Նամակներ (1884-1915)

Հեղինակ

Բաժին

Թեմա

209. ԿԼԱՐԱ ԶՕՀՐԱՊԻՆ

Նաումհայմ, 8 սեպտ. 1911, ուրբաթ, ժամը 4 ց.

 

Անուշիկ, մէկ հատիկ, աղուոր, քիթիկլի, չամչնալով զուարճախօս, (1 ա. ֆր. ) կ՚ընեմ ըսելով ստակներ առնող (1 ա. ֆր. ) եւ crédit foncierի tirageներէն [1] հով կլլող Գլառայիս բարեւ:

Հիմա professeur Gröedelին եւ տղուն քովէն դուրս կ՚ելլեմ կոր ուրախցած. սրտի հիւանդութիւն չունիմ, միայն սիրտս տկար է եւ ձախ կողմը քիչ մը լայնցած: Tension artérielle normale [2], միայն régimeի պէտք ունիմ: Ահաւասիկ régimeը. առտու ելլելուս թաց լաթով (վրան քանի մը կաթիլ eau de Colongeօ) friction [3], յետոյ սենեակիս մէջ քիչ մը gymnastique [4], առտու թեթեւ թէյ մը կամ 1 հաւկիթ, քիչ մը, շատ քիչ հաց եւ beurre [5], ցորեկը մէկ տեսակ միս` ձուկ կամ poulet [6] կամ տանա. եթէ կարելի է` խաշած կամ սկառա. հետը légume [7] սալաթ` ոչ քացախով, այլ լիմօնով եւ պտուղ (ժամը 4-ին քիչ մը կաթ կամ իւղուրտ, բայց որպէսզի կազ չընէ alcalin [8] ջուրով bicarbonate [9], իրիկուն` omlette [10], քիչ մը compote [11] եւ պտուղ. café [12] չի կայ. օրը 6 հատ սիկառէթ, բայց է՛ն գլխաւորը, է՛ն կարեւորը, է՛ն դժուարը, է՛ն սուղը` …pas d՚émotion [13], թէ կարելի է, քաղաքական կեանքէն քաշուիլ, փաստաբանութենէ քաշուիլ: Այդ կէտը կը մտածենք: Անդին (1 ա. ֆր. ) կամ gautteին [14] գալով` ինչ է նէ, մնաց: Նորէն թէ որ կոխեմ ան մեծ մատիս վրայ` կը ցաւի, par-dessus le marché [15] միւս ոտքս ալ անանկ եղաւ: Նոր դեղ մը ըսաւ, եթէ accès [16] պատահի` (1 ա. ֆր. ) պանքօն շարունակելու պէտք չի տեսաւ: Վիսպատէն ուրիշ բժիշկ մը յանձնարարեց: Անոր ալ կարծիքը առնիմ պիտի եւ հաւանական է որ երկուշաբթի մեկնիմ Վիսպատէնէն:

Պաչիկներ`

Գ. ԶՕՀՐԱՊ

Այս նամակը այստեղի Քուրհաուզէն կը գրեմ կոր. բոլոր սրտի հիւանդները հոս կուգան եղեր:

 



[1] Հիմնական կամ հողային վարկի խաղարկում

[2] Զարկերակային ճնշումը նորմալ է։

[3] Շփում

[4] Մարմնամարզութիւն

[5] Կարագ

[6] Վառեկ

[7] Բանջարեղէն

[8] Հիմնային

[9] Երկածխաթթու աղ

[10] Ձուածեղ

[11] Կոմպոտ

[12] Սուրճ

[13] Առանց յուզումների

[14] Յօդատապ

[15] Ամեն մեղքիս վրայ, սրանից բացի

[16] Նոպա