Դիւան

Հեղինակ

Բաժին

Թեմա
Մեծ եւ պատուելի Մուստաֆխան սպարապետին ողջոյն
      
       1723 դեկտեմբերի 9. Ռաշտ։
      
       Յետ մատուցանելո ողջունին մերո, գիտութիւն լիցի հրամանուցտ, որժամ հասանք Կասկար, մեզ շատ պատիւ արաւ քո փոխանորդ Միր Ազիզ Սուլթանն, որ էլ պակաս տեղ չը մնաց. շնորհակալ եմք քեզանից եւ նրանից։
       Որժամ մտանք Ռաշտ, միուս օրն գնացինք տեսութիւն ուռուս սարտարին, լաւ պատիւ եւ ընդունելութիւն արաւ։ Եւ ինչ որ պատվիրեցիր, ամէնն խօսեցանք, զատ՝ զԱնզալու բանն, ղապուլ արաւ։ Փոքր նեղացել էր Մուսա խանին բանիցն, մանաւանդ այս քանի ուռուսիցն, որ բռնել էյին։ Ինչ որ պէտք էր, խօսեցանք, խաթրն առինք, եւ խաթր նշան արինք ամէն բանն։ Եւս ծանուցինք թէ՝ ձեր պատճառէն մեր թագաւորին վնաս է հասնում, էլ էն առաջի եկքն չի գալ, որպէս առաջին։ Պատասխանեց թէ՝ Աստուած մի արասցէ, որ մեք շահին վնաս տամք. իրանց 25ա || թամամ իրանց թագաւորի փողն առնուն այց, որք են վրակացու թագաւորին բանին։ Եւս շատ խօսք անցկացաւ մեր մէջն, ամէնն գրել չի լինի, գլխացաւութիւն գլնի։ Բայց Սէֆի Ղուլի բէկն քեզ կասէ։
       Երբ որ մեք բաներն կատարեցինք, կամք ունէյինք որ առաջ այս բռնած մարդիքն պրծացնեմք, յետո թէ սկսեմք խօսիլ Անզալու բանն եւ այլք որք պա[ր]տք էյին վասն թագաւորաց, բայց ուրիշ մարդիք ձեռք խառնեցին այս բանիս մէջն, եւ ուռուսի գերիքն մեր կուշտն չը ղրկեցին։
       Մեզ փոյթ չէ, դու որ էս յերկրի տէրն ես, քննէ։ Բայց ֆիքր չանէս, թէ մենք բէտամաղ եղանք . աստուած մի արասցէ, քանի որ կենդանի եմք, թագաւորի բանին վրա կաշխատեմք։ Մտիկ կանեմք թէ այս բանն ինչպէս անց կու կենա, յետո կսկսեմք խօսիլ Անզալու բանն, խաթրջամ լինիք, ինչ որ մեր ձեռանցին գու գայ, թախսիր չեմք անել, աստուծով։ Որժամ որ մեք տեղս հասնեիք, 4, 5 աւուր յետ, Փարսատանն բէկն գնաց Շահիջան իրան բանին համար։ Քեզ բարեւ կու տա։ Մեզ ինչ որ կարիք է, բարեպէս չեն տալ. ունեմ՝ 20 մարդ 9 ձի, ինչ որ թագաւորին լայեղ է, հրամայէ մեզ տան, քանզի պակաս է մեր խարճլուխն, ձեզ յայտնի է, մեք յառաջ գաղտ պիտի գնայինք չափառվար օսմանցու ճանփօվն, երբոր շատ յետացաւ բանն եւ աշքարա եղաւ, թէ գնայինք, թշնամու ձեռն կանկանէյինք եւ թագաւորի բան յետ գնկնէր, վասն, այն էս ճանփօվն եկինք, որ խաթրջան լինի, թէ ընտուր համար յառաջ մեզ շատ փող պէտք չէր այն ճանփօվն, բայց այս ճանփօվն շատ զարուր գլնի , էխտիար ունիս, այնպէս լինի, որ շահի անուան յալեղ լինի, քանզի նրա անունօվն եմք գնում։
       Ողջոյն կուտամք մեր եխպայր Ամրասիպ բէկին։ Մեզ աղօթից միք մոռանալ։
       Մեզ համար նաւ յուզեցինք սարտարէն, իրղար արաւ, բայց ասաց թէ՝ ժամանակն չէ, կվախեմ, Բ (2) ամիս համբերէք, յետո դուք ընտրեցէք նաւերն, յորն որ հաւանիք, տարէք։ Թէ այժմ ուզեմք գնալ, նաւ կու տան, բայց չի լինիլ գնալ, էլ լաւ է որ Բ (2) ամիս յուշ լինի, միայն թէ թագաւորի բանն լաւ ճանփա գնա։ Էն խնամատարն, որ մեզ տվին Շիպա խանն, մեզնից յառաջ գու գեր գեղրէնք, կփախցնէ եւ մեզ մաթար կթողիուր, ինչ որ գուզէր, կառնուր, մեր անունն բետնամ կանէր։ Երբ որ լսեցի, նրան թանպէհ արի, թողութիւն շնորհես։
       Այս գիրն կնքեցի դեկտեմբերի 11, ներքոյ գրին հետ ղրկի, որ հասնի Աստառա զանկանցի Բակդիլի վերո Մուստաֆա խան սարտարին։ Գրել տվի պարսեւար։