ պարոն Մունիէրիցն կամիս յիմնալ, սեպտեմբերի 16, օրն չորեքշափաթ, փոխեցաւ առ աստուած եւ նրայ ամէն ապրանքն || պահած ունի քաղաքի գումրուկչին, եթէ կամիս գալ, որ գնալ Էրզրում նստիս, լաւ գլնի, որ մուսիու Գառտանիցն մին գիր առնուս գումրուկչուն վրայ, որ պապրանքն քեզ տայ։
       Երկու անգամն Հալ[ա]պայ գիր էկաւ մուսիու քունսուլին համար, տեղս մնացին, ոչ կամին գալ, քանզի վախում են։ Աղուանից շատ պէսպէս խապարներ կան, բայց այժմ չէ պարտ գրել, մինչ որ իմանամք ձեր որպէսութիւն եւ ապայ ծանուցանելոց եմք։
       Ինձ Գանճայու գիր էկաւ էս քանի օրումս, որ գրեցին թէ ստուք է, որ ուռուս թագաւորն 200000 մարդօվ էկել է, լազկին ջարդել եւ ինքն թագաւորն նստեալ կայ Դարպանտայ բերդումն։ Եւ վրաց իշխանն 60000 մարդօվ Գանճու եզրումն նստած է։ Հայր սուրբ, խնդրեմ ի սրբութենէ քումմէ, որ տեղի որպիսութիւնիցն ինձ մին խապար ղրկես, եթէ գիտես որ ինձ համար մին օգնութիւն գլնի յիմացնես, զի ես կարի յոյժ մնացի ի մէջ տարակուսանաց, զի ոչ գիտեմ, թէ զոր կողն դասիմ, թէ հնար է եւ պատեհ ժամանակ՝ մին բան շինէ ինձ համար, որպէս որ բերանօվ ծանուցել եմ հրամանուցտ, եթէ ոչ, շնորք արա գրէ մեզ, որ մեք յիմանամք թէ զի՞նչ կարեմք առնել։ Այս 6 ամիս է, որ տեղս եմք, մին փող չեմ կարացել առնել ի մեր պարտապանացն, այսպէս կամ դատարկ յուսալով աստուծոյ ողորմութիւնն եւ քոյին սուրբ եւ մաքուր աղօթքն։ Եւ շնորք արայ մեզ, յիմացուր պ[արոն ] Թաթէոսի որպէսութիւնն, չեմ գիտել, թէ տեղտ մնա՞ց, թէ յելաւ, քանզի վռազ էր գալու, եթէ տեղտ է, սիրօվ ողջոյն մատո, շնորք անէ գրէ մեզ իւր որպիսութիւնն։ Եւս սիրօվ ողջոյն մատոյ պատուելի մուսի Գառտանին, մուսի Քափիթեն[ին ], մուսի Միրանին եւ այլ մեզ հարցանօղ բարեկամաց, մեծի եւ փոքու։ Սուրբ հայր, թողութիւն շնորհես այս կարճառօտ գրոյս եւ մի մոռանայ։
      
       Ամենախոնարհ ծառայ
       Elias Mouchek
      
       Այս գիրն գրեցի եւ տվի մուսիու Շւալիերին համար եւ մուսիու Գառտանին համար գրած գրերս, որ հոգեւոր տիրոչ Ալավերդին շաթրն տարել էր եւ յետ բերել։ Այս գիրս եւ մուսիու Շւալիերի գիրն միատեղ կնքեցի եւ վրան գրեցի պարոն Դուվանին եւ ապսպրեցի, որ հասցնի Շիրազ, եւ մումի Գառտանի գիրն միատեղ կապեցի Թարվիզեցի Քուրտ օղլի Վարդանին տվի, որ տայ Մհանմատ Փարանտայ շաթրին, որ տանի Սպահան տայ մուսի Գառտանին եւ պարոն Դուվանին։ Դեկտեմբերի