Դիւան

Հեղինակ

Բաժին

Թեմա
N 16. Պատուելի պարոն Յօսէփ ծերունոյտ ողջոյն
      
       1722 դեկտեմբեր 28. Թարվէզ։
      
       Նոյեսբերի 6 գրած գիրտ մեզ հասաւ դեկտեմբերի 3 նոր տօմարիւ, բացած հասաւ։ Թէպէտ բաց էր, բայց յիմացայ, զոր ինչ գրեալ էյիր տեղիտ որպիսութիւն, բազում շնորհակալ եղեւ հրամանուցէտ։
       Եւ գրեալ էյիր թէ՝ այսուհետեւ ամէն ցեղ խապարն քեզ գրելոց եմ։ Գիտակ լեր, որ այնուհետեւ ինձ էլ գիր չէ հասել քո հրամանուցէտ։
       Եւ գրեալ էյիր թէ՝ այսուհետեւ ամէն ցեղ խապարն քեզ գրելոց եմ։ Գիտակ լեր , որ այնուհետեւ ինձ էլ գիր չէ հասել քո հրամանուցէն, մտածեալ, եթէ ղրկեցիր՝ ո՞ւմ ձեռօվն որ ղրկեցիր, շնորք արոյ մեզ իմացուր, որ մեք որոնեմք։ Եւս այս նոյեմբեր 6 գրած գիրտ ո՞ւմ ձեռօվ ողարկեցիր, մեզ իմացուր, որ նրա պատիժն աստուծօվ հատուցանելոց եմք, քանզի այս գիրն որ այսպէս բացած մեզ տվին։ Շատ խնդրեցի թէ՝ օ՞վ բերեց այս գիրն, ինձ չասին, կամիմ ստուգել եւ իմանալ քո գրիցն։ Եւ որ կամիս ինձ գրել, վրան ֆռանկեւար գրել տուր եւս հայէվար, գիրն եթէ հասնի Թարվիզու պատրոցն, բաւական գլնի։ իմ անուն հայէվար վրան մի՛ գրել։
       Մուհարամ 16 Մահմուտն մտաւ Սպահան, բայց իմացայ, որ շահն ողարկեց իրան մեծամեծ իշխանքն, որ գնացին Մահմուտն բերին Սպահան, Եւ շահն իրան գլխի ճղէն դրեց Մահմուտնի գլուխն ասելօվ՝ Դու ես իմ որդին, զոր ինչ կամիս առնել, արայ։ ԹԷպէտ մեզ գիր չը կայ. բայց Քաշանայ գրեցին այսպէս։
       Եւ լսեցինք թէ՝ մեր ֆրանկներին շատ ընդունելութիւն է արել Մահմուտն. Ջուղայու մեծութիւնն տվել է ֆրանկներին։ Եւ այլ շատ խապար կայ, որ մեզ պէտք չէ գրել գրօվ, եւ շատ կայ, որ անպատեհ եւ սուտ խապարներ են։
       Նոր շահ Թահմազն պիտի գայ Թարվէզ էս քանի օրումս։
       Ինձ այսպէս կթւի թէ՝ փախաւ Ղազպինու, քանզի պատճառն այս է, որ իրան նոր Էհտիմալ Դօվլաթն գրել է Մահմուտին կուշտն թէ՝ խաթրջամ կաց, էստեղիս ժողո 46բ || ված զօրքն ես կցրեմ, եւ դու առաքէ փոքր ինչ զօրաց քոց, ես ըմբռնեալ մատուցանեմ ի ձեռին զօրաց քոց այս նոր շահն, եւ այնուհետեւ աներկուղ վարեմք թագաւորութիւն եւ ոչ ոք իցէ, որ դիմադարցէ կամաց քոց։ Այս գիրն երբ կընթեռնու, իսկոյն հրաման կու տայ երկոտասան հազար զօրաց եւ ընդ նոսան կարգէ գլխաւոր եւ սպառապետ Լութվալի խանն։ Տեսանելօվ զայս ամենայն, խան Մահմատ խանի որդին եւ Ջանի խանի որդին, իսկոյն մտանեն առ Մահմուտն եւ կասեն. ընդէ՞ր է այսքան զօրաց ժողովելոց, գրեայ մեզ հրօվարտակ, եւս տուր մեզ այս գիրն, որ գրեց Էհտիմա Դօվլէն, եւ մեք գնասցուք գաղտ յառաջ քան զօրաց գալն եւ ըմբռնեսցուք շահզատէն եւ բերցուք առանց ձանձրութեան, քանզի Էհտիմա Դօվլէն որ կամեցել է, հարկիւ տայ մեզ, եթէ ստէ, այնժամ կարելի է զօրաց մարտնջիլ, որ զկնի մեր գալոց են։ Այսու կերպիւ արձակելա այս երկու խանի որդիքն երկոտասան մարդօվ, շեշտակի եկեալ ուղիղ մտանեն առաջի շահին եւ ցոյց կու տան այս գրերն։ Եւ նա զեհի հարեալ կոչէ առ ինքն Էհտիմա Դօվլէն եւ սունկ կանէ։ Եւ շուտօվ դուս գու գայ Ղազպինու, հանդերձ ութ կամ ինը հազար մարդօվ։ Եւ հետեւ բերում է Էհտիմա Դօվլէն։ Այս է պատճառ գալստեան շահին։
       Եւս Էրզրումայ փաշան զօրաժողով անելն ստուգ է, բայց շիտակ խօսք չեն յայտնում, երբեմն ասում են թէ պիտի գան Երեւանայ վրէն, երբեմն կասեն իրանց սինօռումն պիտի մնան։ Բայց ես կարծեմ թէ՝ այսպէս խաբելօվ գու գայ Թիֆլիս, զոր աստուած ամենայնի խաբանէ նոցայ չար խորհուրդն։
       Եւ այսօր Կիլանու մարդ էկաւ եւ շատ մարդու գրած էյին թէ՝ Սալիան, Կասկար, Լանկառան շատ ուռուսի ղօշուն դուս են յելէլ ստուգիւ եւ կոտորում են սունին, եւ շահի ռահաթիցն ոչինչ չեն յուզում, միայն թէ՝ տուն գլուխ մին ձի։ Եւ այլ անշախ խօսքերն գլխացաւութիւն գլնէր հրամանուցտ, վասն այն չը գրեցի, թողութիւն շնորհէ։
       Եխպայր, Ֆռանսիզ թագաւորի մեծ էլչին մուսիու Գառտանն մեզ շնորհեց եւ փաթենթա տվեց, որ Թարվիզու վէքիլութիւն մեք կատարեմք, բայց ոչ եղեւ, քանզի խառնեցաւ այս երկիրս։ Կամք տեառն օրհնեալ եղիցի։ Ես մտածեցի գալ վրաց իշխանի կուշտն եւ ծառայել ի փառս Յիսուսի եւ ի պարծանաց սրբոյ խաչին, աստուծօվ, բազում բանից կպիտոյանամ ի մէջ բանակին քրիստոնէից, բայց անդ ոչ ոք չունիմ ճանանչ, այպէս մնացի։ Եթէ պատեհ 47ա || եւ պատշաճ համարիս , ծանո հոգեւոր տիրոչն, եթէ զիս ընդունի եւ գրէ, պատրաստ եմ գալ աստուծօվ։ Վասն ողորմած հոգի Մալխասին համար շատ տրտմեցայ, քանզի ունէյի զնա տեղի հարազատ եխպօր, եւ տէր տացէ նմայ մշտնջենաւոր հանգիստ։ Եւ ողջոյն կու տամ ամենայն եխպարց իւրքանչիւր անուանէ։ Եւ շնորհէ այս գրիս պատասխանն շուտօվ մեզ եւ տեսնում թէ եւ դու կամիս հաւանիլ, քանզի հրամանքտ ճանաչել եմ ինձ հայր եւ ճշմարիտ բարեկամ եւ այսպէս աւարտեմ զբանս։
      
       Սիրելոյտ ծառա Էլիաս Մուշեխանց։
       Ծածուկ լինի եւ մնասցէ իմ եւ քո մէջն։
      
       Այս գիրն գրեցի իւր համար 18 գրի պատասխանն։
       Դեկտեմբերի 28։