62.
ԼԵՒՈՆ
ԶՕՀՐԱՊԻՆ
Թարգմանութիւն
Կ.
Պոլիս,
23
մարտի,
1908
Սիրելի
զաւակս,
Կարծում
եմ
ներկայ
պահին
պէտք
է
հրաժարուենք
հանքաքարը
վաճառելուց:
Առանց
այդ
էլ
մեր
պաշարը
մեծ
չէ:
Մեզ
համար
շատ
աւելի
նպատակայարմար
է
զարկ
տալ
հանքուղիների
մասնատմանն
անհրաժեշտ
աշխատանքներին,
քան
այդ
իսկ
աշխատանքների
հաշուին
հանքաքար
արդիւնահանել
ամեն
գնով:
Ուրեմն,
մի
կողմ
թողնենք
հանքաքարի
վաճառքը:
Եթէ
կարող
ես,
ջանայ
արտօնագրի
մի
գնորդ
գտնել:
Ներփակ
ուղարկում
եմ
ինժեների
տեղեկագիրը,
ինչպէս
նաեւ
աշխատանքների
պլանը:
Նա,
ով
կը
կամենայ
գնել,
կարճ
ժամանակամիջոցում
պէտք
է
յանձն
առնի
իր
ինժեներին
ուղարկել
այդ
վայրերը:
Մենք
կը
համաձայնենք
հէնց
այդ
պահից
նրա
հետ
առաջնային
առք
ու
վաճառքի
պայմանագիր
կնքել
այս
պայմանով.
կամ
գինը
կ՚որոշենք,
կամ,
դրանից
ձեռնպահ
մնալով,
համաձայնութեան
կը
գանք
հանքը
ուսումնասիրելուց
յետոյ:
Որպէսզի
համոզուենք
գնորդի
լուրջ
մտադրութեան
մէջ,
նա
պիտի
ինժեներ
ուղարկի`
անշուշտ
իր
ծախսով,
հնարաւորին
չափ
շուտ։
Քնքշօրէն
համբուրում
եմ
քեզ`
Գ.
ԶՕՀՐԱՊ