305.
ԿԼԱՐԱ
ԶՕՀՐԱՊԻՆ
Թարգմանութիւն
Հալէպ,
2
[15]
յուլիսի,
1915
հինգշաբթի
Սիրելի
կողակիցս,
Շաբաթ
օրը,
վաղ
առաւօտfան,
շարժyuելու
ենք
Դիարբէքիր:
Այստեղից
գնալու
ենք
Ուրֆա,
Ուրֆայից`
Սեւերէկ
եւ
Սեւերէկից`
Դիարբէքիր:
Այստեղից
չորս
ժամ
պիտի
գնանք
«Մէրշէդ
փունարը»
կոչուած
վայրը:
Այնտեղ,
եթէ
կառք
գտնելու
լինենք,
եօթն
ժամից
յետոյ
կը
կարողանանք
հասնել
Ուրֆա:
Այնտեղից
էլ
Սեւերէկ,
երկու
օր,
Սեւերէկից
Դիարբէքիր`
էլի
երկու
օր:
Եթէ
ճանապարհը
շարունակելու
լինենք
առանց
դադարի,
կը
հասնենք
հինգշաբթի
երեկոյեան:
Ճանապարհին
մէկ-երկու
օր
հանգստանալու
դէպքում,
Աստծոյ
օգնութեամբ,
կը
հասնենք
շաբաթ
օրը:
Այստեղ
մնացինք
պանդոկում
եւ
կառավարութեան
բարերարութեան
շնորհիւ
կարողացանք
հանգստանալ
ու
դարմանուել:
Դիարբէքիր
ժամանելուս
պէս
կը
հեռագրեմ,
իսկ
դու
առողջութեանդ
մասին
շաբաթը
մէկ-երկու
անգամ
հեռագրով
տեղեկացրու:
Համբուրում
եմ
բոլորիդ:
Խալիլ
բէյ
էֆէնդիին
յայտնում
եմ
իմ
մեծարանքի
զգացումներս
եւ
շնորհակալութիւններս
ուղարկած
բարեւների
համար:
Կրկին
համբոյրներով`
ԶՕՀՐԱՊ
Տեղեկացրու
նաեւ
Վարդգէսի
ընտանիքին.
համբուրում
է
բոլորին: