Դիւան

Հեղինակ

Բաժին

Թեմա
Զօրութիւն գրոյս այս է, որ թիվն ՌՃԿԵ (1716), մարտի Ա (1), Մօսկովումս, Յիսուսի ծառայ տէր Աւագս, թարվզեցի Նազարի որդի Գրիգորն նօքար բռնեցի, որ տարէն Բ (2) թուման ԴՌ (4000) դին իւրն դօնլուղ տամ եւ իւրն նըսպաթ Ա (1) դաստ էր շոր առնեմ, ներքոյ գրեալ թարեղէն մինչի մին տարի վադայ, աստուծօվ սարվազին, վերոյ Բ (2) թուման ԴՌ (4000) դին դօնլուղն եւ փուշակն բիուղր տամ։ Եթէ մին տարուցն ավելի կայ, որչանք որ մօտըս մնայ , էլ վերոյ ղարարօվն իւր դօնլուղն եւ շորն էլ բիուզր տամ։
       Եւ այլ նօքար Գրիգորն էս շարթօվս նօքարութիւն առի, որ միշտ, ամենայն ժամ, իմ հոգեւոր կամքն կատարէ, իմ հրամանէն եւ իմ յօրդնէն դուրս բան չառի, իւր հալօվն կայ, սուտ չտայ մէկն խօսի, եւ ճշմարտութեամբ շարժի, խմելիք չխմի, թամբաքյ չքաշի, լեզու չտայ, բերանն, ձեռն, ոտն յիստակ պահի եւ իմ հան սըռն դուսր չտանի, վադայխլաֆ դուրս չելնի, չարութիւն եւ խայինութիւն չառի, սրտցաւի եւ հաւատարմութիւն առի, իմ սիրելոյն սիրելի եւ իմ ատելոյն ատելի լինի, իմ բարեկամն եւ իմ թշնամին ինձ ցանուցանի։ Եթէ մէկն կայ, իւր հախն իւրն րաժանի լինի եւ օրհնութիւնն ատսուծոյ առցէ։ Եթէ չարութիւն առի, վրէժ եւ պատիժ ի տեառնէ առցէ, քանզի «Ծառայ հաւատարիմ՝ գործ բարի գտանէ»։
       Այս է շարթ եւ ղօվլագիր, որ Յիսուսի ծառայ տէր Աւագս իմ ձեռամբս գրեալ կնքեցի եւ յետու նօքար Գրիգորին, որ մեկնութեամբ կայ , ի մերմէ օրհնութիւն ժառանգէ։
       Գրեցաւ թիվն Փրկիզին ՌԷՃԺԶ (1716) մարտի Ը (8) Մօսկօվումս։ Յիսուսի ծառայ տէր Աւագիս ղաբուլ այ, եւ իմ անուան միրս այ։
      
       Կնիք
       (1716, թղթապանակ , N, թ. 2)