Ի
թուականին
ՆԿԷ
(1018)
զարթեաւ
աստուածասաստ
բարկութիւնն,
որ
ելին
ազգն
թուրքաց
ի
վերայ
քրիստոնէից
եւ
կոտորէին
անողորմ`
մանաւանդ
ի
Վասպուրական
յաւուրսն
Սենեքերիմայ:
Եւ
Սենեքերիմ
նեղեալ
յայլազգեացն
ետ
զաշխարհն
իւր
ի
Վասիլ
թագաւորն
յունաց,
եւ
եկն
ի
Սեբաստիա
հինգ
որդովն,
որ
է`
Դաւիթ,
Ատոմ,
Կոստանդին,
Վեսա,
Ապուսահլ:
Թվին
ՆՀԸ
(1029)
եղեւ
արձակումն
սատանայի
հազար
ամն
լցեալ`
եղեն
ահաւոր
նշանք
բազումք,
զի
երկինք
հերձաւ
յարեւելից
մինչեւ
յարեւելք,
եւ
ձայն
ահաւորք
յաւուրսն
հոգետես
վարդապետին
Յոհանէսին,
որ
մականուն
Կոզեռն
կոչէին,
որ
մեկնեաց
զտեսիլքն
եւ
զնշանքն
եւ
բազում
բանս
խօսեցաւ
վասն
ապագայիցն:
Ի
ջրհեղեղէն
ի
հայ
թվականն`
ՐՉԺ:
յԱբրահամէ
ի
հայ
թվականն`
ՍՉԿԲ:
Մովսէսէ
ի
հայ
թվականն`
ՌՇԿԳ:
Ի
ծննդենէն
Քրիստոսի
մինչեւ
ի
ժողովն
նիկիական`
ՅԻԲ:
Ի
հայոց
թվականին
ի
Ժ`
կարգեցաւ
հինգ
հարիւրակն,
որով
ուղղեցաւ
զատիկն:
Ի
թվին
Կ
(611)
երեւեցաւ
Մահմէտն:
Ի
թվին
ԿԲ
(613)
բաժանեցան
վրացիք
ի
միաբանութենէն
հայոց:
Ի
թվին
ՀԲ
(623)
զԱրճէշ
էառ
թուրքն:
Ի
թվին
ՇԺԳ
(1064)
բարձան
թագաւորքն
յԱնոյ,
որ
էր
վերջին
թագաւորն
Յովհաննէս:
Ի
թվին
ՇԽԵ
(1096)
ֆռանգն
առաւ
զԵրուսաղէմ:
Ի
թվին
ՇԾ
(1101)
ոչ
վառեցաւ
լոյսն
յԵրուսաղէմ
յաւուր
շաբաթու,
այլ
կիրակէի
ինն
ժամն:
Ծռազատիկ
արին
ամենայն
ազգ.
հայք
եւ
ասորիք
ուղիղ
կացին:
Ի
թվականին
ՈԺԵ
(1166)
ահագին
շարժ
եղեւ
յԵրզնկան:
Ի
թվին
ՈԺԵ
(1166)
թագաւորն
Երուսաղեմի
եհար
զՍալահատին
սուլթանն
ի
դուռն
Երուսաղեմի,
որ
եկեալ
էր
հարիւր
քառասուն
հազար
զօրաւք`
առնուլ
զՅերուսաղէմ:
Ի
Թվին
ՈՁԵ
(1236)
շարժեցաւ
Երզնկան.
եկեղեցի
մի
փլաւ:
Ի
թվին
ՈՂԱ
(1242)`
Բաչօն
էառ
զԿարնոյ
քաղաքն,
զՀռոմ
եւ
զԵրզնկան:
Ի
թվին
ՉԳ
(1254)
դարձեալ
շարժեցաւ
Երզնկան`
վեշտասան
հազար
մարդ
մեռաւ:
Ի
սոյն
ամի
Արղօնն
հարթեց
զաշխարհն
եւ
եդ
հարկ
ի
վերայ
ամենայն
գլխոց:
Ի
թվին
ՉԹ
(1260)
սուլթանն
Մորայ
կոտորեաց
զզօրս
թաթարին,
որ
էր
գլխաւորն
Քիթպուզան:
Ի
թվին
ՉԺԳ
(1264)
Շահապատինն
տարաւ
զՎարդան
վարդապետն
ի
մօտն
Հուլաւուն
խանին.
բազում
բան
իմաստութեան
հարցումն
արար
եւ
մեծաւ
պատուով
պատուեաց
զՎարդապետն:
Ի
թվին
ՉԽ
(1291)
մոլորեցան
զատիկն
տասն
ազգ
քրիստոնէիցն:
Ի
թվին
ՊԼԳ
(1384)
Բուրհանա
ղատին
եսպան
զտէրն
Սեբաստիոյ,
նահատակեաց
զՍտեփանոս
եպիսկոպոսն
եւ
զՔառասնից
վանքն
քակեաց:
Թվին
ՊԼԶ
(1387)
ել
Լանկթամուրն
բազում
զօրօք
ի
Սմրղանտայ
եւ
աւերեաց
զբազում
աշխարհ,
մանաւանդ
զՍեբաստիա
եւ
գնաց
յԱնկուրիա,
զղուանթքարին
Իլտրում
Պայազիտն
ի
խաւտսն
եղիր:
Թվին
ՊՂ
(1441)
այրեցին
զԽտրշան
ի
Մարզուան.
զսպիտակ
տուլպանան
վերուցին
ի
հայէն:
Թվին
ՋԱ
(1452)
Ճիհանշան
երեկ
էառ
զԵրզնկան:
Թվին
ՋԲ
(1453)
առաւ
Սուլթան
Մուհամմատն
զԸստամբօլ:
Թվին
ՊՀԹ
(1430)
մահն
տարածեցաւ:
Թվին
ՋԷ
(1458)
փլաւ
Երզնկին
պարիսպն
ի
շարժէն:
Թվին
ՋԺԸ
(1469)
մահ
անկաւ
յաշխարհս.
Նաղաշ
վարդապետն
զողբն
ասաց:
Թվին
ՋԼԱ
(1482)
մեռաւ
Սուլթան
Մուհամմատն
եւ
նստաւ
որդին`
Սուլթան
Պայազիտն,
եւ
շարժ
ելաւ
յԵրզնկան
եւ
երեսուն
հազար
ոգի
ի
ներքեւ
հողին
մնացին:
Թվին
ՋԿԲ
(1513)
Սուլթան
Սէլիմն
սպան
զհայրն
իւր
զՊայազիտն
եւ
ինք
նստաւ:
Թվին
ՋԿԴ
(1515)
Սէլիմն
գնաց
ի
Չալտրանն
եւ
պատերազմեցաւ
ի
հետ
Շահին
եւ
կոտորեց,
ի
գլխոցն
բերդ
արար,
եւ
ՋԿԶ
(1517)
թվին
գնաց
զՇամ,
զՄսր
էառ:
Թվին
ՋԿԸ
(1519)
Սուլթան
Սէլիմն
չարացաւ`
տղայ
ժողովեց
ի
քրիստոնէից:
Թվին
ՋՀ
(1521)
մեռաւ
Սէլիմն
եւ
նստաւ
Սուլթան
Սուլէմանն:
Ի
սոյն
ի
Սեբաստ
բաղնիք
շինեցին:
Թվին
ՋՀԱ
(1522)
այրեցին
զՊեխին
որդին
զՍաֆարն:
Թվին
ՋՀԷ
(1528)
Աթմաճայ
Խալիֆայն
ելաւ:
Թվին
ՋՀՋ
(1527)
Տոռիլու
հոռոմն
գլուխ
քաշեց,
Հուսէին
փաշան
գնաց,
կոտորեց
եւ
գերեցուց:
Թվին
ՋՀԵ
(1526)
Սուլթան
Սուլէման
գնաց
էառ
զթախտն
Ունկռուզաց`
զՄութուն:
Թվին
ՋՁԲ
(1533)
զՏեւոցու
վանաց
աբեղան
այրեցին:
Թվին
ՋՁԳ
(1535)
Շնքռկու
գեղէն
էրէց
մի
այրեցին:
զԽոճայ
Կռկճան
նահատակեցին
ի
Սեւաստ:
Թվին
ՋՁԲ
(1533)
ծռազատիկ
արարին
տասն
ազգն,
բաց
ի
հայոց
եւ
ասորոց:
Թվին
ՋՂԷ
(1548)
Ալխասն
երեկ
եւ
հանեց
տարաւ
զղուանդքարն
յեղբօրն
ի
վերայ
ի
Թարուէզ
եւ
աւերեաց
զքաղաքն,
իսկ
տէր
Թարուէզու
Շահ
Թամանն
եկեալ
աւերեց
զԲասէն,
զԽնուզ,
զԱրզրում,
զԴերջան,
զԿեղի
եւ
զԵրզնկան
եւ
զՍպեր:
Թվին
ՌԸ
(1559)
որդիքն
խուանդքարին
կռուեցան
յԻկոնիա,
Սէլիմն
զՊայազիտն
փախուց
մինչ
յԱրզրումն
եւ
նա
գնաց
ի
Շահն
եւ
երեք
որդովն
անդ
սպանին:
Թվին
ՌԺԲ
(1563)
սաստիկ
մահ
տարածեցաւ
յաշխարհն:
Թվին
ՌԺԵ
(1566)
Սուլթան
Սուլէմանն
գնաց
ի
վերայ
Փեչայ
եւ
անդ
անկաւ:
Թվին
ՌԺԶ
(1567)
նստաւ
Սէլիմն:
Թվին
ՌԺԸ
(1569)
աղջկան
ահն
եղեւ:
Թվին
ՌԻ
(1571)
առին
զԿիպրոս:
Թվին
ՌԻԴ
(1575)
մեռաւ
Սէլիմն
եւ
նստաւ
Սուլթան
Մուրատն:
Թվին
ՌԻԶ
(1577)
մեծ
ագեւոր
աստղ
եղեւ:
Թվին
ՌԻԸ
(1579)
զԵրեւան
գերեցին:
Թվին
ՌԼ
(1581)
զտօլպանտն
ի
գլխնուս
ի
վայր
ձգելու
ասախ
արաւ
Սուլթան
Մուրատն:
Թվին
ՌԼԴ
(1585)
Օսման
փաշան
գնաց
էառ
զԹաւրէզ:
Թվին
ՌԽԱ
(1592)
Սեբաստիու
տաճիկն
չարացաւ
եւ
էառ
զԼուսաւորչի
եկեղեցին: