Նամակներ (1884-1915)

Հեղինակ

Բաժին

Թեմա

124. ԼԵՒՈՆ ԶՕՀՐԱՊԻՆ


Թարգմանութիւն

Կ. Պոլիս, 14 [27] օգոստոսի 1908

Սիրելի զաւակս,

Ահաւասիկ ես յեղափոխական կատարեալ մրրիկի եւ քաղաքական բուռն գործունէութեան կենտրոնում եմ: Այստեղ կազմակերպել եմ Օսմանեան (հայ-թուրքական) Սահմանադրական ակումբ, որի նախագահը հաւանաբար կը դառնամ ես: Մասնակցում եմ քաղաքական մի մեծ, բացառապէս թուրքական կուսակցութեան ձեւաւորմանը: Այստեղ նոյնպէս ինձ պատուաւոր պաշտօն են տալիս: Հրատարակելու եմ երկու լրագիր` հայերէն եւ թուրքերէն: Ամենայն հաւանականութեամբ երեսփոխան կ՚ընտրուեմ: Եւ յետոյ, ո՞վ գիտէ Կազմակերպեցի յիսունհազարանոց հանրահաւաք, որտեղ իմ ելոյթը հաւանութեան արժանացաւ եւ դարձաւ խանդավառ ցնծութեան առարկայ: Թուրքերը համբուրում էին ինձ, ձեռքերի վրայ տանում: Բայց այս ամենը մի կողմ: Զաւակս, չմոռանաս քեզ տուած խորհուրդներս եւ ինձ տուած խոստումներդ: Յոյսս դնում եմ քո եւ քո ազնիւ խօսքի վրայ: Ս[…]ից ոչ մի լուր: Նա իսկական արկածախնդիր է:

ԶՕՀՐԱՊ