Դիւան

Հեղինակ

Բաժին

Թեմա
Ես՝ յերեվանցի Յակոբջանի որդի տէր Աւագս, Մօսկօվումս, դեպի Շամախի եօլբոռջի վեռի քանաքեռըցի Գալոստի որդի տէր Թումանիցն տասն եւ մին թուման ղըզըլբաշի թազայ սքայ աբասի, որ կէսն լինի հինկ թուման հինկ հազար դին։ Աստուծօվ, սանադըս գնայ Շամախի , նշանց տալէն յետ ԽԱ (41) օր վադայ, սարվադին էլ մեր երեվանցի Մեսրօպի որդի պարոն Բարսեղն վերոյ մասկուր ԺԱ (11) թումանըն տայ վերոյ տէր Թումանին կամ իւր յօրդնուն տայ, ուզր չբերի։ Այա նայ թէ պարոն Բարսեղն Շամախի հազեր չլնի կամ թէ ուզր բերի, որ սանադիս ձեռըն դնի՝ թէ տվի, ոչ, Շամախու մինչի Մօսկօվս ինչ ղարարում որ բեշուքամ եօլբօռջի լինի, էկել էն ղարարօվն ես տէր Աւագս, ըռուստի կապէք փող տամ տէր Թումանին կամ իւր յօրդնի վաքըլին տամ, ուզր չբերեմ։
       Գրեցաւ թիւն ՌՃԿԵ (1716) փետըրվարի ԻԸ - ումն (քսանութումն ) Մօսկօվումս։
       Այս վերոյ գրեալն Յիսուսի ծառայ տէր Աւագիս ձեռաց գիրն այ, ինձ ղաբուլ այ եւ իմ մերն այ։
       (Կնիքը կտրված է)։
      
       Ես մղտսի Դիլանի որդի Վարաքըս տէր Յվաքի յիրղարօվն վկայ եմ։
      
       Թվին ՌՃԿԵ (1716) ունիս ամսոյ ԻԴ - ումն (քսանչորսումն ) այս թամասուկիս տասն մեկ թուման, որ տէր Աւաքն բարաթ էր արել պարոն Բարսեղի վրայ, թամամ այս թամասուկիս ըստակն պարոն Բարսեղիցն եկաւ ինձ՝ տէր Թումանիս, հասաւ։
       (1724, թղթապանակ N 3, թ. 186)