Նամակներ (1884-1915)

Հեղինակ

Բաժին

Թեմա

289. ԿԼԱՐԱ ԶՕՀՐԱՊԻՆ ԵՒ ՀՌԻՓՍԻՄԷ ՍԷՐԻՆԿԻՒԼԵԱՆԻՆ

Թարգմանութիւն

Գոնիա, մայիսի 28 [10 յունիսի], 1915, հինգշաբթի

 

Վաղն առաւօտ կանուխ մեզ ուղարկում են Դիարբէքիր` մի զրպարտանքի հիման վրայ, որ նոյնիսկ չգիտենք:

Մինչդեռ այնքան դիւրին էր դա ստուգել Կ. Պոլսում, մինչեւ մեր մեկնելը:

Չկամեցան անել:

Կ. Պոլսում մեր ընտանիքները (Զօհրապի եւ Վարդգէսի) հաւանաբար նոյնիսկ չգիտեն մեր ճակատագրի մասին:

Ճանապարհին եւ այնտեղ մեծ վտանգներ են սպասում:

Միայն Աստուած կը պահպանի մեզ: Եթէ Կ. Պոլսում մեր ընտանիքներն ու բարեկամները (դժբախտութեան մէջ արդեօք բարեկամներ ունենո՞ւմ են) չկարողանան մեր վերադարձը ապահովել, գոնէ թող ձեռք բերեն կուսակալին ու հրամանատարին ուղղուած յանձնարարականներ, որպէսզի մեր հանդէպ անարդարութիւն չցուցաբերեն: Ինքներս մեզ յանդիմանելու բացարձակապէս ոչինչ չունենք:

Այնուհետեւ. եթէ միջոց, հնարաւորութիւն կայ, հարկաւոր է ջանալ, որպէսզի մեզ տրամադրեն ապրելու մի տուն, հասկանալի է ոստիկանութեան հսկողութեան ներքոյ` մինչեւ որ ճանաչուի մեր անմեղութիւնը:

ԶՕՀՐԱՊ

 

Տիկին Կլարա Զօհրապը ապրում է Այաս փաշա փողոցի Ազարեան 5 բնակարանում, գերմանական դեսպանատան մօտ:

Տիկին Վարդգէսը ապրում է Շիշլիի Ալեկօ 1 բնակարանում, Օսման բէյի պարտէզի մօտակայքում:

 

Այս նամակը վստահում եմ այն մարդու ազնուութեանը եւ մեծահոգութեանը, որը կը ցանկանայ յանձն առնել անձամբ յանձնելու հասցէատիրոջը