Դիւան

Հեղինակ

Բաժին

Թեմա
Սհապ աղա Գիրումին, հայր Շահինին
      
       Ի նուաստ ծառայ Դավութէս, Բակնազարէս, ծնող մօրէս, տան մեծ եւ փոքունէս, շատ բարով, հազար բարի հասցէ վերոյգրեալ պարոնացն եւ այլ ձեր հրամանոց սեղանակից հազրջումիաթին։ Եւ թէ դուք մեր աֆալն, կամ օղլուշաղին աֆալն հրացանէք, Աստուծոյ փարք, այս սհաթիս սաղ սալամաթ եմք եւ ձեր տեսուն կարօտ։
       Դարձեալ, ա՜յ մեր սհապներ, այս է որ երեք չորս գիր մեր ամենայն աֆալն, դարդն, տիլն գրած ենք , ողորկած ձեզ վրայ, ոչ թէ մին գիրին պատասխաննչի եկալ՝ թէ մեք այլ խաթիրջամ ելանինք, մնացել [ի]նք վերեւ աստված, ներեւ ձեզ մտիկ անում, որ շուտով այս բեքար տանս, այս պշարած օղլուշաղիս մին իմդատ հաստով այս բեքար տանս, այս պշարած օղլուշաղիս մին իմդատ հասնիք։ Դուք իսա մին գիր այլ չեք ողարկում, որ թէ մեք, թէ պարտականներն մին քիչ դինջիլամիշ ելանինք։ Գէնա աստված ազատի, անփորձ պահի, ձեր աֆալն ամաշա գրում է, նաթիջա, դուք եկիք ձեր տանն տէր հասիք, թէ չեմ հազար գիր՝ մին ըստակ է։
       Ա՜յ աստուծոյ բանդաք, այս ի՞նչ է մեր քաշում չարչարանքն. ոչ մեռեալ ենք, ոչ կենդանի, ղահրու չուրումիշ [ի]նք ելալ գիր գրելով , այլ քաղիթ կամ միրաքապ չի մնացել, շատ ասելով մեր գլխումն այլ խելք չի մնացել։ Մակար դուք ձեր տանան, օղլուշաղան ջիպ ձեռք [ի]ք վեր կալած, մեզ այլ հիմացրէք, թէ մեզ մալ մադաթ [ի]ք, մեզ մեհտար [ի]ք, այդպէս չեն տէրութիւն անիլ։ Ով օր Հենդըյեա [ի]մանում է, այս երկրիս զլումն լըսում է, գալիս [ի]մանում է, այս երկրիս զլումն լըսում է, գալիս [ի]ն տուն, իւրանց տանն տէր կենում, չուք ի՞նչ ֆիքրումն էք, ի՞նչ նիաթի տէր իք։ Այս զլում սութամներս եկաւ, տասը շաբաթ մեր պարքն անց կացաւ, խապար չենք՝ թէ ո՞րին օհտէն գանք։
       Ամա՜ն, աստուծոյ խաթրին համար, եկիք, հասիք։ Աստուծոյ շաբաթն մին անգամ թաւջի ին անում , պարք չի ընկնում, էհտիբար չի կա, միսա մհակ մեք ի՞նչպէս անիմք, շիտակ որ առիքան շարիտ [ի]նք գծել վըզնիս, խեխտիլ, ամայ դուք իք մնալ դատաստանին պարտական։ Այ բեմուրվաթ, նիսաֆ արէք, տեսէք թէ ի՞նչ [ի]ք անում։ Աստուծոյ փարք, խելօք, կատարեալ մարդիք իք, դուք աշխարհի խրատ իք տալիս, հիմայ օ՜վ խրատ տա։
       Ամա՞ն, մին հալ ու յօլ արէք, Բէթաշա պարքն ողարկեցէք։ Քրիստոսի չարչանանք են մեզ տալիս, այլ իրզը, սուրաթ չի մնացել, այպ ա, ամօթ է։ Ֆարազի թէ մեք ասինք, գրինք ոչ, դուք ձեր տան հսապն, պարքն, աֆալն խա՞պար չէք։ Աստուծոյ խաթրին համար, շուտով մին մալ մատաթ հասիք, որ տունն ձեռաց գնացել այ։ Աստվաթ մի արասցէ, որ ջուրն կու տա գլխօվն, անտի յետն կուզես թէ ձեր հարիւն քսան [ի]նի, մին տիան չի հսապվիլ։
       Ամա՜ն, ամենայն բան գիրլն մուսպաթ չի, միտք արիք, յիմացիք, այս ինչ կրակ ա վիլիաթիս վերայ. այլ գեղ, աւադանլուղ չի մնացել, ամէն յեսիր յաղմանին արալ, մնացել ա մեր գեղն։ Աստված փրկի, Տէրն ազարտի, սարը, քար ասկար կոխած է։ Եկին գլդէնի մեր նախիրն ջիպ տարին, մեր եզինքն այլ տարին, մնացինք այսպէս բէքար, մաբլաղ։ Վարը վաստակ ունիմք, կալը կասա, ինչ անինք, ի՞նչպէս հաւաքինք։ Եզն չի կա, էհտիբար չի կա, փող չի կա՝ թէ եզն առնինք։ Գեղումն տասն եզն չի կա, ամէնն տարած են, կորցրած։ Գեղին սօխարխներն, չորս թարաֆն, ամէն քուչաբանտ է, ոչ գիշերն ունինք դադար, ոչ ցերեկն, շիտակ որ ջիպ փուչացել ինք։ Դահլին լիտրն դառավ հազար դիան, ոչ ասվել ա, ոչ էլ լսվել։ Լիտրն հազար դին ի՞նչպէս դահլ առնինք, օղլուշաղ պահինք, մալ ու չար տանք, ջավր քաշինք։ Մեղայ աստուծոյ՝ թէ այս ջավրիս հրեշտակ աստուծոյ կա՞րի համբերել։ Վալահի, շուտօվ եկինք ձեր տանն հետնան կացիք։ Այս է չորս ամիս է, որ Ցաղնա, Ըստոպի, Քուչն, Դըզան՝ մեր գեղն քուլօլան գեղարանքն, օղլուշաղօվ, նասուն տավարօվ, մեր գեղումն ին կենում, ջահթըն հէսիր յաղման ին։ Մակար այս զլումս լսում չիք, որ դինջիլամիշ իք ելած։ Հիմայ, աստուծոյ փարք, մին երկու շաբաթ է, որ ասկարն քաշվեց դեպի Թարվեզ, օրթալուղն մին քիչ ֆարաղաթ ելաւ, դահլն դարձաւ չորս հինգ շահի, աստուծոյ փարք, ուրիշ ղասաֆաթ միթկըն չի անիք, իշալահ, որ սաղանաղ էր, անց կացաւ սէլի նման, այս էլ մեր մեղացն է, որ տեսնում ինք։ Խօփ, ինչ որ մեր ճակատներին գրված է, ամենաբարի աստուծոյ է, բօլաքիմ այլ աստված ողորմած ելանի, ազատի։ Մեր մեծ դարդն , մեր մեծ շալակն, մեր ղահր ղազաֆաթն, մեր պարտքըն է, զարա շատ սխլաթ են տալիս, օրն տասն գալիս է, քսանն գնում։ Մին ղուրու էհտիբար ունինք, այն էլ ջիպ կտրվեց, ր մին մարդ մեզ այլ ձեռք չի բռնում։ Թէ յիմանաք, այս գիրս գիր չի հասապիք, գիտացիք որ երկու թուման տված ենք, մինն ողարկած ձեր հետան։ Արթուխ մեք մեռած [ի]նք, մեզ հողով անոդ չի կա։ Վասն Քրիստոսի խաթրին համար, եկիք մեզ հողով արէք ա՜յ մեր սհապներ, ա՜յ մեր աչաց լուս։ Այս տանս հազար տարվա ամակտարի շինութիւն կա, վախինք որ ոչինչ տեղն էլի գունի մէջում մահվիա ելանինք, այլ կարիլ չենք գլուխ վեր պատիլ։ Ժամանակիս ղապումի, մարդ մարդի ֆայտա չունի, ձեր շենքին հողն, քարն էլ ձեզ համար լեզու ելած ձեր ասմունքն, ղայպաթն [ին ] անում։ Մեր բարեկամն դրուստն միայն աստվածն է, որ սուրբ խնամքն այս օջաղաս ոչ պակաս անի։ Այդր գօրա իմացիք, թէ մեր օղլուշաղին դարտն, աֆալն ինչ ա։ Տատն քիւթ ջան ա, ղըւաթա ընկած, կարում չի թէ իւրան համար ժամ գնա։ Մաբլաղ օղլուշաղ ] նասուն տավար բռնաց մեք այլ, մեր պակասն, մեր օղլուշաղն ենք, չէ վուր մեզանում, որ աստուծոյ կամօքն դուշմանի սրտօվ չի ելանինք։
       Ա՜յ մեր սհապներ, ջանըներս շատ աջիմիս իլած, թահր թօհմա շատ ինք գրում, խաթըրներտ մնայ ոչ, մեր ցաւն այլ ելած է մեր գլուխն, ոչ դարման է գտնվում, ոչ մեռանում ենք, որ ազատ ելանինք վասն պարտականի ձեռաց։
       Ամա՜ն, ամա՜ն ձեր գլխին, արեւին սատղ լինինք, ֆաքիր բօրջի արէք, ինչպէս որ գիտէք, արեցէք, թաք այս պարքերիս մին հալ, մին ֆիքր քաշիք , զմեզ կան ձեր մեռեալքն ազատ արէք։ Ոչ հալալ հացի ենք, ոչ ջրի, ամէնն աղու զէհար են անում։ Աստված վկա է, ղասաֆաթու մեզ վերայ ցաւ ա յնկանիլ, այլ օհտէն գալու ճար, թաբիր չի գտնըվիլ։ Շիտակ որ ջրի մէջա դուրս ձգած ձկան նման բերաններս բաց ա մնացել։ Վերեւ աստծոյ, ներքեւ ձեզ ինք մտիկ անում, որ շուտով մեզ մալ ու միտ ելանիք։ Աստված վկայ է, այս գիրս ձեզ համար սայլի է եկալ, գլխներդ այս տեղ թրջեցիք, սյստեղ թրաշ արէք, այլ ուրիշ ֆիքր էհմալ չի անիք։ Հազար, հազար, հազար հալպաթ, պարքն ողորկեցէք կամ մինարքտ եկիք, որ տունն ձեռաց գնացել ա։
       Արզ արեց մեղաւոր Ծատուրս։ Ա՜յ սհապ պարոն Գիրում եւ Շահին, օղլուշաղն սխլաթ շատ ին քաշում, ոչ ասվել եւ ոչ գրվիլ սրանց քաշում սխլաթն, միայն աստվածն է գիտել, հազար հալպաթ, եկիք, հասիք, հրամանք ձերն է։
       Գրեցաւ թվ. ՌՃՀԴ (1725) յունիս ամսի ԺԵ - ումն (տասն եւ հիգում Վռազ գրեցի, թողութիւն անիք, Պարոնայց մին օրն՝ հարիւր հազար, ամէն։
       Բարսեղէս ծանիր ա՞յ պարոն Շահին. թէ հիմանաս, բըրտեցի Փանին այն թամասկին ջհաթէն ԺԵ (15) մաջառ ոսկի է տվալ։
       Հասցէ գիրք Մօսկօվն կամ ուր եւ իցէ ռամեցի Գրիգորի որդի պորոն Գիրումին եւ պարոն Շահինին ձեռն, անբաց հարցանողն տէրն օրհնէ , ամէն։
       Եղեւ թվ. ՌՃՀԴ (1725) յունիս ամսին ԺԵ - ումն (տասն եւ հինգումն Թասլիմ պարոնաց ղուլուղ։