Նամակներ (1884-1915)

Հեղինակ

Բաժին

Թեմա

95. ԼԵՒՈՆ ԶՕՀՐԱՊԻՆ


Թարգմանութիւն

[Փարիզ], 9 յունիսի, 1908, երեքշաբթի

 

Շատ սիրելի զաւակս,

Ծարրաքար Քեզ արդէն երկու անգամ գրել եմ, որ ընդունում եմ ծարրաքարով հետաքրքրուող վաճառատան առաջարկը: Ի՞նչ միտք ունի, որ աւելին գրեմ: Պայմանագիրը ստորագրելու համար հարկաւոր է այն շարադրել: Ասացի որ վաճառատունը կը կազմի նախագիծը, իսկ ես աչքի կ՚անցկացնեմ: Ինձնից հեռագիր էք խնդրում: Շատ բարի: Այսօր իսկ կ՚ուղարկեմ:

Հերակլէ Գերմանական բանկը չի ցանկանում խառնուել Հերակլէի գործերին: Անօգուտ է նրան դիմելը: Նա արդէն մերժողական պատասխան է տուել, հաւանաբար այն պատճառով, որ չի ուզում ֆրանսիացիներին հակառակ գնալ:

Հալէպ «Սիմէնս եւ Հալսկէից» մերժման հաւանականութեան դէպքում հարկաւոր է փնտրել մէկ այլ վաճառատուն: Լաւ ես արել, որ անմիջապէս զբաղուել ես դրանով:

Նոր նամակ գրիր «Սիմէնս եւ Հալսկէին» ու խնդրիր ուղարկածդ թղթածրարը:

Քնքշօրէն համբուրում եմ`

Գ. ԶՕՀՐԱՊ