Նամակներ (1884-1915)

Հեղինակ

Բաժին

Թեմա

100. ԼԵՒՈՆ ԶՕՀՐԱՊԻՆ


Թարգմանութիւն

[Փարիզ], 23 յունիսի, 1908, երեքշաբթի

 

Սիրելի զաւակս,

 

Ստացայ 21 թուակիր նամակդ: Այո, սիրելի որդիս, այս պահին գործերս ամենեւին լաւ չեն: Ջանանք յաջողեցնել ծարրաքարի եւ Հալէպի գործը: Զարմանում եմ, որ Վիեննան այդքան յապաղում է մեզ պատասխանել, թէ սկզբունքօրէն տրամադի՞ր է մտնել այդ գործի մէջ, թէ՞ ոչ: Չէի՞ր կարող նրբօրէն մէկ անգամ եւս խնդրել, որ արագացնեն: Դրա համար կարող ես որեւէ պատճառ գտնել:

Սեղմում եմ քեզ կրծքիս`

Գ. ԶՕՀՐԱՊ

 

Եթէ կարողանայիր, ինչպէս ծարրաքարի դէպքում, ինչ-որ միջոց գտնել ծծմբասնդիկի համար, շատ լաւ կը լինէր:

Դարձեալ համբուրում եմ:

Հայրդ, որ շատ տխուր է:

Գ. Զ.

 

Չորեքշաբթի

Կարծում եմ՝ մի քանի օրից կը վերադառնամ Կ. Պոլիս: Կ՚անցնեմ Բեռլինով` քեզ համբուրելու համար: Ջանա այնպէս անել, որ ծարրաքարի պայմանագիրը պատրաստ լինի, եւ կարողանամ քննել ու ստորագրել: Ինչպէս նաեւ կարողանամ իմանալ, թէ Հալէպի գործում ինչի վրայ պէտք է յենուել:

Դարձեալ համբուրում եմ`

ԶՕՀՐԱՊ