Նամակներ (1884-1915)

Հեղինակ

Բաժին

Թեմա

89. ԼԵՒՈՆ ԶՕՀՐԱՊԻՆ


Թարգմանութիւն


[Փարիզ, 1 յունիսի, 1908], երկուշաբթի առաւօտեան

 

Սիրելի զաւակս,

Այս պահին ստացայ շաբաթ օրուայ նամակդ: Քեզ արդէն գրել եմ ծարրաքարի մասին: Ընդունում եմ վաճառատան առաջարկութիւնը: Աւելին ի՞նչ ես ուզում: Մնում է կազմել պայմանագիրը: Այս առումով, երբ վաճառատունը թղթի վրայ կը ներկայացնի պայմանագրի նախագիծը եւ այն կը տեսնեմ, եթէ փոփոխութիւնների հարկ լինի, կ՚անեմ, ու մենք միասին անմիջապէս կը ստորագրենք:

«Սիմէնս եւ Հալսկէ» վաճառատունը կարծեմ ներկայացուցիչ ունի Կ. Պոլսում: Վախենամ, թէ վաճառատունը յապաղում է քեզ պատասխան տալ այն պատճառով, որ տեղեկութիւններ է հաւաքում Կ. Պոլսում:

Ինչեւէ, մոռանանք դա: Միայն հարկաւոր է շտապեցնել ու պատասխանը ձեռք բերել: Եթէ այն դրական է, հեռագրիր ինձ որեւէ հաստատական բառով` առանց ստորագրելու. հասցէագրիր` Զօհրապ, «Կօնտինենտալ», Փարիզ:

Սեղմում եմ քեզ կրծքիս`

Գ. ԶՕՀՐԱՊ

 

Եթէ Շտրէլիցում հեռախօսային կապ կայ Բեռլինի հետ, նախ խնդրիր Բեռլինի «Արեւելագերմանական բանկի» հասցէն, յետոյ տեղեկացիր, թէ Ռէօսլէրը արդեօք Բեռլինո՞ւմ է եւ Փարիզից մայիսի 26-ի պատուիրուած նամակս հասե՞լ է թէ ոչ: Երբ կ՚իմանաս` գրիր ինձ:

Գ. ԶՕՀՐԱՊ