Դարձեալ
դարձայց
ի
վերջին
կարգս
թուրքաց
եւ
իւրեանց
թուականին
կարգն:
Առաջին
թագաւորն
Օսման
խանն
ելաւ
ի
Ղարամանու
երկրէն
այսպէս,
որ
թուրքին
թագաւորութիւնն
շատ
ժամանակ
բարձուաւ
ի
տաթարացն,
ի
Պաղտատէն
եւ
յամենայն
երկրէն:
Նա'
այս
Օսմանս
լծվար
էր
եւ
հողագործ
եւ
ձանձրացաւ
եթող
զհողագործութիւնն
եւ
եղեւ
աւազակապետ
ի
լերինս
եւ
ել
ձայն
քաջութեան
նորա
ընդ
ամենայն
աշխարհն
թուրքաց
եւ
ժողովեցան
առ
նա
ամենայն
ազգն
տաճկաց
եւ
թագաւորեցուցին
զնա
եւ
առին
բազում
աշխարհս
ի
հոռոմոց
եւ
ի
տաթարաց.
եւ
յետոյ
առին
զՊռօսսայ
եւ
նստուցին
անդ
եւ
արարին
զնա
արքայանիստ
եւ
բազում
ժամանակս
անդ
նստէին
յորդոց
յորդիս:
Եւ
անտի
գնաց
զՕսմանճուկի
քարն
ամրոց
արար
եւ
կոչեաց
յիւր
անունն
Օսմանճուկ,
որ
բազումք
յայնմ
գաւառէ
ելեալ
ասեն,
որ
ի
պատերազմի
ժամն
անդ
նստէր
ինքն,
եւ
վաթսուն
ամ
թագաւորեաց:
Թվին
ՉԱ
(1252)
Սուլթան
Օրխանն
նստաւ,
քսան
եւ
ինն
ամ
թագաւորեաց:
Թվին
ՉԼԱ
(1282)
Սուլթան
Մուրատն
նստաւ`
վաթսուն
տարի:
Թվին
ՉՂԱ
(1342)
Պայազիտն
նստաւ`
չորեքտասան
ամ:
Թվին
ՊԴ
(1355)
Սուլթան
Մուհամմատ
նստաւ`
քսան
ամ:
Թվին
ՊԻԴ
(1375)
Սուլթան
Մուրատն
ելաւ,
երեսուն
եւ
մի
տարի
նստաւ:
Այս
Մուրատս
ի
Պուրսայէն
գնաց,
ի
Կալիպօլու
պողոզէն
անցաւ
յՈւռումէլին
եւ
էառ
զԱտրանա
ի
հոռոմոցն:
Քսան
տարի
անդ
նստաւ
եւ
անդ
մեռաւ:
Թվին
ՊԾ
(1401)
որդի
սորա
Սուլթան
Մուհամմատն
ելաւ
եւ
երեկ
յՈւռումէլու
ի
վեր
զԸստամբօլ
էառ,
որ
էր
մեր
հայոց
թվն.
ՋԲ
(1453):
Եւ
որդի
Մուհամմատին
Սուլթան
Պայազիտն
ելաւ,
երեսուն
եւ
ինն
տարի
թագաւորեաց:
Թվին
ՋԺԸ
(1469)
Սուլթան
Սէլիմն
թագաւորեաց
ինն
ամ:
Թվին
ՋԻԷ
(1478)
Սուլէմանն
թագաւորեաց
քառասուն
եւ
եօթն
ամ:
Թվին
ՋՀ
(1521)
փոքր
Սուլթան
Սէլիմն`
ինն
ամ:
Թվին
ՋՁԲ
(1533)
Սուլթան
Մուրատն
էր
ի
մեր
տղայութեան
ժամանակին,
որ
հայոց
թվ.
ՌԻԴ
(1575)
էր,
քսան
եւ
մի
ամ
թագաւորեաց:
Եւ
ի
սորա
ժամանակին
սկսան
պատճառ
աւերութեան
աշխարհին,
որ
բնաւ
հոգ
եւ
փոյթ
չունէր
եւ
ոչ
ի
սարայիցն
ի
դուրս
ելանէր
ի
քաղաքէն,
ոչ
զշէնն
գիտէր
եւ
ոչ
զաւերն:
Թվին
ՌԼԲ
(1583)
շարժ
ելաւ
յԵրզնկան
եւ
փլան
շատ
չինուածք
եւ
շատ
մարդ
մեռան`
մեծամեծք
եւ
փոքունք,
որ
Լուսաւորչի
պահոցն
բշ.
ին
էր:
Եւ
դեռ
մեք
եօթն
ամաց
էաք,
որ
ի
շարժէն
յետոյ
զատամս
կու
փոխէի
եւ
էաք
ի
դպրոց
ի
վանս
Ծնանառճին:
Եւ
այլ
ասացին
թէ
ի
մեծ
Լուսաւորիչն,
ուր
աղօթարան
եւ
հանգստարանն
է
նմին,
նաÿ
ի
հարաւային
ժամատունն
փոքր
մատուռն
շինեալ`
Սուրբ
Փրկիչ
անուն,
նա'
մեծահանդէս
ուխտին
տաճիկք
կին
մի
բոզ
մուծանելով
անդ
եւ
պղծելով,
որ
էր
կինն
այն
յԵրզնկայու
քաղաքէն
Ապրշում
անուն,
վասն
որոյ
ոչ
հանդուրժեալ
երկրի,
ահագին
գոչեաց
եւ
շարժեցաւ
վասն
անըմբերելի
մեղացն
որ
գործեցան: