3ա
||
N
22.
Սիրելի
Մօվսէսիտ
1718,
փետրվ[տա]րի
12,
Թավրէզ։
Մալիմ
լինի
քեզ
Մօվսէս,
որ
քո
գրած
նմրա
23
գիրտ
ինձ
հասաւ
փետրվ(ա)րի
11,
Շահպազի
ձեռօվն
հասաւ։
Պարաթիտ
փողն
կու
տամ,
պարոն
Գրիգորին
էլ
փող
կու
տամ,
ղրկած
զատերտ
կառնում։
Անճախ
էս
գիրն
քեզ
հասնելուն
պէս
Սարքսին
հսապն
կտրէ։
ինչ
որ
հասել
է,
ամէն
հսապ
արա,
պաղին
շահն
հսապօվն
առ,
Հաշթարխանու
առած
ԺԲ
(12)
թուման
մնա,
չափառներու
գրօվն
ինչպէս
որ
գրել
եմ,
այնպէս
անես։
Անճախ
սախն
չասէք՝
թէ
մեք
Պալիօզին
վաքիլն
ենք
կամ
նօքարն,
զերա
դիւանբէկուն
վրա
մուհասիլ
ղրկեց
աղէն,
մարթու
բան
միք
ասիլ,
անճախ
թաքուն
չափառներուն
ասա
թէ՝
ահ
տան
Սարքսին
թէ՝
քեզ
Թարվեզ
կու
տանինք։
Թէ
որ
կարացին
առել,
լաւ,
թէ
ոչ՝
Ղեւոնդն
թող
մին
արզ
գրէ
թաքուն,
տայ
մեր
չափառներուն,
նարանք
կու
տանին
խանին
հուքմ
անել
կու
տան,
կառնուն։
Ամա
չափառին
հարցէք,
ինչպէս
կասէ,
այնպէս
գրէք
արզան։
Սահակ
բէկն
քաթօլիկ
է,
իմ
խաթրն
շատ
կուզէ,
ես
ամէն
բանն
բերանօվ
ասել
եմ
տեղս։
էս
բարօվանգիրն
Սարքիսն
աղին
գրել
էր,
նրա
համար
քեզ
ղրկեցի,
որ
չասէ
թէ
թամամ
փողն
հասել
է,
զերա
նա
գրել
է
թէ՝
«Իմ
սանատն
ղրկէ,
ինչ
որ
պակաս
մնացել
է,
իմ
գլխիս
վերա
կու
տամ
»։
Հալպաթ,
քանի
չափառներն
չեն
էկել,
էս
12
թուման
հսապն
կտրէ,
թէ
որ
չափառներն
էլ
էկած
լինին,
ասա
թող
ձեն
չհանեն,
մինչի
էտ
հսապն
պրծնու,
յետո
արզ
արէք։
Թէ
որ
պարոն
Շահանն
տեղտ
լինի,
շատ
բարօվ
արա.
նրան
գիր
կու
գրէյի,
ամա
գիտեմ,
որ
վրա
չի
հասնիլ,
Էրզրմ
կու
գրեմ
ամէն
էհուալն
նարն։
Անճախ
էկան
տեղս
ասին
թէ՝
պարոն
Շահանն
աղին
համար
մէկ
շուն
էր
բերել,
հիմա
համիշա
հարցնում
է,
թէ՝
«Չու
մար
չի
ղրկել
»։
Հալպաթ,
էս
գիրն
թէ
վրա
հասնի
պարոն
Շահանին,
ասա
իմ
խաթերն
համար
թող
շուն
ղրկէ,
զերա
խաթրն
կու
մնա,
լսեց
որ
իրան
համար
բերել
է,
հիմա
որ
չղրկէ,
վատ
է։
Մին
էլ՝
Մօսէ՛ս,
քանի
անգամ
քեզ
գրեցի
թէ՝
մին
երկու
լաւ
սահաթ
ղրկէ,
դակիշ
արա,
զերա
դու
գրեցիր
թէ՝
տեղս
սահաթն
շատ
էժան
է,
թէ
կարես
դակիշօվ
առնուլ,
երկու
երեք
հատ
լաւն
առ,
թէ
որ
դակիշօվ
չես
կարիլ
առնուլ,
փողօվ
մին
լաւն
առ,
ղրկէ,
կամ
ջուղապ
գրէ։
Ամէն
օր
աղէն
հարցնում
է
թէ՝
«Ո՞նց
էլաւ,
ի՞նչ
ջուղապ
գրեց
»։
Էս
թուղթն
որ
մարթ
մարթու
կու
գրէ,
թամաշի
համար
չէ,
խօսք
իմանալու
համար
է,
ամէն
խօսքին
ջուղապ
արա՝
թէ
լաւ,
թէ
վատ,
հայ
կամ
չէ։
Մօհրն
ինձ
չհասաւ,
մեծ
գրքին
հետ
ղրկես։
Ալեքսանին
փողն
տաս
իրան։
Թոխաթցի
Սարքսին,
Արութենին
շատ
բարեւ
անես
եւ
մեզ
հարցանօղաց։
Լսեցի
թէ
ծախու
սաչմա
շատ
է
էկել,
չորս
լիտր
առ,
ղրկէ,
լաւ
չայ
մին
հօխա
ուզանկուն
ղրկէ։
Ծառայից
ծառայ
Էլիյեաս
Աստուածատուրեան
Այս
վերո
գիրն
գրեցի
տվի
Սպահանլու
գեղին
շաթր
Շուքր
Ալուն։
Փետրվարի
13։