Դիւան

Հեղինակ

Բաժին

Թեմա
Հոգեւոր հայր պարոն Թաթէոսիտ օրհնեալ յաջն համբուրեմ հանդերձ ողջունիւ
      
       1719 ապրիլ 30. Թարվեզ։
      
       Գիտութիւն լիցի հօրտ իմոյ, որ քո հրամանուց գրած նմրա 19 գիրտ մեզ հասաւ ապրիլի 3 էրզրմցի Արութինի ձեռօվն։ Գրել էյիր թէ՝ փողն ինձ զարուր այ եւ մին սղոց եւ մին պաղի դանակ էս յուզել։ Տեղս սղոց շատ կայ, ամա քո յուզած պաղի դանակն տեղս չի լինիլ. թողութիւն շնորհես, ձեռս մի փոքր շատ բան կար, կարացի ոչ քեզ ղրկել, ինշալահ , բանէ պրծնում, կողարկեմ ինչ որ ուզել ես։
       Հայր սուրբ, ես դուշմանութիւն չունէյի լօթիներին հետ, ամա լօթիներն ինձ դուշմանոթիւն անել գուզէյին. ես խապար չեմ ջահաթն ինչ է կամ ես ի՞նչ վատ արի նրանց։ Քո սուրբ աղօթիւն էն մահալայիցն յելանք, ուրիշ մահլայ գնացինք, աստծով, պրծանք էն լօթիներիցն, հոք մի քաշել։ Խոճա Սքանդարին շատ բարեւ արես, նրա համար էլ մարփէճ կողարկեմ։
       Թէ յիմանաս, Հալապայ շաթրներ եկին, սպանփա շատ բերին, ամէն Ֆռանկիստան խապարներն գրած էր։ Շատ ղառըշուղ է Ֆռանկիստան. ինկլիս, ֆրանսիս, լամցէն եւ այլք, միաբան պիտի կռվին Սպանիօլի հետ։ Շւէթ թագաուրն Դէնիմարքի յերկիրն գնացել է Նօվէռք մին բերդի վրայ կռիւ, մին պատի թոփի մէջ գուլուլաներ շատ ածել են եւ տվել շւէթ թագաւորն սպանէլ։ Եւ Սուպեցքի թաքաւորի աղչիկն լեհու գնացել է Իտալիյեա, որ պսակի ինկլիս թագաւորի Յակոբի տղին հետ։ Այնպես յիմանաս։ Այս էր գլխաւոր խապարներն, որ գրեցի հրամանուցտ…
      
       Պատուելի հօրտ ծառա Էլիյաս Ջէյրանտան։