Նամակներ (1884-1915)

Հեղինակ

Բաժին

Թեմա
Epistles  
266. ԴՕԼՕՐԷՍ ԶՕՀՐԱՊԻՆ

Թարգմանութիւն

Փարիզ, [6 հոկտեմբերի, 1912]
Կիրակի առաւօտ

Շատ սիրելի զաւակս,

Այս երեկոյ Արեւելեան ճեպընթացով վերադառնում ենք Կ. Պոլիս. գնում ենք Կոնստանցայով (Սերբիայով եւ Բուլղարիայով ճանապարհը փակ է): Եթէ Աստուած կամենայ, այդտեղ կը լինենք առաջիկայ չորեքշաբթի մօտաւորապէս ժամը 11-ին:

Սիրելի զաւակս, քեզ յաճախակի չեմ գրում, բայց հոգուս մէջ եմ պահում: Չեմ ուզում, որ նեղութեան մէջ գտնուես` ինչպիսին էլ լինի դրա շարժառիթը: Անշուշտ հայրիկդ կողքիդ է, քանի դեռ ապրում է: Ջանա սովորել ու զուարճանալ` բառի պարկեշտ իմաստով: Այս տարուայ ճամփորդութիւնը Եւրոպայում ինձ համար անցաւ եւ աւարտուեց շատ տհաճ ու անյաջող պայմաններում: Մի՛ մտածիր այդ մասին: Այս անյաջողութիւնը երկար չի տեւի: Բոլոր դէպքերում եղիր զուարթ ու երջանիկ, եւ հայրդ նոյնպէս կը լինի այդպիսին:

Սեղմում եմ կրծքիս`

Գ. ԶՕՀՐԱՊ