Նամակներ (1884-1915)

Հեղինակ

Բաժին

Թեմա

265. ՀԵՐՄԻՆԷ ԶՕՀՐԱՊԻՆ

[Փարիզ, 6 հոկտեմբերի, 1912]
Կիրակի առաւօտ

Իմ սիրելի փոքրիկ Հերմինէ,

Մեզ ընդամէնը մի քանի ժամ է մնում այստեղ անցկացնելու: Այսօր իսկ, երեկոյեան, թողնելու ենք Փարիզը եւ, եթէ Աստուած կամենայ, չորեքշաբթի կէսօրին կը լինենք Կ. Պոլսում:

Եթէ մի քիչ դրամ վաստակէի, կ՚ուզէի Բրինքիբոյում գնել մի փոքրիկ ամառանոց` մեծ պարտէզով, այնտեղ առանձնանալու ու հանգստանալու համար: Երեսունինը տարի մարդկանցով ու նրանց չարութեամբ զբաղուելուց յետոյ կ՚ուզէի զբաղուել այգեպանութեամբ, ծաղիկներով ու մրգերով: Այնքան էլ ուշ չէ, այնպէս չէ՞, զաւակս: Միւս տարի դու էլ կը գաս այստեղ: Յուսով եմ, որ սովորելու համար ջանք չես խնայում, քանզի ուսումն ինքնին կեանքն է. մարդ ինչքան սովորի, այնքան ապրած կը լինի:

Հայրիկդ քնքշօրէն համբուրում է քեզ:

Գ. ԶՕՀՐԱՊ