Դիւան

Հեղինակ

Բաժին

Թեմա
42ա || N 2. Իսմայել բէկիտ ողջոյն
      
       1724 յունվար 13. Ռաշտ։
      
       Քո հրամանուց երկու գիրն մեզ հասաւ մինն Ամիրգունա բէկի ձեռօվն, մինն քո մարդօվն։ Քո խօսքերն ծանուցի սարտարին եւ սարտարն ասաց մեզ թէ՝ Ինձնից ողջոյն մատոյ Իսմայիլ բէկին, ասացէք թէ խաթրջամ լինի, որ ես էտ բանն կորոնեմ, օվ որ էտպէս գործ է գործել, թէ հայ լինի, թէ թուրք, լաւ թամպէհ կանեմ։ Եւս շատ ղատաղան արի իմ մարդուն, որ ոչում վնաս չը հասուցանեն ոչ թէ միայն Ռաշտու, այլ եւ ամենայն Կիլանու յերկիրն խաթրջամ լինի, մեք քեզ կասեմք թէ շատ լաւ գլնի, որ քեզ կանգատ անողն ղրկէյիր տեղս եւ մեք կողարկեմք, որ գնա Փիրապազար եւ այն մարդիքն նշանց տար էլ լաւ գլնի, մի վախէք, ղրկեցէք մեր կուշտն, խաթրջամ է, նրան չեն բռնել։ Տեղս խապար բերին թէ լահիջանցին ձեզ վրա թօփ է բերում, վասն այն գնացին սֆիտ ռուսք էկին վրա մին տուն գտան երեք թօփ, քաշեցին, բերին եւ այս թղթաբեր Ամիրգունա բէկն շուտօվ ղրկեցէք սարտարի կուշտն։
       Այս գիրն գրեցի իւր համար 2 եւ 3 գրի պատասխանն եւ տվի Ամիրգունա բէկին, որ տանի Կասկար տայ վերոյ Իսմայիլ բէկին։ Ամսուս 14 կնքեցի, գնաց 15 - ումն։