Նամակներ (1884-1915)

Հեղինակ

Բաժին

Թեմա

80. ԴՕԼՕՐԷՍ ԶՕՀՐԱՊԻՆ


Թարգմանութիւն

[Փարիզ, 21 մայիսի, 1908]

 

Սիրելի աղջիկս,

Ուղարկում եմ փարիզեան մի քանի տեսարան: Այս քաղաքն այնքան հանրայայտ է, որ ինքս ինձ հարց տուի, թէ արդեօք միտք ունի ուղարկել այս բացիկները: Եւ սակայն, այս մէկը քեզ կը ծանօթացնի Վանդոմի հռչակաւոր հրապարակին: Ես ապրում եմ դրանից երկու քայլ հեռաւորութեամբ:

Ամուր համբուրում եմ քեզ`

Գ. Զ.