Դիւան

Հեղինակ

Բաժին

Թեմա
Պ[ա]րոնիտ պարոն Տալանսօն
      
       1723 յուլիս 27. Թարվէզ, նոր տօմարիւ։
      
       Պարոն, մին ուռուսի թարգման եկաւ տեղս, անունն Իսլամ, որ ծառայէ պարսից թագաւորին։ Եւ նայ պատմեաց մեզ քո հրամանուցէն՝ թէ տեղտ էս, եւ մեք լսելօվ յոյժ ուրախացաք։
       Չորս նամակ բերին պարսից թագաւորին՝ մուսի Շւալիեր պատրին Ֆրանցիզո թագաւորին, եւ մունսինօռ Բառնաբան Սպահանու եպիսկոպոսն սուրբ Փափէն եւ Կարմէլիթան պարոն Հիրոնիմոսն՝ իմփեռաթօռէն։ Զայս լուեալ նոր թագաւորն պարսից մեծամեծաց իւրոց եւ կամեցաւ պատասխանել երիցանցն եւ ընտր[եաց] || մեզ առաքել այս գրեանքն։ Եւ մեք, որ կամիմք շուտօվ գնալ ճանապարհաւն օսմանցու յերկրէն, բայց որ փափաքեմք տեսանել հրամանքտ եւ գնալ ճանապարհէն քրիստոնէյից, քան թէ թուրքաց։ Վասն այնորիկ խնդրեմք հրամանուցէտ, որ ի ժամանել մեզ անդ պատրաստ լինի մեզ մին նաւ, որ շուտօվ գնամք։
       Եւս խնդրեմք հրամանուցէտ, որ եթէ կամիք մեզ մին [նաւ ] տալ, եւ եթէ մեք բարեպէս կարեմք անց կենալ ուռուսի յերկրիցն, պատասխան գրոյս առաքես առ մեզ, որ մեք շուտօվ գամք տեսանել զհրամանքտ եւ անտի գնալ ողջունել թագաւորն։ Եթէ ոչ է հնար, գնամք այլ ճանապարհու։ Խնդրեմք, որ այս խօսքն ծածուկ լին[ի ] մեր մէջ, միայն թէ դուն եւ սպառապետ տեղոյդ զօրացն իմանայ։
       Եւս շնորհ արա գրէ մեզ՝ թէ ուռուսի թագաւորն ի՞նչ տեղ է, քանզի տեղս այլ եւ այլ խապար եմք լսում։ Ողջ լեր ի տէր, ամեն։
      
       Elias Mouchek de la compan Frans