Դիւան

Հեղինակ

Բաժին

Թեմա
23ա || Մուսիու Պօռէկարիտ
      
       1722 յուլիսի 20. Թարվէզ։
      
       Յուլիսի 14 ողջ եւ առողջ ձեր սուրբ աղօթիւն մտայ Թարվէզ եւ նստայ պատրիների կուշտն։ Քո ամէն ապսպրած խոսկերին պատասխան չեմ գրել, քանզի միրզա Մումինն սպաննեցին յունիսի 25 Ալվէրտի գեղն Ամարա ճանփին։ Պատճառն է դիւանբեկին, եւ միրզա Յուսուֆն, եւ միրզա Աթան եւ այլք քանիք, ԷՃ (700) թուման խոստացան սարտարին՝ եթէ սպանէ միրզա Մումինն։ Եւ վնասն, որ գրեցին ծածուկ սարտարին, այս էր թէ՝ միրզա Մումինն կամի քեզ սպաննել, եւ խրատել է ժողովրդեանն, որ ոչ թողուն զքեզ մտնուլ քաղաք, որ ամենեւին սուտ էր։
       Նաղին էկաւ քաղաք, ղրկեցի որ մեր ապրանքն գեղիցն բերէ, պատասխանեց թէ՝ չի բերել, մինչեւ որ ես գեղ չը գնամ։
       Ես չէյի կարել գնալ, քանզի լօթիներին կամին սպաննել ասելօվ թէ՝ «Լաւ ժամանակ է, որ ո՛չ շահ կայ, ո՛չ խան »։ Կարծեմ թէ՝ Նաղին, որ ստիպում է ինձ տանել գեղ, նրանց հետ խօսք կապեց, թէ գան գեղ, զիս սպաննեն, որ ապրանքն ուտեն՝ այսու կարծիքօվ, թէ աղուանն կառնու Սպահան եւ ձեզ կջարդեն։ Այսօր Օվանէսն ղրկեցի գեղ, եւ բարեկամք արգելեցին՝ որ ես գեղ չը գնամ։ Առաջ դիւանբեկին մեզ թշնամի էր, այժմ՝ եւս առաւել, քանզի նրա գրեցին սպահանա թէ՝ Ֆռանկներն գանկատ արին քեզանից։ Տեղս իրանք ասում են թէ՝ ես սօվրացուցի պատրիներին, որ դիւանբեկու համար գանկատ անեն, ասելով թէ՝ պատրիքն լեզու եւ բան չեն գիտել, ես գիտեմ։ Տես թէ կարե՞մ մնալ առանց օգնութեան, որ այժմ քաղաքիս տէրն է եւ ամէնն նրանից կվախեն, լաւ ֆիքր քաշես։
       Գաֆտելն, Մամաջանն գնացել են Թիֆլիս։ Տեղս այնչափ սօվտաքար չէ մնացել, ամէնն փախել են լազկու ահիցն։ Եւ ալիշվէրիշ իսկի չկայ, լօնտռան 19 շահի ծախվել է մին քանի օր յառաջ, այժմ ոչ առնօղ կայ եւ ոչ ծախօղ։
       Լազկին Արտաւիլ ջարթեց եւ թալանեց, մնաց 23բ || 17օր, որժամ լսեցին թէ՝ վրացի եկել էր Քռու ղրաղն, յելան Արտաւիլու եւ փախան, գնացին Շամախի։
       Ասում են թէ՝ օսմանցուցն 5 փաշայ պիտի գայ Թավրէզու վրայ, ոմանք ասում են թէ՝ պարսից օգնութիւն գու գայն, ոմանք ասում են թէ՝ կռիւ համար է, քանզի ասում են թէ՝ Հասան փաշան թային են արել սպահանու վրա 7 փաշայօվ, եւ Էրզր[ու]մա փաշան թային են արել 5 փաշայօվ Թարվիզու վրայ։ Ասում են թէ՝ Էրզրմա փաշան լազկին պիտի ջարթէ, Հասան փաշան՝ աղուվանն։ Ոմանք կայ, որ ասում էն թէ՝ Էրզրմու փաշան մինչի Ղազպին պիտի զաֆտէ, եւ Հասան փաշան՝ դենն որչանք յերկիր որ կայ, ճշմարիտն՝ աստուած գիտէ։ Բայց քեզ ասում եմ թէ՝ 2 օր կայ, որ Էրզրմու մարդ էկաւ գիր բերին, որ օսմանցու մարդիկքն ապրանքներն առնուն եւ յետ գնան։ Այս երկու օրումս մեր Էրզրմայ տղերքն իրանց ապրանքն բառնում են, որ յետ տանեն Էրզրմ։ Եւ ասում են թէ՝ Էլչի էկաւ օսմանցուցն Վախտանկ խանի կուշտն թէ՝ Լազկուն հետն բան չունիս, յետ գաս, տեղտ նստիս։
       Այսօր գնացին միրզա Մումինի տունն։ Միրզա Մումինի կնիկն խապար դուս ղրկեց ինձ Ջիմշիտի բերանօվն թէ՝ որ գուզեն որ իրանց փողն չը կորչի, վեզիրութեան բաղամն միրզա Մումինի փոքր ախպօրն անուանն շինեն։ Միրզա Մէհտուն խնդրեցի իմ շեշխանա թուֆանքն, եւ թուրն եւ տապանչան, որ տան ինձ , պատասխանեցին թէ՝ որժամ սպաննին միրզա Մումինն, նոյնժամայն սարտարն քաշեց, տարաւ էտ իքմինանին։
       Եւ միրզա Շէֆին շատ բարեւ է անում, հրամանուցէտ խնդրում է, թէ այս թղթաբեր մարդուն որչանք որ փող պետք լինի, տաս, քանզի ինձ համար մանսուպ է առնում աղա Մումինին հետ։
       Մօվսէսն Օրտւար է, պիտի գնա Էրզրմ։ Մղտսի Սարգիսն գրեց մին գիր, որ խնդրում է իրան փողն շուտօվ տամք, քանզի շատ տաւայ են արել, եւ շատ փող են առել եւ դեռ եւս պրծել չէ։ Տէր Բարղամի գիրն էկաւ իրան տղին վրայ, որ գրեց թէ՝ շուտօվ ինչ ապրանք որ ունիք, առնուք յետ գաք։ Եւ Գալուստին էլ գրեցին այնպէս։ Ասում է Նաղին թէ՝ ապրանքն հողի տակն է դրել, քանզի լազկուցն վախում է։Եւ լսեցի թէ՝ սանդուղներն շատ անգամ բացել է եւ պազի ինքմինն ծախել։ Օվանէսն յետ 2 աւուր գնում են Էրզրում, եւ իրան փողն յոժով յուզում է։
       Որչանք որ քարվան է էկել Էրզրմ, չեն թողել ր տեղս գան գրել են թէ՝ այնքան շատ վաճառական է եկել Էրզրմ, որ մահալլերքն, տներումն են իչել։
       Ճանապարհիցն 2 գիր եմ գրել հրամանուցտ, մինն՝ Հօռօմդարայու վրացի չափառներօվն, մինն՝ Քաշանայ ջուղայեցի Օվանօվն։
       Նոր որ գիրս կնքում էյի, շաթր էկաւ Էրզրումայ, եւ գրեցին թէ՝ Դաւրիշ աղեն կամ Ուզուն Մուստաֆէն պիտի 24ա || գան էլչութիւն։ Եւ հութքարիցն նոր ֆարման է յելել թէ՝ ղօշուն հազր լինի Աճամու յերկրին համար, ամա քանի որ Սպահան շահի ձեռն է, թարփանմիշ մի լինիք, երբ որ Սպահան աղուանի ձեռն յընկնի, շուտօվ գնաք Աճամի յերկիրն զաճտէք։
       Օվանէսն յետ էկաւ գեղիցն դատարկ։ Նաղին մեր ապրանքն չէ տվել, ասում է թէ՝ ԴՌ (4000) լիտր տիֆտիկ եմ տվել, ԺԵ (15) թուման էլ հէրու խարճել եմ, հէսապ անէ, յետո ապրանքն տանի։ Եւ ասում է թէ՝ քեզ գիր է տվել, իրան մօհրօվն այս ապրանքին համար, թող իմ գիրն բերէ եւ իրան ապրանքն տանի։ Վերչի խօսքն այս է, որ չի ուզու տալ։
       Ահայ ամէն բան քեզ ծանուցի, ֆիքր քաշես։ Չունքի իսկի մարդի խօսքի ակաճ չես դնել։ Վասպիճ որ քեզ ասի թէ՝ Գալուստն տանի քաղաք, չը թողիր, հիմկս անես, ինչ որ կարօղ ես շուտօվ եւ ինձ տեղս սարգարտան չը թողնուս։ Եւ այլ ողջ լեր ի տէր։
      
       Խոնարհագոյն ծառայ. Էլիաս Մուշեխ
      
       Այս գիրն գրեցի ներքո գրին հետ, կնքեցի եւ տվի հոգեւոր տիրոչ շաթր երեւանցի Ալավերտուն, որ նայ տանի Սպահան, տայ մուսիու Պօռէկարին , օգոստոսի 6, քանզի Միրզի մարդ աղա Տահիրն յետ տվեց գիրն եւ ինքն չը գնաց։