Դիւան

Հեղինակ

Բաժին

Թեմա
14ա || N 1. Միրզա Ալի Նաղին Մունշի մօմալէքիտ ողջոյն
      
       1723 սեպտեմբերի 23. Դարվէժ։
      
       Այն օրն, որ ձեզանից արձակեցա, միւս օրն եկի Թարվէզ։ Ինձ համար գիր էր գրած Էրզրումու մին բարեկամից թէ՝ շուտօվ յել այդ երկրէտ եւ գնա։ Որ այդ խար[ա]րն այլոց պէս չէ, քանզի օսմանցին պիտի գայ հարկիւ տեղտ։ Եւ այլ շատ տեղաց խապար առի, որ պիտի գան այս յերկրին վրան երկու փաշա, Պայազիտու քրտօվն պիտի գան Թավրէզ։ 5 փաշա՝ Երեւան, Գանճա, Շամախի եւ Դարպանտ։ Հասան փաշան՝ Սպահան. այսպէս յիմանաք, որ ձեր ֆիքրըն քաշէք։ Եւ մին խապար յիմացա թէ՝ Վախտանկն երկու վրացի եւ մին մեր պատրիներիցն ղրկել է իմփերատօռ թագաւորին գանգատ։
       Իմփեռատօռն չափառ էլչի է ղրկել Հունթքարին թէ՝ Դուն ինձ հետ ուխտ դրիր, որ առանց իմ հրամանին ոչ մին ազգի վրան չգանս կռիւ, այս ի՞նչ է որ լսում եմ։ Ուրացել է հունքարն թէ՝ Ես օտար յերկիր բռնել չեմ, սուտ է, միայն թէ զօրս ինչ առաքեցի սինօռներն որ իմ յերկիրն պահեն։ Յետ է դառձել Էլչին։ Յետոյ ուրիշ հայ սօվտաքար գնացել են գանկատ թէ՝ օսմանցին մեր յերկրին վրայ գալիս է։ Կրկին չափառ կողարկէ նամցան հունքարին վրա թէ՝ Ինձ երեւում է, թէ դուն ինձ խափում ես , իմացիր եւ քու ֆիքրն քաշէ, որ գալիս եմ։
       Այսօր երկու օր է, որ գրերն ուղարկեցի։
       Մեք էլ յետ քանի աւուրս գնում ենք, բայց բաղնեց բան մնաց. 3 օր է, որ դռներն գնալով ոտից յընկանք , մեծամեծք եւ ձեր դատաւորքն սարտարիցն վախում են. եթէ գուզէք որ ձեզ լաւ ղուլուղ անեմք պիտի որ իմ արզան տաք թագաւորին եւ թագաւորիցն մին հրաման գայ, որ մեք բաղնիքն տերութիւն անեմք, մինչի որ նրա տէրն գայ, մեր փողն տայ, եւ մեք մեր րեհն տամք նրա, յետոյ ինչ գուզէք՝ արէք։ Մեր ղրկած Բ (2) ղասիտն Հալապա եկաւ եւ Պալէօզիցն գիր բերին թէ՝ Երբ որ գու գաք, ձեզ համար նաւն պատրաստ է։
       Միրզա՛, պիտի որ շուտօվ իմ արզէն թագաւորին տաք եւ մի ըստ միոջէ հասկացնէք, որ մին րա||ղամ տանք, որ այս համամին հետ ոչ օվ ձեռ չունենայ. մեզ եւ ձեզ մեծ ամօթ է այս բանն, որ մին լօթի մեր ձեռանէն համամն առնու, մեք կարել չեմք այս բանիս համբերել, եթէ ոչ նար մին լաւ թանպեհ չի լինի։ Մին աստծոյ համար տեսէք թէ այնք[ա]ան վկան որ անց է կացուցել նրան, յորն Ջուղայու եկաւ թէ Մանուէլն մեռաւ ԺԱ (11) տարի կայ, այդ բաղնիցն Շահապասի դօվրովն խոճա Շահֆռազն է շինել եւ նրա վարիսներու ձեռնէն մինչի այսօր Բ (2) վարիսն Վանատիկումն են. վասն թագաւորին գլխին խաթերն, պիտի գան որ մեզ ուրախացնէք, բաղնիքն մեզ տաք։
       Քու հրամանուց գրած գիրն տվի Մահմատ Րազա բէկն, 3 - 4 անգամ պատասխան յուզեցի, չը տվեց. փողն առինք այս թղթաբերի ձեռօվն առաքեցինք քու հրամանուցն. 13 թեր[թ ] թուղթ, եթէ հաւանիս, էլ կողարկեմ։ Միրզա Մահմատ Թաղի միրզա Մուսային եւ այլ քո համախոհին Մանսուր խանին, աղա Շարիֆ Դիւիթտարին, Մահմատ բէկ Նաղրին։ Եւ այլ այս գիրն կարթա Էհիիմա Դօվլին կուշտն եւ այլոց մի՛ ասել թէ՝ Ես գրեցի։ Ամենեւին քեզ չեմ մոռանալ, եւ դու մեզ մի՛ մոռանալ։ Իմ մարդն շուտ ճամփա գցիր, որ դրա ճամփին եմ մտիկ անում։
       Այս գիրն գրել տվի մի մօլա Մօսինին պարսեւար, եւ շահի արզէն պաղնիքիցն համար, եւ Էհտիմալ Դօվլինն, եւ 13 թեր[թ ] կոկած թուղթ եւ տվի ներքո Դաւուտին հետ , որ նայ տանի շահի բանակն, տայ Մունշի մօմմալեքին՝ միրզա Ալի Նաղուն։
      
       Սեպտեմբերի 22 կնքեցի իմ եւ պատրու կնքօվն։