Դիւան

Հեղինակ

Բաժին

Թեմա
Պատուելի Գաբրիէլ Յուվանիչ Կալօվքինին
      
       1725 մարտի 31. Սլուշենբոռք։
      
       Ծանուցում լից տէրութեան քում, որ փօտեաչի Վասիլ Կուզմիչն եւ թըլմաճ Յուվան Ղզլպաշինն մեզ Մօսքոֆու վեր առեալ Բերին Ուկլից վայվօտն մեզ պօսպօրտ չբերեց վասն այն մնացինք անդ արգելեալ 2 ամիս։
       Մարտի 4 -ումն մին սերժան արեկ հանդերձ 6 սօլտատօվ, անունն Վասիլ Մաթվեյչ, իբր թէ առաքեալ է տէրութեանէն ձերմէ, եւ մեզ Ուկլիցու վեր առեալ եբեր Սլուշենբօռք, պահում է բերթի մէջն, պատճառն ոչ գիտեմք։ Եւ որ մեք ութն մարդ եմք եւ խարճի չունիմք, սերժանի տվածն մեզ չէ բաւական, վասն այն հարկ եղեւ մեզ ծանուցանել տէրութեան քում, խնդրելօվ, որ մին թլմաճ առաքես հան319բ || դերձ հրամանաւ, որ մեզ շուտօվ բերէ ի ձեր ծառայութիւնն, քանզի ունիմք հարկաւոր եւ պեթքական բան ասել թագաւորին, զի յոյս ունիմք, որ մեր բանէն բազում օգուտ գլնի թագաւորին, եւ սուրբ հաւատոյն եւ մեր ազգին։
       Եւ գիտութիւն լիցի, որ խօրհուրդն ոչ եմ կարօղ գրեմ կամ այլոց յայտնել , բացի թագաւորին միայնոյ։ Եւ մեք, որ ոչ գիտեաք ձեր յերկրին սովորութիւնն, թէ այսքան գերկարէր, վասն այն ոչ ծանուցաք մինչի այսօր։ Այժմ, որ մին աւուր ճանապար է մնացել, շնորհեա, որ շուտօվ գամք, զի յետանալն մեր անօգուտ է։
       321ա || Եւս խնդրեմ, որ ինչ կամի տէրութիւնն քո հարցանել, առանձին հարցցէ, յայտնին՝ ոչինչ, զի մի՛ ոք յիմասցէ, թէ տէրութիւնն քո ինձանից բան հարցուց, պատճառն ծանուցանելոց եմ հրամանուցտ։
      
       Ծառա Եղիա Աստուածատուրեան Մուշեխանց