Դիւան

Հեղինակ

Բաժին

Թեմա
21ա ||
      
       1718 օգոստոս 7. Թարվէզ։
      
       Ի Պօլիօզ մուսի Պօռէկարէս մալիմ լինի քեզ Ղեւոնդ, որ մեք տեղս քեզ թամպեհ արինք թէ՝ ինչ շաթր, ինչ քարվան լինի, քու ամէն էհուալիցն մեզ իմացուր։ Միանու խապար եկաւ թէ մին քարվան զրակին, որչանք բէտամաղ ելա, յետո լսեցի թէ՝ մեր քարվանն չէր, աստուծո փառք։ Չարվատարին չանք էլ մարթ չէիր, որ գրել էր թամամ սօվտաքարին թէ՝ հոք միք քաշել, մեր քարվանն սալամէթ հասաւ Միանայ։ Կրկին պատուիրեմ քեզ, որ ամէն էհուալէն ինչ մարթ որ ռաստ գայ, գրես, ղրկես, հլպաթ, հազար հլպաթ, լաւ մուղիաթ լինես։ Մին էլ որ բանտ բուսնի, գոնէ մին հակ կամ մին բեռն լաւ ջունաքի թանպաքի առնուս, խիստ լաւն, սարք[ա]րի նազրին ասեն, նրանք լաւի տեղն գիտեն, համ կու ճանաչեմ, կամ ուրիշ աշնա մարթուց հարց, լաւն առ։
       Մին էլ քու բաներտ լաւ մարտանա լինիս, աչքտ բանաս, ղուրղուշուն չառնուս, որ տեղս գինն իչաւ. ղահվէն ԲՌ (2000) դին իչաւ։ Ասում են օսմանցու յերկիրն շատ է յելել ղահուվա։ չառնուս։ Ողջ լեր։
       Հալպաթ, ինչ կանես արա, Ջլօվին հետ գաս։ Զմրութիւն, խանչրին գներն որ քեզ ասի թէ՝ չի լինի էլ պակսել գլխից հանես։ Մաթլապ մին էլ մեզնից ջուղապ չուզես թէ՝ Ֆալանին էս գինն են տալիս՝ տամ, թէ չի տամ. ք[ա]նի կարես դատէ, վէրչն մին բանի հետ փօխէ, շուտ եկ։
       Այս աղի գիրն ներքո գրին հետ մօհրեցի։