Դիւան

Հեղինակ

Բաժին

Թեմա
52. Իմ սիրելի պարոն Մօվսէսիտ
      
       1722 հոկտեմբերի 26. Դավրէժ։
      
       Էս գրիցն յառէջ քեզ գրեցի Էյվազի ձեռօվն եւ նրան տվի 3400 դին, որ յուզաց ինքմիններտ առնու եւ բերի, հսապն տես։ Եւ այնուհետեւ աղիցն մին գիր էկաւ Համատանայ , որ սեպտեմբերի 7գրած էր։ Եւ գրել էր թէ շահն նրան ղրկեց, որ Ղազպինու թօփերն տանի Սպահան, հետ զօրացն պարսից, բայց Սպահանա յելներն ի բաց աղուանից, զօրքն, կթափվին վրան, փոքր կռիւ կու տան, յերբ որ կուզէ փախչի, ձին կնկնի եւ թամքն կդառնայ, յետո որ կսկսէ նորէն թամբել, կրկին երկու աղուան կթափվին վրան, մինին կսպաննէ, եւ մինն իրան կզարնէ միչացէն նիզակօվ եւ այսպէս վիրաւոր կփախչի մինչի Համատան։ Եւ ինձ գրեց թէ՝ աստուծօվ շուտօվ կլաւանամ եւ կգան Ղազպին շահզատի կուշտն եւ իմ ամէն բաներ կը շինեմ, եւ գու գամ Թարվէզ, ամմա ես յանձս չառի գնալ։ Եւ մին էլ գրել էր թէ մեր սարքարի նավերն յելերլ են Բանտար, տեսել են, որ բանս այս կերպիս է, գնացել են Պասրայ, երկու նավն Բանկալի ապրանքօվ է, մինն 42բ || Ֆռանկիստանու։ Եւ գրել էր թէ սպահանու հացի գինն հացի լիտրն մնչի ԺԲՌ (12000) դին է յելել, եւ շատ բաներ է գրել, ամա մեզ չէ փոյթ պատմել։
       Եւ գրեց ինձ, ապսպրեց, թէ յորժամ Էրզրմ գրես, ինձանից բարեւ գրէ Ղայա Օղլուն, մղտսի Սարգսին, պարօն Մօվսէսին, պարոն Շահանին, պարոն Ղազարին եւ այլ ամէն բարեկամաց, եւ դուն աղի բարեւն մատոյ աղի բերանիցն։
       Լեղակն մինչի ԺԸ (18) թուման էլաւ, ամա չը կայ, կարծեմ թէ շատ գելնէ։ Եւ չափառ էկաւ շահզատիցն, որ տեղիս ղօշումն տանեն։ Եւ դու տեղի որպիսութիներն մեզ շուտօվ յիմեցնես։ Եւ թէ դուն կարե՞ս տեղս գալ, թէ ոչ։ Եւ այլ ողջ լեր։ Ողջոյն մատոյ պարոն Ղազարին, պարոն Մօվսէսին, նանայինս, մօրաքուրիս եւ Ղեւոնդին եւ այլ մեզ հարցանօղաց ամենեցուն։
      
       Զի ես եմ ծառայից ծառա ամենախոնարհ Էլիաս Մուշեխանց։
      
       Այս գիրն գրեցի եւ դրի չաւուշ Յուսուֆի գրի մէջն եւ վրան գրեցինք, որ հասնի Էրզրմ, Բօշա մահլան, Եղիազարի որդի չաւուշ Յուսուֆի ախպէր Այվազին, որ նայ տանի տայ իմ եխպայր պարոն Մօվսէսին։ Գրեցի եւ կնքեցի հոկտեմբերի 26 եւ տվի Յուսուֆին, որ յենկիչարոց հետ ղրկէ Էրզրմ։