Նամակներ (1884-1915)

Հեղինակ

Բաժին

Թեմա

86. ԼԵՒՈՆ ԶՕՀՐԱՊԻՆ


Թարգմանութիւն

[Փարիզ, 25 մայիսի, 1908], երկուշաբթի

 

    Սիրելի զաւակս,

    Ստացայ նամակդ:

1. Ինչո՞ւ ես ուզում, որ աւելացնենք շահագործման ծախսերը` տեղեակ չլինելով մշակմանը: Դրանից մաքուր շահոյթը այնքան կը կրճատուի, որ գործը յանձն առած վաճառատան համար կը դառնայ աւելի քիչ շահաւէտ, աւելի քիչ հեռանկարային: Վաճառատունը չի ցանկանայ դա անել կամ առնուազն կ՚առաջարկի ցածր գին:

   Տեսնում ես, զաւակս, հարկաւոր չէ ոչինչ փոխել իմ առաջադրանքներից:

2. Մենք հենւում ենք լոկ 40. 000 հազար բնակիչների վրայ, քանի որ կան շատ չքաւորներ, որոնք չեն կարող օգտուել էլեկտրականութիւնից: Ուրեմն ամեն ինչ պարզ է:

3. Աշխատիր առանց Շտրէլիցից դուրս գալու, անհրաժեշտութեան դէպքում ձեռքի տակ ունենալու համար, գտնել ուրիշ վաճառատներ, ինչպիսին Վիեննայի «Սիմէնս եւ Հալսկէն» է:

Համբուրում եմ`

Գ. ԶՕՀՐԱՊ