Նամակներ (1884-1915)

Հեղինակ

Բաժին

Թեմա

303. [ԽԱԼԻԼ ԲԵՅԻՆ]


Թարգմանութիւն

Հալէպ, 2 [15] յուլիսի, հինգշաբթի, 1915

Ձեր ծառայի աղերսանքը

Վերջին նշանակէտս` Դիարբէքիր գնալուց առաջ ես դիմում եմ Ձեր խղճին ու սրտին: Ասում եւ աղաղակում եմ, որ ոչ մի ժամանակ տէրութեան, կառավարութեան եւ Ձեր դէմ անհաւատարմութիւն չեմ ցուցաբերել:

Ես Ձեզ հետ կապուած եմ ոչ թէ քաղաքական ու պաշտօնական, այլ յարգանքի եւ սիրոյ վրայ հաստատուած եղբայրական կապերով: Վեց տարի, մասնաւորապէս վատ օրերին, ես դրանք ցուցաբերել ու դրսեւորել եմ: Ես, որ քաջ մարդ չեմ, Ձեր դէմ յարձակման, թշնամութեան օրերին համարձակօրէն դիմադրելով, եղբայրական պարտքս եմ կատարել:

Սուգի եւ թշուառութեան մէջ գտնուող կինս ու աղջիկներս այս աղերսագիրը կը յանձնեն Ձեզ: Ձեզնից յոյս ու գթութիւն են սպասում. գթասիրտ ու վեհ եղէք: Միայն Դուք կարող էք սրբել նրանց աչքերի արցունքները:

ԶՕՀՐԱՊ