Նամակներ (1884-1915)

Հեղինակ

Բաժին

Թեմա

184. ԿԼԱՐԱ ԶՕՀՐԱՊԻՆ

[Վիսպատէն, 20 օգոստոս, 1911], Կիրակի ցորեկ, ժ. 11

 

Անուշիկ, մէկ հատիկս,

Այսօր, կիրակի, դիմացի տաք ջուրի աղբիւրը գացի. գաւաթ [մը] ըլլըխ ջուր խմեցի. յետոյ քիչ մը պտըտեցայ. բուն parcը եւ kurhausն [1] աւելի անդին են. սքանչելի շէնք եւ parc. միայն չորս կողմը պտըտեցայ. մուտքին չեմ գիտեր` կարելի է ստակս չի բաւեր: Բժիշկն ալ վաղուան ձգեցի: Հերմինիս թէլէգրաֆ ըրի որ expressով [2] գայ Basel-Wisbaden direct [3] մը կայ. Châtillonէն Basel շատ քիչ տեղ է: Տեսնենք երբ պատասխան կ՚առնիմ. adresseնին [4] տալու մոռցեր էիք. poste restante հեռագրեցի:

. ԶՕՀՐԱՊ]

Ասիկա Kurhausին պատկերն է:



[1] Բուժարան

[2] Ճեպընթաց

[3] Ուղիղ գիծ, երկաթգիծ

[4] Հասցէ